ԼՂՀ-ն ողջունում է
ԼՂՀ ԱԳՆ-ն երեկ տարածել է հայտարարություն, որում նշվում է. «ԼՂՀ-ն ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում: Լոնդոնի դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների եւ ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն: Ազատությունը եւ այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են: Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման ցանկացած փորձ պետք է դիտարկվի քաղաքական պատեհապաշտությունից անկախ եւ արժանանա համաշխարհային հանրության միանշանակ ու կոշտ գնահատականին: Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի եւ մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա` այդ իրողությունների ընդունման եւ մարդու իրավունքների հարգման առումով»:








Կարծիքներ
- Armen M., 17 շաբաթ 1 ժամ առաջ
Այս տեքստը կազմողը համոզված է եղել,որ Հայաստանում չեն կարդա...թե չէ `մարդու իրավունքներ.....,այդ իրավունքների հարգում...,քաղաքական պատեհապաշտություն......Կամ էլ բրիտանացիք խոտ են արածում ու չգիտեն ,թե ինչ դիրք բռնեցին ԼՂՀ-ում Հայաստանայան ետընտրական իրադարձությունների հետ կապված:Սեփական աչքի "չոփի ու գերանի "մասին լսած կլինեք......:
- Անանուն, 17 շաբաթ 55 րոպե առաջ
վերջն էր ))))))) ողջունում է))))))))
Հայտնեք ձեր կարծիքը