ՏնտեսությունSyndicate content

Թվաբանությունից` 2

Թվերի հետ խաղ չեն անում

Այս հանգստյան օրերին Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում նրա արտահայտած մի քանի մտքեր լավագույն օրինակ են, ցույց տալու համար, թե ինչեր կարելի է անել հասարակ թվախաղի օգնությամբ:

«...Անցած ինն ամիսների ընթացքում մեր երկրում 4.8 տոկոս է գնաճ արձանագրվել, ...այդ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը հանրապետությունում աճել է 8 տոկոսով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Ինչ է ստացվում այս ասածից: Ստացվում է, որ հայաստանցիների եկամուտներն ավելի արագ են աճում, քան գները, եւ, հետեւաբար, մարդիկ գնալով հարստանում են: Սերժ Սարգսյանի մատնանշած թվերին այս տեսանկյունից նայելու դեպքում կստացվի, որ մենք` հայաստանցիներս, այս տարվա ընթացքում հարստացել ենք ավելի քան 3 տոկոսով: Եթե, ասենք, Գերմանիան, Մեծ Բրիտանիան կամ Նորվեգիան կարողանան ապացուցել, որ ընդամենը մեկ տարվա այդ երկրներում բնակչությունը հարստացել է 3 տոկոսով, ապա դա մի քանի ամիս կլինի աշխարհի ամենաառաջատար հեռուստաընկերությունների TOP նորություններից մեկը: Իսկ դրանից ուղղակիորեն հետեւում է, որ մենք դժգոհելու տեղ չունենք. ճիշտ է, ապրանքները թանկացել են 4.8 տոկոսով, բայց աշխատավարձերը հո բարձրացել են 8 տոկոսով: Էլ ի՞նչ եք դժգոհում` թանկացավ հա թանկացավ: Նախ` երեւի Սերժ Սարգսյանին չեն բացատրել, թե ինչ բան է գնաճ եւ ինչպես է այն պետք ներկայացնել:

Տատանումներն ավելի կտրուկ են

Միտումը փոխվել է

Դրամի փոխարժեքը տատանվելով, տարօրինակ ելեւէջներ արձանագրելով` անցած շաբաթվա վերջին հանգրվանեց «մեկ դոլարը` 363 դրամ» ցուցանիշի վրա: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում գործարքներ չեն իրականացվել, ինչը նշանակում է որ բորսայում ո՛չ դրամի, ո՛չ էլ դոլարի նկատմամբ պահանջարկ չի եղել: Հասկանալու համար թե որքանով են դրամի փոխարժեքի փոփոխությունները կրում սեզոնային բնույթ, համեմատենք փոխարժեքի դինամիկան անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ: Առաջին գծապատկերում կետագծերով ներկայացված է մեկ դոլարի գինը ՀՀ ֆոնդային բորսայում` անցած տարվա հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 17-ը: Իսկ հոծ գծով` մեկ դոլարի գինը այս տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես պարզ երեւում է գծապատկերներից, ե՛ւ այս տարի, ե՛ւ անցած տարի մինչեւ հունիսի 30-ը դրամը արժեւորվել է, ընդ որում` գրեթե նույն տեմպերով: Սակայն հուլիսին դրամի փոխարժեքի դինամիկան այս տարի եւ անցած տարի խիստ տարբեր է: Անցած տարվա հուլիսին դրամը սկսել է սահուն արժեզրկվել:

Ի հեճուկս հայտարարությունների

Կարտահանենք, բա չէ՞

Հեղինակ` Արզօ
Մեր տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը: Վերջին տարիներին նման հայտարարություն կարելի լսել թերեւս ամեն օր:

Սա, անշուշտ, ճիշտ մոտեցում է, եթե մեր տնտեսությունը աշխատի հիմնականում ներքին սպառման վրա, ապա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի, որովհետեւ մեր ներքին շուկան չափազանց փոքր է: Իհարկե, պետք է ունենանք արտահանմանը միտված տնտեսություն: Բայց չունենք: Ընդ որում, որքան շատ են խոսում արտահանմանը միտված տնտեսության մասին, այնքան հակառակն է ստացվում: Բերենք այսպիսի ցուցանիշ: Ամեն օր մեր երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով, օրինակ, անցած տարի ստեղծվել է ընդամենը 260 դրամի ապրանք, որը ենթակա է արտահանման: Փոխարենը` յուրաքանչյուր հայաստանցու հաշվով ամեն օր Հայաստան է ներկրվել 1070 դրամի ապրանք: Այսինքն, մենք աշխարհից վերցնում ենք 4,5 անգամ ավելի շատ ապրանք, քան կարող ենք առաջարկել աշխարհին: Այսքանը թերեւս բավարար է պնդելու համար որ մեր տնտեսությունը ի հեճուկս վերոնշյալ հայտարարությունների, ամենեւին էլ միտված չէ արտահանմանը:

Ռեկորդակիր ենք

Դրամը շարունակվում է արժեւորվել: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում տեղի ունեցած գործարքների արդյունքում մեկ դոլարի գինը կազմել է 367 դրամ 25 լումա. այն դեպքում, երբ նախորդ օրը 368 դրամ էր, իսկ հունիսի 28-ին` 369 դրամ:

Փաստորեն, անցած մեկ ամսվա ընթացքում դրամը արժեւորվել է 3,5 տոկոսով, երկու ամսվա ընթացքում` 6 տոկոսով, իսկ երեք ամսվա ընթացքում` 10 տոկոսով: Սա կարեւոր է այնքանով, որ դրամի արժեւորումը պետք է հանգեցներ ներկրվող ապրանքների` դրամային արտահայտությամբ գների նվազմանը: Արտասահմանում դոլարով կամ եվրոյով ձեռք բերված եւ Հայաստան ներկրված ապրանքները դրամով ավելի էժան են ստացվում ճիշտ այնքանով, որքանով դրամը արժեւորվում է: Մինչդեռ, ըստ պաշտոնական վիճակագրության, գները ոչ միայն չեն նվազել, այլ աճել են: Նշենք, որ այս տարվա ապրիլի համեմատ` մայիսին գներն աճել են մեկ տոկոսով, եւ այս ցուցանիշով Հայաստանը ռեկորդակիր է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում: Մյուս երկրներում գները կամ չեն աճել, կամ նվազել են:

Այսպիսի բաներ

Էլ չփորձեք

Նախորդ օրը Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին տրամադրվելիք վարկային ծրագիր: Դրանով առաջիկա երեք տարիներին` այսօրվանից սկսած մինչեւ 2013թ. հունիսի 27-ը, Հայաստանը կստանա 394 միլիոն 800 հազար դոլար, այդ գումարից 53,6 միլիոն դոլարը Հայաստանը կարող է ստանալ հենց հիմա: Սա նոր վարկ չէ` նախկինում էլ այս վարկը համաձայնեցված էր, սակայն ՀՀ կառավարության խնդրանքով այժմ այն բովանդակային չնչին փոփոխությունների է ենթարկվել: Վարկը հիմնականում ուղղվելու է արտաքին պահուստների համալրմանը, հարկաբյուջետային կայունության ապահովմանը: Այսինքն, այս վարկն ուղղված չէ կոնկրետ մի ինչ-որ ծրագիր կամ կառույց ֆինանսավորելուն: Վարկը տրամադրելու մասին որոշման վերաբերյալ ԱՄՀ տարածած հաղորդագրությանը կցված են նաեւ ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Մուրիլո Պորտուգալի մեկնաբանությունները, որոնցից հատկապես ուշագրավ է նրա անդրադարձը դրամի փոխարժեքի ճկունությանը: «Փոխարժեքի ճկունությունը կմնա ծրագրի անկյունաքարը»,- նշել է Պորտուգալը: Կարելի է պնդել, որ այս վարկի տրամադրման դիմաց ԱՄՀ-ն ՀՀ իշխանություններից երաշխիքներ է պահանջել այն մասին, որ Հայաստանում առնվազն առաջիկա երեք տարիների ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային ինտերվենցիաներով չի փորձի «կայուն» պահել դրամի փոխարժեքը, ինչպես տեղի ունեցավ անցած տարվա հունվար-փետրվար ամիսներին: Այդ ժամանակ ԿԲ-ն մի քանի հարյուր միլիոն դոլար փոշիացրեց մեկ դոլարի գինը 305 դրամի մակարդակի վրա պահելու համար:

Քարերը հավաքելու ժամանակը

Կուտը կուտե՞ն

ԵրեկՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ասուլիս էր հրավիրել ու ամփոփում էր իր պաշտոնավարության 100 օրը: Շատ մանրամասնորեն խոսեց ճանապարհների մասին` արդեն կառուցված ու կառուցվելիք, արդեն նորոգված ու նորոգվելիք, խոսեց ֆինանսական խնդիրների մասին, խոսեց կառավարման բարելավման անհրաժեշտության մասին: Բայց դարի պրոյեկտի` Իրան-Հայաստան երկաթուղու մասին ոչինչ չասաց: Երեւի ուզում էր խուսափել այդ թեմայից: Բայց չստացվեց: Ասուլիսում հնչեցված հարցերի մեծ մասը նվիրված էր հենց երկաթուղուն: Պատճառն այն չէ, անշուշտ, որ հայկական լրատվամիջոցները հատուկ մասնագիտացած են երկաթուղային թեմաներով: Խնդիրը հենց այդ երկաթուղու շուրջ պարբերաբար ուժգնացող աղմուկն է` մի կողմից եւ դրա գնալով ավելի մշուշվող հեռանկարը` մյուս կողմից: Այսինքն` թեկուզեւ ենթագիտակցորեն մարդիկ զգում են, որ նման երկաթուղի կառուցելը Հայաստանի համար, այսպես ասենք` չափազանց թանկ ու ծանր նախագիծ է: Այդ երկաթուղու իմաստն էլ, ճիշտն ասած` այնքան չի հասկացվում: Բայց սրան զուգահեռ` երկրի առաջին դեմքերը դրա մասին մի այնպիսի դեմքի արտահայտությամբ են խոսում, որ քիչ է մնում գնաս-տեսնես, թե ուր հասավ այդ երկաթուղին: Ակամա հիշում ես ժողովրդական ասացվածքը այն մասին, որ մեկը քար է գցում փոսը, 100 հոգով չեն կարողանում հանել: Հիմա Մանուկ Վարդանյանն էլ փորձեց քարը փոսից հանել: Էլի չստացվեց: «Երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը տեսնում ենք»,- փաստեց նախարարը:

Անհաջող փորձ

Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ասուլիսը նվիրված էր այս տարվա առաջին 5 ամիսներին արձանագրված լավատեսական ցուցանիշներին: Մեր թղթակիցը, սակայն, փորձել է պարզել հատկապես մայիսին արձանագրված մի շարք մտահոգիչ ցուցանիշների մասին ֆինանսների նախարարի վերաբերմունքը: Ցուցանիշներից մեկի` մանրածախ առեւտրի ծավալների նվազման մասին բավական երկար մեկնաբանություններ տալու ընթացքում, տեսնելով, որ լավատեսության ռեսուրսը ավարտվում է, Տիգրան Դավթյանը խոսքի կեսից կանգ է առել եւ դիմելով մեր թղթակցին անկեղծ խոստովանել է. «Ես ուզում եմ դեպի դրականը շուռ տամ»: Սակայն, ի հեճուկս այդ ցանկության, ցուցանիշներն այնպիսին են, որ «դեպի դրականը շուռ տալու» փորձը չի հաջողվել: տես նաեւ էջ 2

Այսպես` դիվանագիտորեն

Հավատա՞մ, թե` չէ

Տիգրան Դավթյան
Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ասուլիս էր հրավիրել` Հայաստանի տնտեսական «հաջողությունները» հանրությանը ներկայացնելու համար:

Այդ գործի համար կոնկրետ այս նախարարի ընտրությունը ամենեւին էլ պատահական չէ: ՀՀԿ-ացած Տիգրան Դավթյանը երկու նախարարներից մեկն է, ով համարվում է վարչապետի կադրը: Վարչապետի մեկուսացումը կառավարությունում ստիպում է նրան առաջ անցնել եւ իր կադրերի եւ իր համար որոշակի PR ապահովել: Այս առումով Տիգրան Դավթյանի թեկնածությունը ամենահաջողվածն է` իր պարկեշտությամբ նա շահեկանորեն առանձնանում է մյուս նախարարներից: Բայց մյուս կողմից` մեր տնտեսական «հաջողությունները» այնքան խոցելի են, իսկ ներկայացված թվերը այնքան անհավաստի, որ, թերեւս, չարժեր դրանք ներկայացնելու համար բիծ գցել ֆինանսների գործող նախարարի վրա: Այսպես, երեկ նախարարը հրապարակայնորեն ասաց, որ հավատում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերին: Սա կարեւոր է այնքանով, որ մեր տնտեսական հաջողությունները ներկայացնելու համար նախարարը օգտվում էր հենց ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշներից: «Հավատո՞ւմ եք, որ մայիս ամսին մեր գյուղատնտեսությունը ապրիլի համեմատ արձանագրել է 54 տոկոս աճ»,- ԱՎԾ-ի մասին նրա հայտարարությունից մի որոշ ժամանակ անց հարցրեցինք նախարարին:

Երկու տարի անց

Էլի է կենտրոնանում

Հրանտ Բագրատյան
Երկու տարի առաջ ընդդիմությունը հանրությանը ներկայացրեց մի հետաքրքիր հաշվարկ, ըստ որի Հայաստանում խոշոր բիզնեսը ներկայացնում են 44 ընտանիքներ, որոնք տնօրինում են համախառն ներքին արդյունքի 52 տոկոսը եւ վճարում բյուջեի 31 տոկոսը:

Սա այն դեպքում, երբ ամենահամեստ հաշվարկներով մեր օրենսդրությամբ նախատեսված դրույքներով այդ ընտանիքների վճարած հարկերի մասնաբաժինը պետբյուջեի հարկային եկամուտների 65-67 տոկոսը պետք է կազմեր: Իշխանությունը որեւէ հակափաստարկ այս պնդմանը չներկայացրեց, բացի մեկ-երկու իշխանավորների հիստերիկ ելույթներից: Ինչեւէ, դա երկու տարի առաջ էր: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր` երկու տարի անց եւ ընդհանրապես, վերջին տարիներին ինչպիսի դինամիկա կա խոշորների վճարած հարկերի եւ բյուջեի հարկային եկամուտների մեջ դրանց մասնաբաժնի առումով: Ըստ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած առաջին հազար հարկատուների վճարած հարկերի մասին պաշտոնական տեղեկանքի, առաջին 5 խոշոր հարկատուները 2006 թվականին վճարել են 85,6 միլիարդ դրամ, ինչը կազմել է բյուջեի 27.8 տոկոսը: 2008-ին այդ նույն 5-ը վճարել են 90.7 միլիարդ դրամ, կամ բյուջեի 20.3 տոկոսը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում` 18.1 միլիարդ դրամ, կամ բյուջեի 18.6 տոկոսը:

Այսպիսի բաներ

Որպես կառուցապատող

Ռոբերտ Քոչարյանը օրերս տված իր հարցազրույցում խորհուրդ էր տվել գործող կառավարությանը պահպանել բնակարանային պահանջարկը: Անդրադառնալով այս պնդմանը` երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեղադրանք ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանին: «Կոնկրետ մեղադրում եմ այդ մարդուն եւ ոչ միայն այդ մարդուն, այլ նաեւ կառավարությանը եւ նույնիսկ միջազգային ֆինանսական կառույցներին. դուք ոնց էիք թույլ տալիս քաղաքի 3 միլիարդ (դոլարի-խմբ.) էլիտար շինարարություն, որի պահանջարկը չկար»,- ասաց Բագրատյանը: Նա նաեւ նկատեց, որ այդ շինարարությունը ապահովում է 800 տոկոս շահույթ, եւ ինքը համոզված է, որ Քոչարյանը այսպիսի առաջարկներ անելով` հանդես է եկել ոչ թե որպես նախագահ, այլ որպես կառուցապատող:

Այսպիսի բաներ

Էլի դոլար են ծախում

Երեկ ամանորյա տոներից հետո առաջին աշխատանքային օրն էր նաեւ ՀՀ ֆոնդային բորսայի համար: Հենց առաջին օրը այստեղ արձանագրվել է շատ մեծ ծավալի` ավելի քան 18 միլիոն դոլարի առքուվաճառք: Ինչպես մեզ հաջողվեց ճշտել, սա Կենտրոնական բանկի կատարած արտարժութային ինտերվենցիան է: Այսինքն այդ ծավալի արտարժույթը Կենտրոնական բանկն է վաճառել, իսկ գնորդը ՀՀ բանկերն են: Նշենք, որ ներկրողների մոտ Ամանորից հետո կուտակվել է մեծ ծավալի դրամ, որը նրանք պետք է վերածեն արտարժույթի: Սա շուկայում առաջացրել արտարժույթի նկատմամբ մեծ պահանջարկ: Ի դեպ, վերջին առնվազն 10 օրերին քաղաքացիները մեծ դժվարությամբ էին արտարժույթ ճարում տարադրամի փոխանակման կետերից: Սպասվում է, որ առնվազն առաջիկայում արտարժույթի նկատմամբ առկա պահանջարկը Կենտրոնական բանկը ստիպված կլրացնի արտարժութային խոշորածավալ ինտերվենցիաներով, հակառակ դեպքում` տեղի կունենա դրամի կտրուկ արժեզրկում:

Երեւանը Վիեննա չէ

Զարմանանք միասին

Մեզ` հայերիս մոտ թանկ Նոր տարի «անելը» ավանդույթ է դարձել: Նույնպիսի ավանդույթ է այդ նույն թանկությունից դժգոհելը: Այսինքն` համ դժգոհում ենք, համ էլ մեծ ծախսեր անում:

Սա, վստահաբար կարելի է ասել, հայկական ֆենոմեն է: Նույնիսկ չեղած տեղից մեծ ծախսեր անելու մեր պատրաստակամությունը ստիպում է մեզ նաեւ մի տեսակ հանդուրժել նախաամանորյան օրերին գների կտրուկ աճը: Հետաքրքիր է, թե ինչպիսին են գները նախաամանորյա օրերին, ասենք, Եվրոպայում: Դա պարզելու համար խնդրեցի Ավստրիայի մայրաքաղաքում ապրող լավ բարեկամիս մի կես ժամ անցկացնել մի որեւէ միջին վիճակագրական սուպերմարկետում եւ մի քանի ապրանքների գներ արձանագրել: Ընդ որում` այնպիսի ապրանքների, որոնք նույնությամբ կան նաեւ մեր խանութներում: Բարեկամս, ահա, կատարեց իմ խնդրանքը, ու չէի կարող պատկերացնել, որ նրա արձանագրած գները կարող են, մեղմ ասած, զարմացնել: Եւ ուրեմն զարմանանք միասին: Սկսենք զարմանալ խոզի բդի գնից: Ավստրիացիները, ինչպես նշում է բարեկամս, խոզի բուդը կուռք չեն դարձնում: Այդուհանդերձ, խոզի բուդը հենց այդպես վաճառվում է սուպերմարկետում, եւ գինն էլ 3.9 եվրո է` մեկ կիլոգրամի դիմաց, այսինքն` 2 հազար 145 դրամ:

Փող գռփելու արվեստը

Թույլ եվ վախկոտ

Սերժ Սարգսյան
Ինչպիսի՞ն է լինելու 2010 թվականը մեր տնտեսության համար։ Այս հարցի պատասխանը, առաջին հայացքից, լուրջ ուսումնասիրություններ ու վերլուծություններ է պահանջում` ցուցանիշների համադրում, մակրոտնտեսական միջավայրի հայտածում, դրամավարկային քաղաքականության ուղենիշերի հետազոտություններ եւ այլն, եւ այսպես շարունակ։

Սակայն Հայաստանի պես երկրներում սրանք չեն կանխատեսումների համար հիմք ծառայող հանգամանքները։ Ընդամենը պետք է կոնկրետ օրինակներով նայել, թե ինչպես է իշխանությունը հարաբերվում հասարակության հետ, եւ պարզ կդառնա, թե ինչ է սպասվում մեր երկրին հաջորդ տարի։ Անցնող տարին կառավարությունը չկարողացավ բյուջետային ծախսերը հոգալու համար անհրաժեշտ գումար հավաքել։ Պակասող մասը կառավարությունը պարտք վերցրեց այլ երկրներից ու միջազգային ֆինանսական կազմակերպություններից։

Ձեռնունայն

Սեփական գրպանների եւ մի քիչ էլ` պետական բյուջեի հարցերը լուծելու նպատակով Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների կազմակերպած ռեյդերը շարունակվում են։ Հարկայինները երեկ հասել են Մալաթիայի տոնավաճառի «ոսկու շուկա»։

Հարկայինի աշխատակիցները, հանդես գալով որպես գնորդ, սկսել են շուկայի առեւտրականներին համառորեն դոլար առաջարկել։ Ի վերջո, մի քանի առեւտրականներ տեղի են տվել այդ համառությանը եւ համաձայնել են դոլար վերցնել։ Պրովոկացիայի ենթարկված առեւտրականներին հարկայինի աշխատակիցները փորձել են տեղում տուգանել։ Սակայն սա բուռն դժգոհություն է առաջացրել շուկայում։ Այնքան բուռն, որ հարկայինները ստիպված են եղել հապճեպ

Փոքրերը կխորտակվեն

Որ շուկան կենտրոնանա

ՀԺ
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մոտ 460 միլիոն դրամի տուգանքների ենթարկեց դեղորայքի շուկայում գործող տնտեսվարող մի քանի սուբյեկտների։

Խոսքը դեղերի ներկրմամբ զբաղվող «Նատալի ֆարմ», «Արֆարմացիա», «Վագաֆարմ», «Ալֆաֆարմ», «Արգոֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս» ընկերությունների մասին է։ Ամենամեծ տուգանքի ենթարկվել է «Նատալի ֆարմը»` 187 միլիոն դրամի, ամենափոքր տուգանքի ենթարկվել է «Ամիկուսը»` 18,4 միլիոն դրամ։ Ըստ հանձնաժողովի, այս ընկերությունները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում եկել են հակամրցակցային համաձայնության եւ բոլորով միասին բարձրացրել դեղորայքի գները։ Սա հանձնաժողովի երեկվա նիստի, այսպես ասենք, «հայլուրային» մասն է։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter