Հուլիս 1, 2011

#2799

9-րդ ալիքը մեկնարկեց

Երբ Հայ ազգային կոնգրեսի երեկվա երթը, Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց երթուղին անցնելով, վերադարձավ Ազատության հրապարակ, Կոնգրեսի կենտրոնական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը հարթակից ժողովրդին շնորհավորեց տեղի ունեցած հանրահավաքի եւ երթի կապակցությամբ: Իսկ շնորհավորելու բան իսկապես կար, որովհետեւ եթե սկզբում Ազատության հրապարակը եռացող կաթսա էր հիշեցնում բառիս բուն իմաստով, հընթացս սկսեց այդպիսին դառնալ փոխաբերական` քաղաքական իմաստով: «Արեւը մայր է մտնում, հանրահավաքը թեժանում է»,- սա էլ մի բնորոշում է, որ հարթակից հնչեց առաջին ելույթներից հետո:

Խուսափել է «մարտի 1»-ի մասին հարցերից

Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 29-ին աշխատանքային այցով Վրաստան մեկնած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեղի հայ համայնքի հետ հանդիպումից առաջ հանդիպման կազմակերպիչներին խնդրել է այնպես անել, որ իրեն մարտի 1-ի վերաբերյալ հարցեր չտան: Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանից, նա, ինչպես եւ սպասվում էր, ասաց. «Հիմարություն է»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նշված միջոցառման կազմակերպիչները հանդիպման չեն հրավիրել նրանց, ում կասկածել են, որ կարող են նման հարց հնչեցնել. մի խոսքով, «իրենք իրենցով» հավաքվել են, ջան ասել, ջան լսել:

Կհավաքվեն, որ բոյկոտեն մետրոն

Այսօրվանից ՀՀ քաղաքացիները մետրոյից կօգտվեն 100 դրամով` նախկին 50 դրամի փոխարեն: Մետրոյի աշխատակիցները մինչ երեկ հրաժարվում էին մեկ ուղեւորին 2-ից ավելի ժետոն վաճառել: «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» խումբը «Ֆեյսբուքի» իր էջում կոչ է անում բոյկոտել մետրոն: Այդ կոչը քաղաքացիներին հասցնելու համար խմբի ներկայացուցիչները, ինչպես նշված է խմբի էջում, այսօր առավոտից կհավաքվեն մետրոպոլիտենի տարբեր կայարաններում:

Օրակարգ: 

Չեն էլ փակել

Նախորդ օրվա մեր շրջայցերի արդյունքում պարզել էինք, որ «8» եւ «Մոսկվիչկա» սուպերմարկետներում այցելուներին ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվում: Հրապարակման վերաբերյալ երեկ ՊԵԿ-ից լղոզված եւ ծիծաղելի պարզաբանում ստացանք:

Պարզաբանման մեջ նշված չէր` արդյոք մեր նշած կոնկրետ փաստերի հիման վրա այդ սուպերմարկետներում նոր ուսումնասիրություններ կամ ստուգումներ իրականացվե՞լ են: Բայց ըստ ՊԵԿ-ից ստացած պատասխանի, երկու սուպերմարկետներն էլ այս տարվա ընթացքում, ավելի վաղ` ՀԴՄ կտրոններ չտալու համար տուգանվել են 1 մլն 50 հազար դրամի չափով, սակայն չեն փակվել, քանի որ դրանց գործունեության կասեցումը փոխարինվել է կրկնակի տուգանքի վճարմամբ: Բնականաբար: Որոշ պետական կառույցների գործունեության նպատակը ոչ թե անհատներին եւ ընկերությունները օրինական դաշտ բերելն է, այլ մարդկանց մի խմբի հարստացմանը նպաստելը: Եւ այդ ճանապարհին նույն պետական կառույցները նույն իրավիճակում` գործելու հնարավորություն տալով սուպերմարկետներին, շատ հանգիստ կարող են «պլոմբել» հացի փող վաստակելու համար առեւտուր անող թոշակառուի կրպակը:
Տես էջ 6

Օրակարգ

Դա ես չեմ

Ռալֆ Յիրիկյան
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, թե իր անունն առանձնապես պետք չէ կապել ԼՂ-ում գործող «Ղարաբաղ Տելեկոմի» հետ: Յիրիկյանին կարելի է հասկանալ:

Հայաստանում նա հանդես է գալիս պուպուշ բարեգործի կերպարով, նվերներ է տալիս ու չի հրաժարվում շնորհակալություններ ստանալ, իսկ Արցախում գործող «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործունեությունը ոչ մի կերպ չի սազում Յիրիկյանի` հայաստանյան երեսին: Հեռահաղորդակցության ոլորտում «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ծառայությունները տասնյակ անգամ թանկ են Հայաստանում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մատուցած ծառայություններից: Եւ ահա Յիրիկյանը, որ մինչեւ վերջերս «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենն էր, իսկ հիմա, ասում է` խորհրդական, որոշել է հնարավորինս քիչ հանդես գալ այդ ընկերության անունից:
Տես էջ 6

Օրակարգ

Կրկին փորձիր

Երեկ ավարտվեց «Նաիրիտի» կառավարման օպերատորի ընտրության վերաբերյալ հետաքրքրությունների հայտերի ընդունման հերթական ժամկետը: Սակայն այդպես էլ անհայտ մնաց` արդյոք որեւէ ընկերություն հետաքրքրվա՞ծ է «Նաիրիտով»:

«Նաիրիտի» կառավարումը ստանձնելու հետաքրքրություն դրսեւորող ընկերություն գտնելու համար մրցույթը իրականում ավարտվել էր հունիսի 15-ին, սակայն քանի որ հայտեր չկային, որոշվեց 15 օրով երկարաձգել մրցույթի վերջնաժամկետը:
Տես էջ 2

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter