Օրվա լրահոսից

Էդ Քոչարյանը նա չի

Ծաղկաձորի քաղաքապետարանի կայքում մի քարտեզ կա, ըստ որի` դահուկուղիներից մեկը կոչվում է «Քոչարյան»: Երեկ Ծաղկաձորի փոխքաղաքապետ Հովհաննես Մկրտչյանին հարցրինք` նշված դահուկուղին կապ ունի՞ Ռ. Քոչարյանի հետ եւ երբվանի՞ց է այդպես կոչվում.

- Երբ որ այդ դահուկուղիները բացվել են, տարբեր տեսակի անուններ է տրվել, այդ մեկն էլ այդպես է կոչվում:

- Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասի՞ն է:
- Ես, իհարկե, չեմ կարող ասել` նրա հետ կապ ունի, թե ոչ: Տարբեր անուններ կան այստեղ. կա Ծաղկաձոր 3, Ծաղկաձոր 2...

- Բայց ոչ մեկի ազգանունով չկա:
- Ես չեմ կարող ասել` ազգանունը ինչ է նշանակում, բայց հիմա ես էլ եմ նայում քարտեզը, մեկի վրա էլ «Ադրենալին» է գրված:

- Իսկ ո՞վ կարող է ասել` այդ դահուկուղին Ռոբերտ Քոչարյանի անունով է կոչվել, թե ոչ:
- Փորձեք ճոպանուղուց ճշտել:

Զրուցեցինք նաեւ ճոպանուղու ղեկավարներից մեկի հետ, որը հարցազրույցի վերջում խնդրեց իր անունը չհրապարակել:

- Պարոն X, Ծաղկաձորի քաղաքապետարանի կայքում մի քարտեզ կա, որտեղ դահուկուղիներից մեկը կոչվում է «Քոչարյան»: Կասե՞ք` Ռոբերտ Քոչարյանի մասի՞ն է խոսքը:
- Քոչարյանի հետ ի՞նչ գործ ունենք, ինքը չի:

- Իսկ ո՞ր Քոչարյանի անունով է կոչվում:
- Արմեն Քոչարյան կա:

- Ո՞վ է Արմեն Քոչարյանը:
- Ինքը Սովետի ժամանակ սար ընտրողներից մեկն է:

- Ո՞վ է:
- Սովետի ժամանակ, որ սաղ հանրապետությունով ման են եկել, գտել են Ծաղկաձորի Թեղենիս լեռը, ա՛յ իր անունով է:

- Ուզում եմ իմանալ` ո՞վ է Արմեն Քոչարյանը, ինչպե՞ս է հայտնի:
- Իր պատմությունը տենց չգիտեմ, ես չեմ խորացել սովետի ժամանակվա... Ընդեղ էլի մարդիկ կան, հապավումներով ենք դրել իրենց անունները: Ես տենց իր մասին չեմ կարող ոչ մի բան պատմել:

- Իսկ այդ տարածքը երբվանի՞ց է նրա անունով կոչվում:
- 25 տարի կլինի էլի, ես չեմ հիշում:

- Պաշտոնյաների անուն կտա՞ք, որ էս ձմեռ եկել են դահուկ քշելու:
- Դե, էդպես չեմ հիշի:

- Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եկե՞լ են այս տարի:
- Ըտենց չէ, բայց գիտե՞ք` ովքեր են եկել: Սպասեք հիշեմ անունը, «Ժառանգության» նախագահի անունը ո՞նց էր:

- Րաֆֆի Հովհաննիսյան:
- Րաֆֆի Հովհաննիսյանին եմ տեսել, Խոսրով Հարությունյանին եմ տեսել:

- Պաշտոնյա եմ ասում, իշխանավոր:
- Նախագահներին չեմ տեսել, բայց նախարարներ մեկ-մեկ գալիս են:

- Էս տարի ո՞վ է եկել:
- Արմեն Գեւորգյանը:

- Այս տարի այցելուներ շա՞տ են եղել:
- Չէ, հատկապես ճոպանուղի համարյա մենակ շաբաթ-կիրակի են նստում: Մյուս օրերին մարդ չկա:

- Ինչո՞վ է պայմանավորված:
- Պետության վիճակով, ժողովուրդը փող չունի:

- Պաշտոնյանե՞րն էլ չունեն, որ չեն գալիս:
- Չունեն, որտեղի՞ց ունեն, ինչի՞ եք կարծում, որ ունեն: Ունենան, կգան էլի:

- Չե՞ք կարծում, որ փող ունեն, բայց գնում են ուրիշ երկրներ:
- Դա չեմ կարող ասել: Ընենց հարցեր եք տալիս, ես ի՞նչ իմանամ: 

- Այս տարի քանի՞ % է նվազել մարդկանց այցելությունների թիվը:
- Մի 30 տոկոսից ավելի:

- Անցած տարվա համեմա՞տ:
- Անցած էլ, նախանցած էլ:

Tags for Էդ Քոչարյանը նա չի

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter