«Վիկիլիքսի» նուրբ բացահայտումներ
09YEREVAN78/2009-02-10
(14) «ՀԱԿ-ի
առաջատար եւ
խոշոր մաս
կազմող ՀՀՇ
կուսակցության գործող
փոխնախագահ Խաչիկ
Քոքոբելյանը մասնավոր
զրույցում (դեսպանատան)
քաղաքական բաժնի
ղեկավարին հայտնել
է, որ
ՀԱԿ-ի
ղեկավարներից շատերն
այն կարծիքի
են, թե
ԵԽԽՎ 1634 բանաձեւը լավ
նորություն է։
Նա ասել
է, որ
1634 բանաձեւի համեմատական մեղմությունը
նրանք մեկնաբանել
են որպես
վկայություն այն
բանի, թե
Հայաստանը եւ
Ադրբեջանը պետք
է որ
մոտ լինեն
Լեռնային Ղարաբաղի
հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ
շրջանակային համաձայնագրի
ստորագրմանը։ Նա
ասել է,
թե ՀԱԿ-ի շտաբը
հիացած է
այդ հեռանկարով,
քանի որ
դրանով իսկ
լավ հնարավորություն է
տեսնում՝ ազգայնական
մեծ հակազդեցություն խթանելու
ընդդեմ նախագահ
Սարգսյանի, եւ
կարծում է,
որ այդպիսով
նոր լիցք
կհաղորդվի ՀԱԿ-ի հակակառավարական արշավին։
Քոքոբելյանը ասել
է, որ
իր համար
նման ռազմավարությունը ուղղակի
քստմնելի է,
եւ ինքը
դա համարում
է թե՛
շատ ցինիկ՝
հաշվի առնելով
այդ խնդրի
շուրջ Լեւոն
Տեր-Պետրոսյանի
քաղաքականությունը նախագահի
պաշտոնում, թե՛
խաղաղ կարգավորմանը
հասնելու գործում
Հայաստանի ազգային
շահերին հակասող
դիրքորոշում»։
Յովանովիչ
09YEREVAN190/2009-03-19
(4) «ՀՀՇ-ի
փոխնախագահ Խաչիկ
Քոքոբելյանը մարտի
17-ին մեզ
հայտնեց, որ
ՀԱԿ-ը
առաջարկել է
8-ական տեղ
(Երեւանի ավագանու
ընտրություններում) ՀԱԿ-ի կորիզը
կազմող կուսակցություններից 3-ին,
այսինքն՝ ՀՀՇ-ին, ՀԺԿ-ին եւ
«Հանրապետությանը», եւ
8 տեղ «Ժառանգությանը», ինչը
միասին կկազմեր
32 տեղ՝ 65-ից։
Քոքոբելյանն ասել
է, որ
ՀՀՇ-ն
այնքան կարեւոր
է համարում
«Ժառանգության» հետ
հանդես գալը,
որ իր
կուսակցությունը «Ժառանգությանը» առաջարկել
է ՀՀՇ-ի քվոտայից
(լրացուցիչ) տեղեր
տալ՝ առաջարկը
գրավիչ դարձնելու
համար։ Քոքոբելյանն
ասաց, որ
Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավիրել
էր Րաֆֆի
Հովհաննիսյանին հանդիպելու եւ
բանակցելու նպատակով,
սակայն «Ժառանգության»
առաջնորդը մերժել
էր՝ փոխարենը
ուղարկելով իր
տեղակալներից մեկին,
ինչը զայրացրել
էր Լեւոն
Տեր-Պետրոսյանին։
«Ժառանգությունը» նաեւ
հակընդդեմ առաջարկ
էր ուղարկել,
ըստ որի՝
«ժառանգության» անդամ
Արմեն Մարտիրոսյանը
պետք է
գրավեր ցուցակի
առաջին տեղը
(այլ կերպ
ասած՝ լիներ
քաղաքապետի թեկնածու),
Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք
է լիներ
երկրորդը, իսկ
Րաֆֆի Հովհաննիսյանը 3-րդը՝
մի առաջարկ,
որը ՀԱԿ-ի կողմից
վիրավորական որակվեց»։
(5) «Քոքոբելյանը մեզ ասաց, որ իր կարծիքով` դեռեւս հնարավոր է, որ ՀԱԿ-ը համաձայնության գա «Ժառանգության» հետ մինչեւ մարտի 22-ը, որը միացյալ դաշինքով ԿԸՀ ներկայանալու վերջնաժամկետն է։ Քոքոբելյանը կարծում է, որ կարելի է Դեմիրճյանին համոզել, մեծահոգություն դրսեւորելով, հրաժարվել 2-րդ տեղից՝ հանուն ընդհանուր շարժման։ Նա նաեւ ասաց, որ ՀԱԿ-ը այս առիթով «Ժառանգությանը» ակնարկել է իր ճկունության մասին»։
Յովանովիչ
10YEREVAN1/2010-01-04
(2) «ՀԱԿ-ի
ներսում առկա
(մեր) կոնտակտների
համաձայն՝ ՀԱԿ-ի ներսում
հարաճուն հուսահատության եւ
անհամաձայնության ձեւավորմանը
նպաստել է
միաժամանակ չորս
գործոն։ Դրանք
են՝ Լեւոն
Տեր-Պետրոսյանի
հաշտվողական դիրքորոշումը
նախագահ Սարգսյանի
արտաքին քաղաքականության նկատմամբ,
Կոնգրեսում ներքին
ժողովրդավարության պակասը,
հայտարարված նպատակների
ուղղությամբ շարժվելու
ռազմավարության բացակայությունը եւ
ֆինանսական ռեսուրսների
բացակայությունը։ Այս
գործոնները, ինչպես
հաղորդում են
կոնտակտային անձինք,
անդամակցող 17 կուսակցություններից շատերին
ապատիայի եւ
հիասթափության են
մատնել եւ
ազդակ են
դարձել ՀԱԿ-ից անջատվելու
ուղիներ որոնելու
համար՝ միաժամանակ
չայրելով ականավոր,
սակայն ինքնակենտրոն
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ
կապող կամուրջները»։
(3) «ՀԱԿ-ի առավել ազգայնական անդամներից մի քանիսը բացահայտ անհամաձայնություն են հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական դիրքորոշմանը՝ կապված մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ։ Այս անդամների դժգոհության պատճառն է եղել այս հարցերում նախագահ Սարգսյանին բացահայտ սատարելը։ Նշված հակասությունը, աստիճանաբար թեժանալով, վերածվել է ՀԱԿ-ի ամենաազգայնական կուսակցություններից մեկի՝ Հնչակյան կուսակցության ներսում ղեկավարության համար մղվող սուր պայքարի, ընդ որում՝ ձեւավորվել են երկու հակոտնյա ֆրակցիաներ, որոնցից յուրաքանչյուրը ջանում է մյուսին դուրս մղել կուսակցության շարքերից։ Հունվարի 9-ին նշանակված հերթական համաժողովում Հնչակյան կուսակցությունը կարող է որոշում կայացնել ՀԱԿ-ի կազմից դուրս գալու մասին, եթե փոխվի նրա ղեկավարությունը»։
(4) «Ինչպես մեզ ասում են ՀԱԿ-ի մեր կոնտակտները, ներքին ժողովրդավարության բացակայությունը մեկ այլ գործոն է, որը խաթարում է դաշինքի (ՀԱԿ-ի) ամբողջականությունը։ Որոշումները կայացվում են միանձնյա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից եւ հաստատվում, այսպես կոչված, «Քաղաքական խորհրդում», որը շոշափելի դերակատարում չունի որոշումների կայացման ընթացքում։ ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը հայտնել է (դեսպանատան) քաղաքական գրասենյակի պաշտոնյային, որ իր հիմնական ելույթը արտասանելուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի սիրում դա ներկայացնել իր կողմնակիցներից որեւէ մեկին եւ հազվադեպ է փորձում ստանալ նրանց կարծիքը։ ՀԱԿ-ի ղեկավարությունից եւս երկուսը դեկտեմբերի կեսին գանգատվել են քաղաքական գրասենյակի պաշտոնյային, որ իրենք հակադրվել էին Երեւան քաղաքի ավագանու այն տեղերից հրաժարվելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, որ ստացել էին մայիսի վերջին կայացած վիճարկելի ընտրությունների արդյունքում։ Երկուսն էլ բորբոքված նշում էին, որ թեեւ այդ ընտրություններն ազատ եւ արդար չէին. «Մենք պետք է ներգրավվեինք Հայաստանի քաղաքական գործընթացներին, ոչ թե մշտապես դրանից դուրս մնայինք»։
(5) «Ըստ մեր կոնտակտների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի քաղաքական համակարգումը հանձնարարում է այնպիսի անհատների, որոնք լիազորված չեն դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների կողմից, մի գործելակերպ, որը եւս դժգոհություն է առաջացնում»։
(6) «Ֆինանսական ռեսուսների պակասը (կոնտակտների կողմից) հաղորդված մեկ այլ մարտահրավեր է, որին դիմակայում է դաշինքը։ Այն գործարարները, որոնք ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում ՀԱԿ-ին՝ հուսալով, որ դաշինքը կարող է իշխանության գալ, ըստ հաղորդումների՝ դադարել են դա անել։ Այդ թվում՝ նախկին պատգամավոր եւ հետապնդված օլիգարխ Խ. Սուքիասյանը»։
(8) «Մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական տեսլականների բացակայությունը՝ ՀԱԿ-ի մի յուրային մեզ ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ ռազմավարությունը եւ հույսն այն է, որ Սարգսյանը կսայթաքի։ Նա կսպասի մի սխալ քայլի կամ հանգամանքի, որը կարող է կայծ հանդիսանալ կրակի բռնկման համար, հետո կվառի ջահը եւ կփորձի ըմբոստ զանգվածներին համախմբել։ Այդուհանդերձ, այդ մարտավարությունը չի կարող ապահովել հետեւորդների ներգրավվածությունն ու խանդավառությունը»։
(10) «Այսօր կուսակցությունները շարունակում են մնալ ՀԱԿ-ում սոսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ հարգանքից կամ չուզենալով, կամ վախենալով նրան դավաճանել», - ասում են ՀԱԿ-ի մեր կոնտակտները։ Նրանք ավելացնում են. «Դրանցից եւ ոչ մեկն այլեւս չի տեսնում դաշինքի ապագան, սակայն, քանի որ այդ կուսակցությունները մեծ մասամբ առանձին վերցրած որեւէ ուժ չունեն, նրանք հուսահատորեն կառչում են Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հուսալով մի քիչ երկարացնել իրենց քաղաքական կյանքը եւ ցանկանալով հավատալ նրա այն բառերին, որ ամեն ինչ դեռեւս վերջացած չէ»։
Փենինգթոն
Ակնհայտ արձանագրում-եզրահանգումներ
1. 2009-ով թվագրված
գաղտնի զեկուցագրերում որպես
«կոնտակտ» ԱՄՆ
դեսպանատունը հիշատակում
է միայն
Խաչիկ Քոքոբելյանին,
մեկ տարի
անց՝ արդեն
իր «կոնտակտների»
մասին խոսում
է հոգնակի
թվով, սակայն`
առանց հանվանե
հիշատակման։
2. Դատելով «ՀԱԿ-ի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը», «ՀԱԿ-ի ղեկավարությունից եւս երկուսը» արտահայտություններից՝ կարելի է ենթադրել, որ նկատի է առնվել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի այն ժամանակ գործող անդամների։
3. Տեղեկատվության բնույթից ելնելով՝ դժվար չէ տեսնել, որ դեսպանատան «կոնտակտները» ոչ թե պարզ ինֆորմատորներ են, այլ Հայ ազգային կոնգրեսի ներսում ակտիվ քայքայիչ գործունեություն ծավալած կամ նման պատվեր կատարող անձինք։
4. Ակնհայտ է տեղեկատվության հնարովի լինելը եւ սադրիչ բնույթը (օրինակ՝ Երեւանի ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ տեղում Ստեփան Դեմիրճյանին, իբր, Րաֆֆի Հովհաննիսյանով փոխարինելու մտադրությունը)։
5. Դեռ 2010թ. սկզբին Կոնգրեսի «հոգեվարքն» ազդարարող տեղեկատվությունը շինծու է եւ սուտ, համենայնդեպս, դրանից հետո եւ առ այսօր Կոնգրեսը միայն շարունակել է հզորանալ՝ որպես քաղաքական գործոն։ Ակնհայտորեն, «կոնտակտները» դրանով, մի կողմից՝ փորձել են բարձրացնել իրենց արժեքը (փաստորեն, նաեւ դեսպանատանը խաբելով), մյուս կողմից՝ ԱՄՆ կառավարության աչքում հնարավորինս նվազեցնել Կոնգրեսի եւ նրա առաջնորդի՝ որպես քաղաքական գործոնի կշիռն ու դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում։
Այս ամենը, սակայն, դեռ «անվնաս» պատմություն չի դարձել։ Ինչպես որ դեռ պատմություն չեն նույն 2010 թվականի սկզբով թվագրված փաստաթղթին հաջորդած ամիսների որոշ իրադարձություններ, որոնք մի կողմից՝ ակնհայտորեն բուռն էին, մյուս կողմից՝ շատ բան քողարկված մնաց հասարակությունից։ Խոսքը վերաբերում է 2010 թվականի գարնանը եւ ամռանը Հայոց համազգային շարժման ներսում կատարվող եւ Հայ ազգային կոնգրեսի ճակատագրին առնչված հարցերին։ Հիշյալ իրադարձություններից ժամանակին հայտնի դարձած որոշ իրողությունների եւ մեր հայթայթած նոր տեղեկատվության համադրումը` գաղտնազերծված այս փաստաթղթերի լույսի տակ պարզում է որոշ հարցեր, որոնք շատ կարեւոր են հենց այսօրվա քաղաքական իրողությունները հասկանալու ու կողմնորոշվելու համար։ Դրա համար պետք է տեղափոխվել 2010 թվականի, նախ, ամառ եւ գարուն ու գտնել այն ժամանակ առեղծված մնացած երկու հարցի պատասխան։









Կարծիքներ
- dyadyur, 23 շաբաթ 2 օր առաջ
Ինչպես ասում են—Վիկիլիկսը մնում է Վիկիլիկս,և փառք Աստծո:Եթե նա չլիներ,մենք այդպես էլ չէինք իմանա Ամերիկյան դեսպանատանը ,,մատերիալ,, տվող մեր ,,ազգի փրկիչների,, մասին:Նկատի են ունեցվում ,,Հակ,,-ում մեր յուրայինի,, , ,,Հակ,,-ում ծանր դիրք ունեցող,, , ,,Հակ-ում մեր կոնտակտների,, և ամերիկյան գաղտնի ծառայություններին այլ ,,ծառայություններ,, մատուցող ,,ազգասերները,,: Դե արի,ու այսքանից հետո ,,լյուստրացիայի,, մասին օրենք ընդունի:Ընդ որում, Վիկիլիկսը հրապարակել է միայն ԱՄՆ դեսպանատան տվյալները միայն ՀԱԿ-ի մասով:Իսկ թե ինչ է կատարվում իշխանության մյուս օղակներում,հավանաբար կիմանանք նրա հետագա հրապարակումներից:Վիկիլիկս,գազ տուր:Գուցե քո միջոցով իմանանք թե Հայաստանում ով ինչով է շնչում:Ի դեպ, պարոն Պ. Հայրիկյանին—մասնագիտական հուշում կամ հիշեցում ----ԱԳԵՆՏԸ մի կարգավիճակ է ----ԼՐՏԵՍԸ` մեկ այլ:Ինչպես ասում են Օդեսսայում ,,Это две разные вещи,и не надо путать ... с пальцем,,:
- Tamara, 23 շաբաթ 1 օր առաջ
Հիմա ձեր թիրախը ո՞վ է Ժառանգությունը, Սարդարապատ շարժումը, Կարապետ Ռուբինյանը, Ազատ դեմոկրատները, ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյանը թե՞ Ռոբերտ Քոչարյանը: ՀԱԿ-ը մոլորվել է կարծես չգիտի այլևս ում թիրախավորի: Ընդդիմության հետ միավորվելո...ւ եզրեր գտնելու փոխարեն ընտրությունը կանգնում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան ԲՀԿ-ի վրա: Ինչպես ասում են խոսքերն ավելորդ է, կամ նպատակն արդարացնում է բոլոր միջոցները: Բա ու՞ր մնացին մարտի 1-ին մասնակցած այն հայտնի ցուցակում ընդգրկված Ծառուկյանի սափրագլուխները: Բա ու՞ր մնաց Նկիոլ Փաշինյանի ո՛չ դոդացմանը կարգախոսը: Երևի սկզունքայնությունը քաղաքական կատեգորիա չի չէ ըստ ձեզ, այնտեղ գործում է պահի, ժամանակի հետ նպատակահարմարության սկզունքը:
- Նաիրա , 23 շաբաթ 1 օր առաջ
Ինֆորմատորներ, օտարին ծառայություն մատուցողներ միշտ եղել են և կլինեն: Վարկաբեկելու, թուլացնելու մեթոդնրն էլ արդեն շատ հին են ու պարզունակ: Մեզանից շատերը, ովքեր իրենց կյանքում ղեկավար պաշտոն են գրավել կամ կատարել են պատասխանատու աշխատանք, դժվար թե խուսափած լինեին այս երևույթից: Իսկ վերջինիս կանխման կամ պատճառած վնասի հաղթահարման արդյունավետությունը միմիայն կախված է կատարված աշխատանքի որակից որակից: Այդ ժամանակաշրջանի հրապարակումներից ակնհայտ երևում էր, որ գործի է դրվել հին ու ժանգետ մեխանիզմը... Զարմանալի է, որ այդ մարդիկ այդքան վատ էին ճանաչում իրենց կուսակիցներին: Կամ կարելի է ենթադրել, որ նրանք կորցրել էին իրականության ճշգրիտ գնահատականի ունակությունը, ինչը պատիվ չի բերում ոչ մի կառույցի ղեկավարի: Եվ կատարվեց անխուսաձելին....
Հայտնեք ձեր կարծիքը