Լուր

Չեն տեսնում

Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքում կարմիր թելի նման անցնում էր արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին թեման: Ավելին, հիշեցնենք, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում հայտարարեց. «Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկխոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտությունը, ուստի, սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղափոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Կոնգրեսի հրապարակած տնտեսական վերափոխումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու հայտ համարել»: Իշխանության ներկայացուցիչները երեկ, բնականաբար, պնդում էին, թե երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անհնար է: Չկա այդ ժամանակահատվածի համար նման նախադրյալ: Նպատակահարմարությունը չեմ տեսնում»: Հիշեցնենք, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանրահավաքի ժամանակ հրապարակեց ժամանակացույց, որի պահանջներից մեկն էլ հետեւյալն էր. «Հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»: Իսկ երբ Արամ Սաֆարյանին հարցրեցինք, թե նշված այդ ժամանակահատվածից բացի, ինքը արտահերթ ընտրությունների նախադրյալներ տեսնո՞ւմ է արդյոք, նա պատասխանեց. «Պատասխան չունեմ»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ մեր այն հարցին, տեսնո՞ւմ է ինքը արտահերթ ընտրությունների նախադրյալներ, պատասխանեց. «Խիստ չեմ ուզում ասել, դրա հասարակական պահանջարկը չկա: Հետո, իշխանափոխության համար համապատասխան թիմ չկա»:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter