Լուր

2 տարի

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանը երեկ վճռել է երկու տարվա ազատազրկման դատապարտել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանին: Նախկին ուսուցիչը դատապարտվել է մանկահասակ իր սաների հանդեպ սեռական ոտնձգություններ եւ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Հիշեցնենք, որ երբ թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցչի անառակաբարո գործողությունների մասին առաջին անգամ բարձրաձայնեցին դպրոցում ՄԱԿ-ի ծրագրով գործունեություն ծավալած ակտիվիստները` նրանցից Մարիամ Սուխուդյանի դեմ սկզբում քրեական գործ հարուցվեց` սուտ մատնության մեղադրանքով: Մի քանի ամիս անց մեղադրանքը վերաորակվեց զրպարտության, իսկ ավելի ուշ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց, եւ քրեական գործ հարուցվեց ուսուցչի նկատմամբ: Ի դեպ, գործով տուժող ճանաչված անչափահաս աղջիկները պնդում են, որ անառակաբարո ուսուցչի արարքների մասին դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը եւս տեղեկացված է եղել, եւ նա եւս պետք է Լեւոն Ավագյանի հետ միասին պատասխանատվության ենթարկվեր: Երեկ դատավճռի ընթերցումից հետո Լեւոն Ավագյանը հենց դատարանի դահլիճում կալանքի է վերցվել, եւ մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մինչ այս անառակաբարո ուսուցիչը շարունակում էր մնալ ազատության մեջ:

Կարծիքներ

#1

- Երևանցի, 1 year 51 շաբաթ առաջ

Չհասկացանք...բա ՆԳ բաժիններում աշխատող համասեռամոլներին երբ պիտի դատի տան, թէ ուրիշի քամակին նայելը հարգի է այս երկրում ????

#2

- tikin pajqar, 1 year 51 շաբաթ առաջ

aj joghovurd patkeracnum eq ur enq hasel mankapix& usuchin datum en 2 tari ,isk qaxbantarkjalnerin tarber u anhetet sarqa& gorcerov minchev 8-9 tari.

#3

- Sofi, 1 year 51 շաբաթ առաջ

Hetqrqir e, HH-um anmex mardkanc datum en, aporini vchirner ardzakum, anmex mardkanc spanum irenc hayreniqum ev anpatizh en mnum. Isk ays takanqin hayreni dataxaznern u datavornery yndameny 2 tari en talis. Lav kliner, vor tuzhoxneric mek-erkusn el irenc zavaknery linein. Chzarmanaq, vor ays erevuyty metastazner ta absurdi erir` Hayastanums.

#4

- Armen M., 1 year 51 շաբաթ առաջ

երկու տարին ինչն է այ անասուններ,եթե մեղքը ապացուցված է` նրա պատիժը պիտի ադեկվատ լինի,իսկ եթե կասկածներ կան ինչու էք նստեցնում ??Եթե որոշել էք մանկապղծությունը ՀՀ-ում նորմ դարձնել` դրան տարեք ,ձեր տներից թող սկսի....

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter