«Կյանքի գինը»

Գները սպառողական շուկայում (2012-4-11)

Նախընտրական այս շրջանում սպառողական բազմաթիվ ապրանքների գները նվազել են` երեւի ընտրողների սիրտը շահելու համար: Այդ գնանկումը մասամբ կարող է կապված լինել նաեւ Սբ. Հարության` Զատկի տոնի հետ, ինչից հետո դրան հատուկ ապրանքները մի որոշ շրջան այնքան էլ պահանջված չեն լինում: Մանավանդ որ, իշխանական կուսակցությունները նախատոնական ու նախընտրական այդ օրերին աչքի ընկան բնակչության խնդիրների նկատմամբ «գերընկալունակությամբ» եւ  առատորեն հավկիթներ բաժանեցին նրանց: 

Այսպես, մեր ցանկում ներկայացված ապրանքանիշի մեկ հավկիթը ապրիլի 9-ին, անցած ամսվա նույն օրվա համեմատությամբ, էժանացել է 15 դրամով` նախկին 58 դրամի փոխարեն վաճառվելով 43 դրամով: Իշխան ձկան մեկ կիլոգրամը, 1990 դրամի փոխարեն, արժեր 1890 դրամ: Շաքարավազի մեկ կիլոգրամը էժանացել էր 12 դրամով. եթե մարտի 9-ին վաճառվում էր 432 դրամով, ապա ապրիլի 9-ին` 420 դրամով: Ձեթի գինը նույնպես նվազել էր` 870 դրամից դառնալով 810 դրամ: Լավաշն ու պանիրը ապրիլի 9-ին վաճառվում էին զեղչված գներով, հետեւաբար, նախորդ ամսվա համեմատությամբ, զգալիորեն էժան էին:

Սակայն, այս ամբողջ գնանկումով հանդերձ, 2009 թվականի համեմատությամբ թանկացումները զգալի են, ինչում կարելի է համոզվել` հետեւելով ներկայացված սյունակների թվերին:

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Մարտի 9-ին բենզինը վաճառվել է 470 դրամով, իսկ արդեն ապրիլի 9-ին` 500: Այդ կարճ ժամանակամիջոցում գնաճը կազմել է 30 դրամ: Դիզվառելիքը, որ մեկ ամիս առաջ 450 դրամ էր, այս ամիս` 460 դրամ է: Իսկ, օրինակ, դոլարը, նախորդ ամսվա համեմատությամբ, արժեվորվել է, ինչն առհասարակ նկատելի է վերջին շրջանում: Կենտրոնական բանկը ապրիլի 9-ին մեկ դոլարի փոխարժեքը սահմանել է 391.14 դրամ: Նախկինում` մարտի 9-ին, մեկ դոլարի փոխարժեքը եղել է 389.79 դրամ: Իսկ ահա եվրոն արժեզրկվում է: Մեկ ամիս առաջ եվրոն 512 դրամ էր, այս ամիս` 510.99 դրամ է:  

Հ.Գ. «Հայկական ժամանակը» շնորհակալություն է հայտնում «Սթար» սուպերմարկետների ցանցի ղեկավարությանը` ցուցաբերած աջակցության համար:

գները (2012-04-110)

Tags for Գները սպառողական շուկայում (2012-4-11)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter