Օրվա լրահոսից

Հուլիսի 13-ին լսումներ ԱՄՆ Սենատում

Արդեն մեկ ամիս է` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ավարտելով իր առաքելությունը, հեռացել է Հայաստանից: Երեկ այդ մասին մեզ հայտնեց ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 13-ին այդ հանձնաժողովում տեղի են ունենալու լսումներ. օրակարգում մի շարք այլ հարցերից զատ ընդգրկված է Ջոն Հեֆֆերնի թեկնածության քննարկումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մայիսի 19-ին Հեֆֆերնի թեկնածությունը Սենատին էր առաջարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Բայց Սենատում հաստատվելուց առաջ Հեֆֆերնը դեռ պետք է ստանա Արտաքին հարաբերություների հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դեսպանի նոր թեկնածուն ներկայումս ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Սպասվում է, որ ԱՄՆ հայկական լոբբին առաջիկայում կփորձի Հեֆֆերնից մեկնաբանություն ստանալ 1915 թ. Ցեղասպանության վերաբերյալ: Մեծ է հավանականությունը, որ Հեֆֆերնը այդպես էլ Ցեղասպանություն բառը չի ասի: Պետք է հիշել միայն, թե ինչով ավարտվեց 2004-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի կողմից այդ բառն արտասանելը: 2006-ին Էվանսը հետ կանչվեց: Նույն թվականի մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նրա փոխարեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրեց Տաջիկստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Երկարատեւ ձգձգումներից հետո Սենատը մերժեց Հոգլանդի թեկնածությունը, եւ մոտ երկու տարի ԱՄՆ-ն Հայաստանում դեսպան չուներ: Մարի Յովանովիչը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվեց 2008-ի սեպտեմբերին:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter