Վասն կոնկրետության եւ ասելիքի
«Վա՜յ քո, նորից բեղը թրաշել է: Երկար, սառը վերին շրթունք: Որպեսզի ջահել երեւա: Ապուշի տեսք ունի: Ինձնից էլ ջահել է: (...) Այ քեզ ապուշ շուրթեր: Բոլորը գրավադրույք են անում: Համաճարակ է վերջերս: Մունետիկ լակոտները գողանում են ու վեց փենս դնում: Մի խոշոր, եզակի հնդկահավ կա վիճակախաղում: Ձեր Սուրբ Ծնունդի ճաշը` կես փենսով: Ջեք Ֆլեմինգն ուրիշի փողերով մի լավ խաղաց, հետո թռավ Ամերիկա: Հիմի հյուրանոց ունի էնտեղ: Դրանք երբեք չեն վերադառնում: Մսով լի կաթսաները Եգիպտոսի»:
Ջեյմս Ջոյս
«Ուլիսես»
գլուխ 5/ Լոտոփագոսներ
«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լվա՛ քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:
Ավետարան ըստ Մատթեւոսի
գլուխ 6/ 16,17
«Քաղաքական գործընթացը առանց ռազմավարության վերածվում է կլոունադայի»:
Լեւոն Տեր-Պետրոսյան
17.03.2011թ. ելույթից
Մատենադարան, Երեւան.
Որեւէ մեկին որեւէ հարցում աջակցելու կամ չաջակցելու, զորակցելու կամ չզորակցելու համար նախ հարկավոր է իմանալ, թե այդ մեկը ինչ է անում, ինչ նպատակով: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում: Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով` ոչ ոք չգիտի, որովհետեւ իր հացադուլի նպատակները հոդաբաշխ կերպով չի կարողանում ձեւակերպել նույնիսկ ինքը` Րաֆֆի Հովհաննիսյան Իրավունք ունի՞ աննպատակ կամ ինքնանպատակ հացադուլ անելու: Իհարկե ունի: Բայց իրավունք չունի պահանջել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելի իրեն եւ պաշտամունքային ծես անի հացադուլային իր խորանի առաջ: Մանավանդ` կրկնում եմ, այդ հացադուլը կատարելապես զուրկ է բովանդակությունից եւ «Ժառանգության» առաջնորդի հրաժարվել-փոշմանելու, մանդատը վայր դնել-փոշմանելու շարքից է: Հենց այդ նույն շարքից, որովհետեւ առանց հստակ ձեւակերպման հացադուլ է սկսել եւ առանց հստակ ձեւակերպման դուրս է գալու հացադուլից, այսինքն` հրաժարվելու է հրաժարումից, եւ այդ ակցիայի միակ հիշարժան դրվագը մնալու է այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտամունքի ծես չի արել մեծ հացադուլավորի առաջ:
Էս ի՞նչ նոր մեղադրանք են ստեղծել. թե բա` չե՞ք ասիլ` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին: Էդ նույնն է, օրինակ, թե Հայ ազգային կոնգրեսը Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրի, որ նա ՔԿՀ չի այցելել, օրինակ` ինձ կամ Հարություն Ուռուտյանին տեսակցելու (Սասուն Միքայելյանի, Սարգիս Հացպանյանի կամ Արամ Բարեղամյանի մասին չեմ ասում, որովհետեւ չգիտեմ` գուցե այցելե՞լ է): Այդ մեղադրանքին «Ժառանգությունը» կպատասխանի. «Այ Նիկոլ, բայց չէ՞ որ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, ովքեր «Ժառանգություն» կուսակցության անդամ են` այցելել են քեզ»: Եւ այս հակադարձումը արդարացի կլինի: Նույն կերպ եւ` չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Պետրոս Մակեյանը... Իրենց «համազգային» եւ «սրբազան» պարտքը կատարած ՀԱԿ ներկայացուցիչների անվանական ցանկը դեռ երկար կարելի է շարունակել:
Բայց չէ` Րաֆֆի
Հովհաննիսյանը Լեւոն
Տեր-Պետրոսյանին
է ուզում:
Իսկ ինչու
որեւէ մեկը
չի հարցնում.
ինչո՞ւ «Ժառանգությունը» Հայ
ազգային կոնգրեսի
կազմում չէ:
Փոխարենը «Ժառանգության»
ներկայացուցիչները օրը
տասն անգամ
խոսում են
ընդդիմության միավորման
մասին: Մինչդեռ
միավորման համար
մեկ քայլ
է պետք.
«Ժառանգությունը» ստորագրում
է Հայ
ազգային կոնգրեսի
հռչակագիրը, եւ
միավորումը տեղի
է ունենում:
Բայց չէ`«Ժառանգությունն» ուզում
է, որ
Հայ ազգային
կոնգրեսը ինքը
միանա «Ժառանգությանը»: Շատ
լավ, քննարկենք
նաեւ այս
տարբերակը:
Ի՞նչ է «Ժառանգությունը»: Կուսակցություն: Ի՞նչ է ուրեմն Հայ ազգային կոնգրեսը. «Ժառանգության» նման մեկուկես տասնյակ կուսակցությունների, պլյուս`հասարակական կառույցների միավորում: Այսինքն` Կոնգրեսը այն տեղն է, որտեղ «ժառանգության» «փափագած» միավորումը տեղի է ունենում: Թե՞ «Ժառանգությունում» կարծում են, թե իրենք ավելի լավ եւ արժանի կուսակցություն են, քան ՀԱԿ-ում ընդգրկված կուսակցություններից որեւէ մեկը: Եթե կարծում են` թող ուրեմն կարծեն ինչքան սրտները կուզի: Կապրենք` կտեսնենք:
Իրականում խնդիրը շատ ավելի պարզ է. Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ չէ, թե ինքը Հայ ազգային կոնգրեսում կարող է լինել նախագահի թեկնածու: Իսկ «Ժառանգության» տանիքի տակ նրա այդ կարգավիճակը երաշխավորված է: Եւ ուրեմն` «Ժառանգության» փափագած միակ միավորումը սեփական տանիքի տակ է` Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահի թեկնածության տակ: Սրան էլ կարելի էր նորմալ վերաբերվել, բայց Հովհաննիսյանը նախագահի թեկնածու էր թվում, երբ տանը փակված էր, եւ հրապարակային քաղաքականությանը մասնակցում էր միայն ժպտալով:
...Հետո` սկսեց խոսել, ու պարզ դարձավ, որ պրոբլեմ ունենք, մեծ պրոբլեմ, որ կարելի է անվանել` անհոդաբաշխություն անհոդաբաշխությանց: Գուցե ժամանակավո՞ր երեւույթ է. կապրենք, կտեսնենք:
Հովհաննիսյանի հաջորդ իդեա ֆիքսը. հայաստանյան պրոցեսները տեղավորել երեք նախագահների շրջանակներից դուրս: Անկեղծ ասած` սա ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Նույնքան, որքան հասկանալի չի լինի, եթե որեւէ մեկը առաջարկի հայաստանյան պրոցեսները, քաղաքականությունը տեղավորել Հայաստանի հինգ արտգործնախարարների շրջանակից դուրս: Մեկ էլ` հյուպատոսների կամ նախկին դաշնակների:
Այս պահին, անկեղծ խոստովանում եմ, չեմ կարող ասել` զորակցո՞ւմ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե ոչ, որովհետեւ փնտրում-փնտրում ու չեմ կարողանում կոնկրետ ասելիք եւ անելիք գտնել նրա հայտարարությունների եւ ընդհանրապես քաղաքական գործունեության մեջ:
Հ.Գ. Որքան էլ զարմանալի թվա, Տեր-Պետրոսյանի անտարբերությունը իր ակցիայի նկատմամբ լավագույնս մեկնաբանեց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ այդմ` դա քաղաքական դիրքորոշում էր: Հովհաննիսյանը, սակայն, որ լացակումած պատմում էր այդ մասին, այդպես էլ չվերծանեց, թե ինչ է նշանակում այդ դիրքորոշումը: Փորձեմ ես ինքս դա անել` նախապես ներողություն խնդրելով որոշ կոպտության համար: Ըստ այդմ` Տեր-Պետրոսյանի ուղերձը կարելի է վերծանել այսպես. «Րաֆֆի՛, կամ կոնկրետացիր, կամ` ոտքի տակ մի ընկիր»: Եւ, ի դեպ, նոր տիտղոս են սեփականաշնորհել «Ժառանգության» ղեկավարին, թե նա իբր ազատագրել է Ազատության հրապարակը: Ազատության հրապարակն այդպես ազատագրել են ՀԱԿ երիտասարդները եւ Վարդգես Գասպարին: Դեռ 2010 թվականին: Մի քանի անգամ: Սա` իմիջիայլոց: Եւ հետո, եթե այդպես Րաֆֆիաբար ազատագրված էր Ազատության հրապարակը 2011թ. մարտի 17-ին, ինչո՞ւ էին բազազները մի քանի շարքանոց շղթա կապել նրա շուրջ: Գուցե Րաֆֆիի ազատագրո՞ւմն էին պաշտպանում:
Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ
մենախուց
20.03.2011թ.








Կարծիքներ
- Armen M., 1 year 7 շաբաթ առաջ
ինչ ժողովուրդ ենք այ մարդ......Քանի դհոլ ու ախքախառը աղբ պիտի "մարսենք",որ հասկանանք` ծուռ ու մուռ ման եկողներից հեռու պետք է մնալ...........Էլ փառք Աստծո,որ իշխանական "սակրավորները" մի քիչ անփույթ են``` ականները ժամանակից շուտ են սկսում "աշխատել"
- պետրոս, 1 year 7 շաբաթ առաջ
Նիկոլ, դու նեղության մեջ էս, Աստված քեզ ազատություն տա, չեմ ուզում կոպիտ թվալ, բայց դու արդեն յուղ ես վառում, ցեխ շպրտելով մյուսների, որոնք արժանի չեն, երեսին: ես ոչ ժառանգությունից եմ, ոչ ՀՀշ-ից, մեծ հաշվով (հազար ներեղություն) թքած ունեմ մեկին ել, մյուսին ել, քանի որ, երբ ես պայքարում էի 95-96-ին Լևոնի բռնապետության դեմ, ոչ նա կար , ոչ մյուսը, երբ որ պայքարում էի մեծ մարդասպանի դեմ, նորից նրանք չկային, ստացվում է, որ քու են 1+1+... բանաձևը ընդամենը պղպջակներ էիր բացթողնում??? հիմա մարդը գնացել նստել է, զրկանքներ է տանում, որն ա լավ, հեղափոխության պահին գնալ տանը նստել, ասել ես տնային կալանքի տակ եմ, դա??? դու կարող ես քննադատել յուրայինի, բայց կոռեկտության սահմաններում: հիմա քու դուրը կգա, եթե Ռաֆֆին ասի 27-ի գործով տականքն ել ա նստած, բայց փաստորեն պետությունը նրա անվտանգությունն ա ապահովում, նա երևի ավելի լավ ա ապրում ենտեղ, քան ես ազատության մեջ, Ռաֆին էլ ասի դու էլ ես նստած, ինչ իմանանք ինչի էս նստած??? դուրտ եկավ???? հաստատ չէ, քանի որ դա անհիմն մեղադրանք ա, քեզ չի սազում կեղտոտ բաներ անել, ամոթ է.
- Անանուն, 1 year 7 շաբաթ առաջ
Մեկնաբանությունը տեղին չէ: Ստացվեց,որ և' ՀԱԿ-ը և'
Ժառանգությունը կուլ տվեց խայծը և ջուր լցրեց իշխա-
նության ջրաղացը:
- hay, 1 year 7 շաբաթ առաջ
Raffin voe hacadul chaner, es 10 oro inch eiq grelu ay qamak mtnoxner, hognecriq, teman poxeq
- Հովհաննես , 1 year 7 շաբաթ առաջ
"hay"
1. քամակ մտնոը տատիդ ա:
2. էս 3 տարի րաֆֆին ինչ էր անում ու մենք ինչ էինք անում:
3. Աշխատի Նիկոլի փաստերին պատասխանել, ու մի փորձի վիրավորել:
- Ռոբերտ, 1 year 7 շաբաթ առաջ
Չես ուզում վիրավորանքներ լսես, Հովհաննես, դու ինքդ մի վիրավորի ոչ ոքի ու մարդկանց անունները մեծատառով գրի: Նիկոլը ոչ մի փաստ էլ չի բերել, չհաշված բամբասանքը, բայց ես ներքևում փաստերով եմ պատասխանել, եթե կհետաքրքրի հղումը կարդա:
- Երևանցի, 1 year 7 շաբաթ առաջ
Իսկ ինչի հասաք այս երեք տարվա մեջ ??????Դարձյալ ժողովրդին ոտքի հանեցիք ու......ու ինչ ???? ՇՈՇՈՓԵԼԻ արդյունք ասա, բացի բազմամարդ միտինգներից։ Այսպես որ գնա կգնանք կհասնենք ընտրությունների շեմին։ Կարողանում եք մի բան արեք, չեք կարողանում հեռացեք...
- Eva Adamyan, 1 year 7 շաբաթ առաջ
Nikol@ bantaxcic aveli &isht e haskacel ays nerkayacman voxch imast@ ,qan azatutyan mej gtnvogh vorosh vay @ndimadirner:Miguce
tegherov poxven ?!!
- Արգամ, 1 year 7 շաբաթ առաջ
ՈՒղիղ նշանակետին: Աստված`, Նիկոլին շուտ ազատում եմ ցանկանում:
- Արծվի, 1 year 7 շաբաթ առաջ
Գուցե ազատությու՞ն: Ազատում ուրիշ բանի են ասում:
- Արգամ, 1 year 7 շաբաթ առաջ
Իհարկե ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ...
- Arsen, 1 year 7 շաբաթ առաջ
Shat hetaqrqir e. Xosum eq handurjoxakanutyunits, bayts inqnerd nuynisk cheq karoxanum handurzhel Rafii nman aylaxohnerin. Isk xosqn yndhameny aveli yndimadir yerevalu masin e, sarsapeli e mtatsel te ishxanutyun unenalu depqum inchpes duq kpayqareq dzer hakarakordneri het... Tekuz tesel enq eli... Vochinch chi poxvel
- Jxayn mard, 1 year 7 շաբաթ առաջ
Իհարկե ճծմարիտ խոսքերը գերակայում են հոդվածում, բայց հակառակ կողմին այս ամենը բամբասանք և այլ բաներ կերևա...մի արեք
- Անանուն, 1 year 7 շաբաթ առաջ
Նիկոլ ցավդ տանեմ!!!
- Արծվի, 1 year 7 շաբաթ առաջ
Կրկին երկրի կործանման վտանգը մոռացած ընկել ենք անձնական նկրտումների հետևից: Րաֆֆին հացադուլ հայտարարեց՝ լավ արեց, Լևոնը չզորակցեց՝ լավ արեց: Մեզ ի՞նչ: Ավելի ճիշտ չէ՞ այս քայլերը վերլուծելու փոխարեն մտածել հայրենիքը փրկելու մասին: Միասին, առանց բամբասանքների, ընկերաբար, հանդուրժելով միմյանց, ներելելով ու սիրելով միմյանց, քրիստոնեաբար....
Հ.Գ. Նիկոլից չէի սպասում նման բամբասանք:
- Vardan, 1 year 7 շաբաթ առաջ
Mer yerkire apaga kunena, yete Nikoli nman mardik mi qich shat linen u mi or el Nikoli kargi naxagah unenanq!!!
- Անանուն, 1 year 7 շաբաթ առաջ
Եթե Նիկոլի կարգի նախագահացու ունենաք, հաստատ Լիբիայի օրն ենք ընկնելու:ՃՃՃ
Չեք հասկանում, որ նման կարգի մարդ էս մակարդակի հոդվածներ գրելուց բացի ուրիշ բանով չեն կարող ու չեն էլ ուզում զբաղվեն:
- Վանո, 1 year 7 շաբաթ առաջ
Գոնե գիտե՞ս,թե որտեղ է Լիբիան,որտեղ՝ Լիբանանը...
- պետրոս, 1 year 7 շաբաթ առաջ
իմ կարծիքը ստեղ արգելափակելով, ապացուցում եք ինձ, որ սերժից ու քոչարյանից, ու քաղաքապետարանից շատ չեք տարբերվում
- Yervand Karapetyan, 1 year 7 շաբաթ առաջ
petros, ba du xi es vraz saxin ov durd chi galsi jnjum qo egic facebookum???
- պետրոս, 1 year 7 շաբաթ առաջ
kneres jxbajrs, bajc jes feesbook- ej chunem bacac
- Օհան Օհանեան, 1 year 7 շաբաթ առաջ
Ողբամ զքեզ Հայոց աշխարհ, Լեւոնէն մինչեւ Նիկոլ, Սերժէն մինչեւ Տիգրան ու Յովիկ: Նիկոլի կը մաղթեմ հարկաւ ժամ առաջ ազատութիւն, բայց ինքն ալ կը փորձէ պաշտպանել անպաշտպանելին: Լեւոնին պարտքն էր, թէ իբրեւ նախկին նախագահ, թէ իբրեւ Րաֆֆիին ծանօթ ու յուսամ նաեւ բարեկամ (ալ չեմ ըսեր, որ Լեւոնը մօտէն կը ճանչնայ նաեւ Րաֆիին հայրը), թէ իբրեւ ընդիմութեան առաջնորդ (եթէ այդպէս է անշուշտ) եւ թէ իբրեւ ՀՀ ապագա նախագահ դառնալու թեկնածու, թէ իբրե մարդ այցելել Րաֆֆիին: Առաւել քան վստահ եմ, որ անոր հեղինակութիւնը շատ աւելի պիտի բարձրանար եւ մարդիկ իսկապէս պիտի հաւատային իրեն, որուն ըսածն ու ըրածը նոյնը պիտի ըլլար: Եթէ ոչ դիւրին է ընդդիմութիւն եղած ատեն ամէն ինչ քննադատել եւ սուրբի ու բարոյախօսի կերպարանք առնել: 1996-ին այսօրուան ընդդիմադիր շատ դէմքեր իշխանական թեւին մաս կը կազմէին, իսկ արտայայտութիւններ ու մամուլի շատ ու շատ հրատարակումներ ու որակումներ թէեւ կը վերաբերէին տարբեր անձերու, բայց բովանդակութեամբ նույնն էին... Հետեւաբար Նիկոլ, մի պաշտպաներ անպաշտպանելին: Ամէնէն խելացի մարդն անգամ կրնայ սխալներ գործել: Լեւոնը աստուած չէ, այլ մահկանացու, մի աստուածացուցէք զինքը: Կուռքերու խէրը մենք շատ տեսած ենք, նոր կուռքեր մեզի պէտք չեն` ոչ Լեւոն, ոչ ալ Սերժ անունով: Մեզի պէտք են նախագահ, վարչապետ եւ ընդհանարապէս իշխանաւորներ, որոնք խօսքէն աւելի գործի մարդն են եւ իրենց համար թանկ է ՀՀ ամէն քաղաքացի եւ ընդհանրապէս ամէն հայ: Ժամանակն է որ "ցաւդ տանեմ"ային եւ կամ "բաժակաճառային" հայերնասիրութիւնը իր տեղը զիջէ գործնական եւ իրական հայրենասիրութեան: Իսկ հայերնասիրութեան հիմքը մարդն է, կարելի չէ հայրենասէր ըլլալ, առանց սիրելու այդ հայրենիքին մէջ ապրող մարդը, հասարակ ու պարղ քաղաքացին մեր հայրենիքի...
- edgar, 1 year 7 շաբաթ առաջ
estex mi harc ka vor uzum em haskanam? ete asenq hacaduli nster asenq Sasoon miqaelyany kam asenq henc Nikoly, vro asenq RAffic pakas chen, ete Ter Petrossiany gnar tesnelu Sasoonin kam Nikolin hetaqrqir a Mukn u Alik sargssyany eli mardase ein linelu? hastat ch che? Kam Alik Sargssyany Zaruhi Postanjanin inch ases asum a asum a anund chem zum tam u gitem vortexi es ekel u ov e du u etenc baner, dranic heto Alik Sargssyani aicy Raffun ankexc a? kam Raffin etenc kerpar a vor aliki ira mot galy aveli karevor a qan zaruhun anpatvely? ba es tatron chi joxovurd? Halala levon vor chgnac, haskacox mard a jokum a gexamian arturik sharqic a esi dra hamar el cgnac,,, xachik stambulcianin hishum eq vor hacadul er anum? yes tarberutyun chem tesnum, tarberutyuny menak en a vor xachiky demy pox havaqelu aman er drel gtutyan fond er havaqum (heto kerav sax poxery) isk Raffi demy ed amany chka, ed a tarberutyuny.... urish aseliq chunem
- Երևանցի, 1 year 7 շաբաթ առաջ
Նիկոլ քեզանից չեի սպասում...վերջ տվեք, սա է մեր պայքարի նպատակը.....թէ սա էլ է մտնում ԼՏՊ–ի ծրագրերի մեջ... ԲԱՄԲԱՍԱՆՔԻ հոտ է գալիս... Լավ է Ռաֆֆին հացադուլ արեց և զբաղվելու թեմա տվեց։ Ես իշխանությունները որ շուտ իմանային , որ իրենց այցելությամբ կուրախացնեին որոշ մարդկանց , ապա շուտ կգնային։ Հավատացաց եմ դրանք Ռաֆֆիին էլ ՔԱՇԵՑԻՆ։
- Անանուն-777, 1 year 7 շաբաթ առաջ
ՄԻԱՆՇԱՆԱԿ մտնում է ԼՏՊ-ի ծրագրերի մեջ:
- Երևանցի, 1 year 7 շաբաթ առաջ
Աստված չանի.!!!!
- Հար, 1 year 7 շաբաթ առաջ
Իսկ ինչումն է Րաֆֆու այլախոհությունը:
Րաֆֆին ոչ թե այլախոհ է այլ տատանողական պատեհապաշտ : Նույնիսկ իր գործողությունը Հացադուլ չանվանեց այլ ծոմապահություն: Ինչու՟: Որ անհրաժեշտ պահին կարողանա արդարանալ թե հացադուլ չի՟ արել, այլ ծո՟մ է պահել: Իր 15 պահանջնեը ևս ընդհունուր ու անորոշ են: Դրանցից ցանկացածի վերաբերյալ ամեն օր իշխանություններից հավաստիացումներ են գալիս, որ այդ ուղղությամբ աշխատում են: Էլ ինչ է ուզում: Րաֆֆիի գործողություններում խոշորացույցով անգամ ընդիմության նշույլ չեք գտնի: Րաֆֆին իր այս արարքով հարվածում է նաև իր կուսակցությանը, քանի որ կուսակցության առաջնորդի այդ կարգի գործողությանը պետք է նախորդեր Կուսակցության որոշումը նման ակցիա կատարելու վերաբերյալ: Ժառանգության որևէ անդամ չի աջակցում իր առաջնորդին, նրա կողքին Ժառանգությունից ոչ մեկը չկա, կամ այդ կուսակցությունում միայն մեկ «գաղափարական» մարտիկ կա հանձինս Րաֆֆիի: Սա շատ ցավալի է հենց Ժառանգության համար, որովհետև այդ դեպքում Ժառանգությունը որպես կուսակցություն չկա:
- Աիդա, 1 year 7 շաբաթ առաջ
Մեջբերումները և եզրահանգումները ժառանգության հետ
կապված, տեղին չէ:Եթե հակառակ կողմի կողմից սխալ է
թույլ տրվել,մի խորացրեք,արեք հակառակը :Ճշմարիտ է
ասված.ուղիղ ասված խոսքը երբեմն արժեզրկում է ասելիքը:
- Վանո, 1 year 7 շաբաթ առաջ
Նիկոլ,ես Րաֆֆիի մասին ձեզ բոլորիդ զգուշացրի դեռ սրանից 2 տարի առաջ...Չհավատացիք...
Եթե Գեղամյանն ու ԱԽՔ-ը 2 երես ոնեին,ապա սա ունի 12 երես,չհաշված՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալի «մանդատը» և Հայաստանում գունավոր խառնակչության հիմնական դերակատարի արտոնությունը...
- Անանուն, 1 year 7 շաբաթ առաջ
Vano,... es interpoln iski texekutyun chuni barcr texnnologianeric?
- Վանո, 1 year 7 շաբաթ առաջ
Անանուն,դու տեղեկություն չունե՞ս,որ անուն ունես...Տնեցիներից հարցրու,անունդ կասեն...
- Արծվի, 1 year 7 շաբաթ առաջ
Վանո (գուցե Սիրադեղյա՞ն) ջան: Ինչ քաջատեղյակ ես ԱՄՆ հատուկ ծառայություններից: Երևում է ինքդ էլ ինչ որ հատուկ ծառայություն ես մատուցում...
Պիտակ կպցնել միշտ կարելի է, գնահատելն է դժվար:
- Անանուն, 1 year 7 շաբաթ առաջ
Jamankin qrum eiq karevor nyuter. Hatkapes nerka oligarxa-pornik Azgayin joxovi ev karavarutyan kapkakerp erevuytneri stor gorceri masin. Ev joxovurd@ shat ban henc dzer gracneric er imanum roberta-serjakan stor ararqneri masin. Isk hima mtel eq qyor levoni qamak@ u menak "abijennik" vijakneri mej eq. Nuynisk nuyn qaxaqakan dastum qtnvox dzer gorc@nkerneri masin eq "sev" erangov grum.
- Adam, 1 year 7 շաբաթ առաջ
Paylun mejberum. Sharunakek dezer cheshgrit ev texin mejberumnara. Ayspisov miayn hanrutyana kognek hachaxordneri vnasakar dzerkeritz.
- Անանուն, 1 year 7 շաբաթ առաջ
Արդեն ձեր մասկան էլ է պատռվում քիչ մնաց Լևոն պապի խա, խա ,խա..... էն խաղը որ դու սկսում ես Սեռժիկի հետ երկար կյանք ու լուսավոր ապագա քեզ չի խոստանում, մի անգամ , ժողովուրդը քեզ ներեց , երկրորդ անգամ ցասումից վախեցի, ով մարդ անիրավ........., գոնե Րաֆֆի Հովհհանիսյանը դեռ ժողովրդին ցավ չի պատճառել.....
- Kardacogh, 1 year 7 շաբաթ առաջ
Կպատճառի, հաստատ կպատճաչի, համբերի ու կհամոզվես
- Մովսես Արիստակեսյան, 1 year 7 շաբաթ առաջ
hay-ին Շոուն փոխեք առավել վառ սցենարով: Միեւնույնն է ոչ ոք չի հավատա ձեր բեմադրություններին:
- Ռոբերտ, 1 year 7 շաբաթ առաջ
Եթե ՀՀ-ում իշխող ավազակապետությունը հրաժարվի իշխանությունից, ընդդիմադիր ավազակապետությանը ոչ ոք չի ընտրելու, քանի որ նոր կեղծարարների կարիք չի զգացվելու: Խոսքս Ձեր մասին է հարգելի պարոն Ն. Փաշինյան, քանի որ Դուք էլ եք խեղաթյուրում փաստերը և զբաղվում կեղծիքով` դասեր է պետք քաղել(http://1in.am/arm/armenia_politics_14186.html):
Իսկ մարտի 1-ին անձամբ ես գտնվելով քաղաքապետարանին հարող հրապարակում Լ. Տեր-Պետրոսյանին էի սպասում: Կարծում եմ միայն ես չէի սպասում, այլ նաև Դուք, ամեն դեպքում այդպես էիք հայտարարում, և ամբողջ Ազգը: Այլևս նրան սպասելու կարիքը չենք զգալու, քանի որ տեսնում ենք թե ով կարող է կրկին միավորել ամբողջ Ազգը և իրապես արժանի է համազգային առաջնորդ լինելու: Խոսքս, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է:
Պետք չէ խուճապի մատնվել, դուք դեռ հնարավորություն ունեք ժողովրդի առջև ձեր դեմքը փրկելու: Հաջողություն եմ մաղթում ձեզ այդ գործում և կներեք ինձ եթե սխալվում եմ, ճիշտ ուղու վրա չեք գտնվում:
- Բագրատ, 1 year 7 շաբաթ առաջ
Ռոբերտ, կարդացեք Ձեր տեղադրած հղման ամսաթիվը, այնուհետև կարդացեք սույն հոդվածի ամսաթիվը: Այս երկու պարզ գործողությունները կատարելուց հետո պետք է որ նկատեք, որ Նիկոլի հոդվածը գրվել է Ձեր տեադրած նյութի հրապարակումից 5 օր շուտ: Եթե լրահոսին հետևում եք, ապա պետք է որ իմանաիք, որ պրն. Հովհաննիսյանը սկզբում ոչ մի քաղաքական պահանջ չէր ներկայացրել, և Ձեր մեղադրանքը Նիկոլ Փաշինյանին փաստերը խեղաթյուրելու մեջ այնքանով է արդարացված, որքանով որ այն մեղադրանքները, որոնց պատճառով նա այժմ անազատության մեջ է:
- Karine, 1 year 7 շաբաթ առաջ
Marti 17-in Azatutyan hraparak ekan bantic nor azatvac 2qaxbantarkyalner,voronq 3tari gtnvum ein anazatutyan mej,ev bnakanabar aveli shat ein tanjvel qan Raffi Hovhannisyan@ ayd 2orva hacadulic,tox inq@ motenar nranc u aser bari galust,inchu chmotecav,te karcum e inqn nrancic aravel e.Voch,parzapes nra miak npatak@ sepakan andzi PR e.Isk mer zhoxovur@ misht @nknum e Raffii nman hachaxordneri takard@ u sepakan sxalnern amen angam krknum e.Zarmanum em,mite menq edqan himar azg enq.Zhoxovurd jan Raffin nuyn Artur Baxdasaryani,Artashes Gexamyani dern e standznel,ushqi ekeq,minchev haskanaq ush klini,inchpes 2008-in,2003-in.Lsenq mer azgi heros zavaki-Nikoli xosq@
- Անանուն, 1 year 7 շաբաթ առաջ
2008-ին Րաֆֆին պաշտպանեց Լեւոնին, թեեւ ժամանակը ցույց տվեց, որ վերջինը դրան արժանի չէր եւ իր ամբողջ թիմով հանդերձ նույն գիշատչի տոտալիտար, նաեւ երախտամոռ մտացողությունն ունեն, ինչը եւ Սերժը իր թիմով: Իսկ առաջիկա նախագահական ընտրություններում հաստատ Լեւոնի պաշտպանության կարիքը Րաֆֆին չի ունենա: Ժողովուրդն իր ընտրությունը արդեն արել է:
- Kardacogh, 1 year 7 շաբաթ առաջ
2008-ին Րաֆֆին պաշտպանեց Լեւոնին, որովհետև միառժամանակ 2 ական պայթեցնելը անիմաստ էր:
Իսկ առաջիկա նախագահական ընտրություններին բան չի մնացել ու քո տեսակը որքան էլ իրեն պատռի, Ժառանգության ձայները Տիգրան Կարապետյանի ձայներից մեկ-երկու տոկոս ավել, կամ պակաս կլինի:
- Երևանցի, 1 year 7 շաբաթ առաջ
Ճիշտ ես ասում . այս ամբողջ ԿՌԻՎԸ որ տալիս է ՀԱԿ–ը , դա նախնտրական խաղեր են, պարզ հասկացվում է , որ ՀԱԿ–ը պայքարում է Ազգային Ժողովի տեղերի համար, այլ ոչ թէ այս ավազակապետերից ազատվելու համար, դրա համար էլ ցանկացաց ՀԻՄԱ վանկարկումը նյարդացնում է Լևոնին։ Կապրենք կտեսնենք։ Հաջորդ հանրահավաքի ՕՐԱԿԱՐԳՆ էլ մի կերպ կլցնեն, մի քիչ էլ Ազատությւան հրապարակում ԿՊԱՐԵՑՆԵՆ ժողովրդին. մի թավշյա բարձ կդնեն ժողովրդի գլխի տակ ու կքնացնեն , կձգեն մինչև գալիք ընտրությունները։
- Անանուն-777, 1 year 7 շաբաթ առաջ
Ժառանգության ձայները, ճիշտ է, շատ չեն լինելու, բայց դրա պատճառը էնա, որ ԼՏՊ-ն քողարկված "ժառանգության" դեմ սև P.R.-ա անում:
- Երևանցի, 1 year 7 շաբաթ առաջ
..որը իրոք ձեռք է տալու այս իշխանություններին..............
- Անանուն-777, 1 year 7 շաբաթ առաջ
Im karciqov ishxanutyunnerin dzerq kta erb LTP-i dirqer@ tulanan, aysinqn, erb Raffii dzayner@ shatanan LTP-i @ntrazangvaci gnov.
- minchev verj payqarogh, 1 year 7 շաբաթ առաջ
yes or ori hamozvum em,verjin arabakan iradarcutyunnern el dra vkan,vor hay azg@ karogh e inch vor bani hasnel miayn sepakan ujerov,mez voch mi arajnord el petq chi..bolorin groghi coc@ ugharkelu jamanakn e...es tzrukner@-te @ndimadir.te ishxankan-petq e lxchven..es anaghuhac qrdi shner@ tqac unen mez boloris vra sireli hayrenakicner..amen mek@ miayn ir sepakan qamaki masin e mtacum..uremn petq e mer hay azg@ inqnakazmakerpvi.aylapes misht khaytnvi himari u qcvaci vichakum...yes nor kargaxos k@ntrei...BOLORD GNACEQ GROGHI COC@ STAHAKNER
- hakob, 1 year 7 շաբաթ առաջ
inch bambasanqi masin eq xosum.gorc areq,voch te Raffu nman nsteq taxtin spaseq baxtin
- Անանուն, 1 year 7 շաբաթ առաջ
De es uxxaki lkti banbasanq a. Poxanak dzerq meknelu irar, uzum eq Raffin ga dzer dem@ xonarhvi. Chem @ndunum nman motecum, Hiastapvac em Nikolic, Hay txamard@ petq e ujex lini, voch te banbasox, amot dzez vor @nkel eq bareri hetevic, cavov petqa haskanal, vor mer azgin nuynisk ishxanapoxutyun@ chi prki. Es uxaki lkti ishxanutyan kriva, u Hak@ aveli lkti a linelu qan himikva ishxanutyunner@, USHADRUTYUN DARZREQ TE INCHQAN CHARUTYUN KA ES HODVACI MEJ, ET SAX IM U QO GLXIN A VAX@ TAPVELU. AVELIN QAN VSTAH EM VOR CHEQ TPAGRELU GRACS.
- Անանուն-777, 1 year 7 շաբաթ առաջ
Ես շատ ուրախ եմ, որ ձեր մենկնաբանությունը տպագրվեց, քանի որ այն շատ խելացի մտքեր է պարունակում:
"Hak@ aveli lkti a linelu qan himikva ishxanutyunner@". Եթե ՀԱԿ-ում լինի ԼՏՊիկ, ոնց կարա էտ ՀԱԿ կոչվածը լկտի չլինի, լկտին էնքա~ա~ա~ա~ա~ա~ա~ա~ն մեղմա ասված.....
Հայտնեք ձեր կարծիքը