Ներհայաստանյան անհեռանկար քաղաքական
իրարանցման, արտագաղթի
ծավալների ահագնացող
աճի, ինքնասպանությունների պարբերականության, ցածրարժեք բնազդների
եւ բարքերի
հրավառության մեջ
Հայաստանին բաժին
ընկած երկնակտորում
թանձրանում է
անհուսության եւ
անզորության հեղձուկը,
որը, աստիճանաբար
դուրս մղելով
մթնոլորտի թթվածինը,
խորանում է`
անհատներից անցնելով
զանգվածներին` նրանց
դատապարտելով շնչահեղձության: Տարիներ
շարունակ կուտակված
հասարակական բողոքը,
անհամաձայնությունն իշխանության
եւ ընդդիմության
հետ, ելք
են որոնում
եւ չգտնելով
այն` խեղդամահ
են լինում:
Ես նայում եմ
ինքնակեղեքվող այս
հանրությանը եւ
հրաժարվում եմ
հավատալ, որ
նա անհուսությունից համակերպվել
է սեփական
երկրում զանգվածային
այս ինքնասպանության հետ:
Ես խոսում
եմ փոփոխություններից հույսը
կտրած այս
հանրության հետ
եւ հրաժարվում
եմ հավատալ,
որ փոփոխությունների դարպասներն
այլեւս կողպված
են: Ես
գոռում եմ
փոփոխությունների հանդեպ
վեհերոտ այս
հասարակության ականջին,
բայց նա
հրաժարվում է
լսել ու
հավատալ, որ
այդ փականների
բանալիներն իր
գրպանում են:
Ես հրաժարվում եմ
հավատալ, որ
այս անհուսության
եւ անզորության
հեղձուկն, ի
վերջո, ինձ
էլ կհասնի:
Նոր բոլշևի՞զմ:Վլադիմիր Իլյիչ...Պուտին:
բա խեղճ մխիկն ինչ անի, ճիշտն ասի, որ հետո էլ ստիպեն ամեն տեղից ծուխ հանի?.....
վերջն էր ))))))) ողջունում է))))))))
Հայաստանի պառլամենտական ընտրությունները կախված են Պուտինի 1-ին փուլով անցնելու հետ: Եթե
Այս տեքստը կազմողը համոզված է եղել,որ Հայաստանում չեն կարդա...թե չէ `մարդու իրավունքներ
Can I have this in English or German?
Greetings from Leipzig/Germany
Այս մեկը՝ հրեշտակի դեմքով է: Համոզված եմ, որ պապաների բալեքը՝ վարդեր
ու մանուշակն