Երեկ հերթական սկանդալային հայտարարությունն է արել հերթական պաշտոնյան: «Մեր այգեգործների զգալի մասը, եթե չասեմ անգրագետ են, համենայնդեպս կիսագրագետ են»,- հայտարարել է ՀՀ կառավարության գյուղական տարածքների զարգացման ծրագրերի միջազգային կապերի մասնագետ Ալեքսանդր Քալանթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Փաստորեն, նույն կառավարության վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում գյուղն այսօր հայտնվել է ծայրահեղ անմխիթար վիճակում, եւ փոխանակ կառավարությունն իր եւ իր վարած քաղաքականության մեջ մեղքը փնտրի, այսօր գյուղացուն է անգրագետ անվանում: Կառավարության վերոնշյալ մասնագետ Ալեքսանդր Քալանթարյանն իր ասուլիսի ժամանակ ասել է նաեւ, թե առաջիկայում ստեղծվելու է «Հայկական միրգ» ընկերակցությունը, որը գյուղացիների հողերը վարձակալելու է եւ այդ վարձակալած հողերի վրա այգիներ է տնկելու: Ըստ նրա, գյուղացիները կարող են վարձու հիմունքներով աշխատել այդ այգիների վրա: Ծրագրի ավարտին, ըստ Քալանթարյանի, հողերը վերադարձվելու են գյուղացիներին, իսկ ծրագիրը կառավարությունն իրականացնելու է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ըստ Քալանթարյանի, իրենք ցանկանում են գյուղացուն ցույց տալ, թե ինչպես կարելի է նորագույն տեխնոլոգիաների հիման վրա արդյունավետ այգի մշակել: Հիշեցնենք, բոլորովին վերջերս էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել էր գյուղացիներին սովորեցնել` ինչպես կով կթել: Երեկ Քալանթարյանն ասել է, թե այգիների առաջին տնկումներն, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն հաջորդ գարնանը` Վայոց Ձորի, Տավուշի եւ Արագածոտնի մարզերում: Ըստ Քալանթարյանի, տնկիները, այդ թվում` ծիրանի, կներմուծվեն արտասահմանյան տնկարաններից:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!