Ներհայաստանյան անհեռանկար քաղաքական
իրարանցման, արտագաղթի
ծավալների ահագնացող
աճի, ինքնասպանությունների պարբերականության, ցածրարժեք բնազդների
եւ բարքերի
հրավառության մեջ
Հայաստանին բաժին
ընկած երկնակտորում
թանձրանում է
անհուսության եւ
անզորության հեղձուկը,
որը, աստիճանաբար
դուրս մղելով
մթնոլորտի թթվածինը,
խորանում է`
անհատներից անցնելով
զանգվածներին` նրանց
դատապարտելով շնչահեղձության: Տարիներ
շարունակ կուտակված
հասարակական բողոքը,
անհամաձայնությունն իշխանության
եւ ընդդիմության
հետ, ելք
են որոնում
եւ չգտնելով
այն` խեղդամահ
են լինում:
Ես նայում եմ
ինքնակեղեքվող այս
հանրությանը եւ
հրաժարվում եմ
հավատալ, որ
նա անհուսությունից համակերպվել
է սեփական
երկրում զանգվածային
այս ինքնասպանության հետ:
Ես խոսում
եմ փոփոխություններից հույսը
կտրած այս
հանրության հետ
եւ հրաժարվում
եմ հավատալ,
որ փոփոխությունների դարպասներն
այլեւս կողպված
են: Ես
գոռում եմ
փոփոխությունների հանդեպ
վեհերոտ այս
հասարակության ականջին,
բայց նա
հրաժարվում է
լսել ու
հավատալ, որ
այդ փականների
բանալիներն իր
գրպանում են:
Ես հրաժարվում եմ
հավատալ, որ
այս անհուսության
եւ անզորության
հեղձուկն, ի
վերջո, ինձ
էլ կհասնի:
Ես հավատում եմ տիկին Ռիտայի անկեղծությանը և բոլոր ամուսիններին մաղթում նման անշահախնդիր
Իսկ ինչ է լինելու հետո, եթե պՈՒՏԻՆը չանցնի: Ինչու է եկեղեցին զբաղվում քաղաքականությամբ:
Մկրտիչ Արզումանյան ոչ թե Մարության
Հարգեցի Հովո:
Հովհաննես, զարմանալի է, միթե տեղյակ չես ? Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2007 թվականի հանրահ
Այս հարցազրույցը, ինձ մինչև հոգուս խորքը հուզեց: Չկարողացա պահել արցունքներս՝, իհարկե
Ստրկամիտ ժողովուրը միշտ էլ իրեն տեր կգտնի: Իսկ այդ տերերը միանշանակ պետք է լինեն