Մեր սիրելի մաեստրոն

Մեկ տարի առանց Դուրյանի

Օհան Դուրյան, Շառլ Ազնավուր

Հունվարի 7-ին լրացավ մեկ տարին, ինչ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը իր հարազատների, երկրպագուների ու այն ժողովրդի հետ չէ, որից նա, իր ֆիզիկական գոյության ընթացքում, երբեք չբաժանվեց: Դուրյանի մահվան մեկ տարվա կապակցությամբ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող նրա շիրիմին էին այցելել հարազատները, արվեստագետներ, նրա արվեստի երկրպագուներ ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ: Հոր` Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո դիրիժորի գերեզմանին մոտեցավ եւ հարգանքի տուրք մատուցեց նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հոգեհանգստի արարողության ամբողջ ընթացքում Օհան Դուրյանի այրու` տիկին Ալիսի կողքին էին Վազգեն Սարգսյանի ծնողները:

«Երբ ձեւակերպում էի խոսքս, թե մեկ տարի այլեւս մեզ հետ չէ մեր սիրելի մաեստրոն, այս արտահայտությունս այնքան սխալ ու կեղծ թվաց, այնքան վիրավորական հնչեց ինձ համար, քանզի քեզանից, քո կերպարից ու ոգուց, քո հզոր աուրայից մեկ վայրկյան, մեկ միլիմետր անգամ հեռանալ չկարողացա, որովհետեւ այնքան խորն ես ներթափանցած մեր հոգիների ու էության մեջ, այնքան հաճախ ու ակնհայտ ես մեզ հետ, հիշվողներից ամենահիշվողն ու ամենահիշատակվողը, անմահներից ամենաանմահը, անգամ ապրողներից էլ ամենաապրողը, ամենաապրող ու անմահ ոգին: Որքան քո երաժշտությունը քո կյանքն էր, նույնքան քո կյանքը երաժշտություն էր: Ուրեմն, Օհան Դուրյանը եւ կյանք է, եւ երաժշտություն հարատեւ»,- իր ելույթում ասաց մաեստրոյի ընտանիքի բարեկամ, բժիշկ Վահան Վարդապետյանը: Ի դեպ, մաեստրոյի հոգուն հանգստություն մաղթելով` Վարդապետյանը նկատեց, որ դեռ 2003 թվականից Ֆրանսիայի դեսպանատանը նա Շարլ Ազնավուրին մտերմորեն դիմել էր` ասելով. «Ողջ հայության հպարտությունն ես, ժողովուրդը կարոտ է քո խոսքին: Ինչո՞ւ ես լռում, երկիրը դատարկվում է» (նկարում): «Թող հանգիստ լինի քո հոգին, երկար ու երկար լռությունից հետո Շարլը խոսեց անկեղծ, դիպուկ եւ սրտացավորեն` իր անվանը, մեծությանն ու համբավին վայել»,- դիմելով մաեստրոյին` ասաց Վարդապետյանը:

Դիրիժոր Տիգրան Հեքեքյանն էլ, հիշեցնելով, որ մեկ տարի ապրում ենք առանց Օհան Դուրյանի ֆիզիկական ներկայության, նկատեց, որ ամեն օր ապրում ենք նրա հոգեւոր ներկայությամբ, հիշում նրան ու կրթվում նրա ոգով: «Օհան Դուրյանի երաժիշտ լինելու մասին մենք չենք խոսում, որովհետեւ ինքնին այնպիսի մեծություն է, որ չարժե փոքրացնել խոսքով, բայց մենք գիտենք, որ այդ մեծ երաժիշտը ուղղակի անհանդուրժող էր երաժշտության մեջ ցանկացած անճշտության հանդեպ, այդպես անհանդուրժող էր նա կյանքում, մարդկային հարաբերություններում անճշտության, ոչ անկեղծ հարաբերությունների հանդեպ: Մեծատառով մարդ, որը սիրում էր մարդկանց, որը սիրում էր մարդկանց ամենաանմեղ տեսակին` երեխաներին, եւ կենդանիներին»,- իր խոսքում ասաց նա: Հեքեքյանի հետ էին նրա ղեկավարած Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները, որոնք մի քանի կատարում նվիրեցին մաեստրոյի հիշատակին:

Tags for Մեկ տարի առանց Դուրյանի

Կարծիքներ

#1

- dyadyur, 18 շաբաթ 2 օր առաջ

Այնուամենայնիվ զարմանալի ու անբացատրելի ազգ ենք:Ազգային արժեքները գնահատել ու պահպանել չգիտենք,իսկ կորցնելուց հետո էլ ափսոսում ենք հաճախ անկողծորեն:Այսօրվա ,,ազգի երևելիները,,որ գնացել էին ՄԱԷՍՏՐՈՅԻ տարին նշելու և կոկորդիլոսի արցունքներ թափելու,նրա կենդանության օրօք,երբ այդ աշխարհահռչակ մարդը հալածանքների էր ենթարկվում,գոնե կես խոսք ասացին?? ի պաշտպանություն նրա:ՉԱՍԱՑԻՆ:Իսկ տարին նշելուց զբաղվում են ,,լեզվի ֆիզկուլտուրայով`,,,ով ավելի ճոխ բառեր կօգտագործի:Որ գնացել են,լավ են արել:Բայց ծաղիկները դնելուց հետո սուս ու փուս պիտի հեռանային,ամոթի զգացումը գրպաններում պահած:

#2

- Anne-Kristin Mai, 17 շաբաթ 1 ժամ առաջ

Can I have this in English or German?
Greetings from Leipzig/Germany

www.anne-kristin-mai.de

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter