Ծառայակիցներ են

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ է հայտնել օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում ՌԴ 46-ամյա քաղաքացի Խաչիկ Գալոյանի սպանության վերաբերյալ գործով: Այս սպանությունը կատարելու համար մեղադրվում են 2004-ի փետրվարին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, եւ 56-ամյա Բորիս Հակոբյանը: Ապրիլի 4-ին գործն ուղարկվել էր դատարան, իսկ ապրիլի 5-ին` ընդունվել էր դատավոր Մխիթար Պապոյանի վարույթ: Հարցին, թե որն է ինքնաբացարկի պատճառ հանդիսացել, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակից մեր թղթակցին ասացին, որ Պապոյանը եւ ամբաստանյալ Մարգարյանը միասին են անցել պարտադիր զինվորական ծառայությունը: Թե այդ գործով ով կլինի դատավորը, եւ երբ դատը կսկսվի, դեռեւս հայտնի չէ:

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter