Վիզա չկա

Չի բացառվում, որ Լոս Անջելեսում հայ երգիչների ու երաժիշտների շրջանում անցկացվող «Armenian Music Awards» մրցանակաբաշխությանը, որը, ինչպես տեղեկացրել էինք, անցկացվելու է դեկտեմբերի 13-ին` «Նոքիա» թատրոնում, Հայաստանից ոչ մի երգիչ չմասնակցի։ Երգիչները մուտքի վիզաների հետ կապված խնդիր ունեն։ Բանն այն է, որ անցյալ տարի մրցանակաբաշխությունը չկայացավ, քանի որ երգիչներին ԱՄՆ դեսպանատան կողմից մուտքի վիզաներ տրամադրելու հարցը այդպես էլ չլուծվեց։ Որոշվեց մրցանակաբաշխությունը հետաձգել եւ ընթացքում այդ խնդիրները լուծել։ Խնդիրը պետք է լուծվեր կազմակերպիչների միջնորդությամբ` դեսպանատան կողմից երգիչներին «T» տիպի հատուկ վիզա տրամադրելով։ Մինչեւ երեկ, երգիչները սպասում էին այդ վիզային։ Սակայն երեկ նրանք մի ծրար են ստացել, որում ուղղակի գրված է, որ հրավիրվում են մասնակցելու մրցանակաբաշխությանը։ Իսկ վիզա ստանալու հարցը մնում է երգիչների «վրա»։ Ի դեպ, երեկ տեղեկություն էր տարածվել, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերը ընդունել է Շառլ Ազնավուրը։ Չի բացառվում, որ շոուի ժամանակ հանդես գա նաեւ «System of a Down» ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանը։

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter