Ռիտա Սարգսյանի համար մեկ է
Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Նշենք, որ երեկ հանդիսատեսին անակնկալ էր սպասում. համերգի ավարտից առաջ բեմ բարձրացավ եւ վերջին` «Արեւ ենք միասին» երգի ժամանակ փոքրիկ երգիչներին ռոյալի վրա նվագակցեց Ռիտա Սարգսյանը: Թեեւ մինչ այդ վատ հնչողության պատճառով դժվար էր հասկանալ, թե հայտարարվող երգի մասին ինչ է ասում համերգի «նավավար», հաղորդավար Ավետ Բարսեղյանը, սակայն ավելի ուշ պարզվեց, որ այդ երգի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն է: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ զրույցը:
- Տիկին Սարգսյան,
հետաքրքիր է
իմանալ` դուք
ձեր ամուսնու
հետ քաղաքական
թեմաներով զրույցներ
ունենո՞ւմ եք:
- Ոչ: Երբեք:
Երբեք: Չեմ
սիրում քաղաքական
թեմաներ:
- Բայց հաջողվո՞ւմ
է խուսափել
այդ թեմաներից`
հաշվի առնելով`
ով է
ձեր ամուսինը:
- Այո, եթե
չփորձես խոսել,
պատասխան էլ
չես ստանա:
Չեմ սիրում
քաղաքականություն:
- Իսկ այդուհանդերձ,
քանի որ
առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են
(այդքանով, կարծում
եմ, հետաքրքրվում
եք),
ձեր կարծիքով` ինչպիսի՞
պատկեր կունենա
ապագա խորհրդարանը:
- Չգիտեմ: Ազնիվ
խոսք եմ
ասում, չեմ
հետաքրքրվում: Չեմ
սիրում:
- Իսկ ինչո՞վ
եք հետաքրքրվում:
- Հետաքրքրվում եմ
իմ մասնագիտությամբ, այ
նրանով, ինչ
որ տեսաք,
բարեգործությամբ: Ինձ
թվաց` դու
երգի մասին
մի քանի
հարց կտայիր,
որը ծնվել
է երկու
շաբաթ առաջ:
- Ճիշտն ասած`
շատ աղմկոտ
էր, լավ
էլ չհասկացա,
չլսվեց` ով
էր գրել
երգը եւ
այլն:
- Հա՜: Երգի
երաժշտությունը գրել
եմ ես,
բառերը` Ավետ
Բարսեղյանը: Այդ
երգը մեր
ֆոնդի, չեմ
սիրում այդ
բառը, բայց
թող լինի`
հիմնը:
- Իսկ Բելլա
Քոչարյանի հետ
հանդիպո՞ւմ եք:
Եւ ընդհանրապես
ի՞նչ հարաբերություններ ունեք:
- Բելլա Քոչարյանը,
կարելի է
ասել, իմ
մարտական ընկերուհին
է: Իհարկե`
հանդիպում եմ:
Մենք միասին
նկուղներում, միասին
պատերազմում ենք
անցկացրել: Ինչպե՞ս
կարելի է
դրանից հետո
իրար չհանդիպել:
- Իսկ ի՞նչ
եք կարծում`
ձեր ամուսինը
հաջորդ նախագահական
ընտրություններից հետո
կշարունակի՞ պաշտոնավարել
երկրորդ ժամկետում:
- Չգիտեմ: Ճիշտն
ասած` ինձ
համար մեկ
է:
- Մե՞կ է:
Ինչո՞ւ:
- Դե, ինձ
համար մեկ
է` նախագահ
կլինի՞, թե
չէ:
Հ.Գ. Ի դեպ, համերգի ավարտից հետո, մինչ Ռիտա Սարգսյանը կմոտենար ավտոմեքենային, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վարորդին ինչ-որ գրություն տվեց եւ խնդրեց փոխանցել: Գ. Սողոմոնյանը, որը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինն է, նույնպես Օպերային թատրոնից էր դուրս եկել:







Կարծիքներ
- Սուսաննա Զ, 1 year 12 շաբաթ առաջ
Ես հավատում եմ տիկին Ռիտայի անկեղծությանը և բոլոր ամուսիններին մաղթում նման անշահախնդիր կողակիցներ, թեև` Երկրի առաջին տիկին տիտղոսակրին պատշաճում է քաղաքականությունը <<սիրել>>...