Հարուցվել է
Երեկ Թեղուտի պաշտպանության խմբի երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը կրկին ցուցմունք է տվել Երեւանի քննչական վարչությունում, բայց այս անգամ արդեն որպես վկա: Սուխուդյանը, որ նույն գործով տակավին վերջերս դեռ անցնում էր որպես մեղադրյալ` «Զրպարտության» մեղադրանքով, երեկ որպես վկա հայտնել է այն ամենը, ինչ գիտի Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի մասին: Հիշեցնենք, որ Մարիամը մեղադրվում էր այն բանի համար, որ հրապարակայնացրել էր Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին ունեցած տեղեկությունները: Եվ հիմա Մարիամ Սուխուդյանի փաստաբանի ջանքերի եւ պայքարի արդյունքում, Մարիամի նկատմամբ գործը դեռ չկարճված` «Բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու» փաստով գործ է հարուցվել Լեւոն Ավագյանի դեմ:








Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը