Օգոստոս 26, 2010

#2589

Սեպտեմբերի 9-ը թեժ է լինելու

Սեպտեմբերի 9-ին, ինչպես երեկ տեղեկացրել էինք, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը: Թե երբ է տեղի ունենալու նախագծի քվեարկությունը, դեռ հստակ չէ: Հստակ է միայն, որ ՀՀ իշխանությունները որեւէ ձեւով չեն կարող խոչընդոտել այդ քննարկմանը: Բանաձեւի նախագծի նախաբանում, հենվելով եւ հղում անելով մի շարք միջազգային կոնվենցիաների, մասնավորապես ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից 2008-ի մարտի 14-ին ընդունած 62/243 բանաձեւի վրա, որով, հիշեցնենք, պահանջվում է «հայկական զորքերը անհապաղ դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից», 2010-ին Կանադայում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների` Մեդվեդեւի, Սարկոզիի, Օբամայի համատեղ հայտարարության վրա, որով նրանք ընդգծել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 դրույթների եւ 2009-ի հուլիսի 10-ին Աքվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում իրենց հայտարարությանը կից հրապարակված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այն է` օկուպացված տարածքների վերադարձ, ներքին տեղահանվածների վերադարձ, խաղաղարար օպերացիա, կամարտահայտություն եւ այլն, առաջարկվել են հետեւյալ կետերը.

Օրակարգ: 

Լուրջ պրոցես

Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների մոտ 40 ներկայացուցիչների մասնակցությամբ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Փակ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից Կոնգրեսի առաջնորդի նախաձեռնությամբ առավել երկար քննարկման է արժանացել ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման վերաբերյալ վերջերս ստորագրված պայմանագիրը: Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսել է տարածաշրջանային պրոցեսների կոնտեքստում, լսել մյուներին, սակայն հստակ գնահատական քաղխորհրդում չի ձեւավորվել: «Կարծում ենք լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, որոնց դեռ պետք է հետեւել, վերլուծել եւ ճշգրտորեն գնահատել»,- նիստի ավարտին մեր թղթակցին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա տեղեկացրել է, որ քննարկվել են նաեւ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները եւ ՄԱԿ-ում հերթական հակահայ բանաձեւի ընդունման հավանականությունը: Որոշվել է, որ ընդունման դեպքում այդ բանաձեւը կարող է մեծ վնաս հասցնել ԼՂ հարցի լուծմանը եւ ՀՀ միջագային հեղինակությանը:

Կթանկանան

Երեկվա դրությամբ ՀՀ բենզալցակայաններում բենզինի բոլոր տեսակների մեկ լիտրի գինը իջել էր 10-ական դրամով: «Ռեգուլյարի» մեկ լիտրը երեւանյան լցակայաններում վաճառվում է 360, «Պրեմիումը»` 380, «Սուպերը»` 410 դրամով:

Դրան զուգահեռ վերջին օրերին թանկացել է հնդկացորենը (գրեչկան)` մոտ 200 դրամով կամ 40 տոկոսով: Առաջիկայում անխուսափելի է նաեւ բուսական յուղի` ձեթի եւ մարգարինի գների աճը Հայաստանում: Սա պայմանավորված է նրանով, որ առաջիկայում կտրուկ կաճեն դրանց միջազգային գները: Դա էլ իր հերթին պայմանավորված է այս տարի յուղատու բույսերի վատ բերքատվությամբ մասնավորապես Ուկրաինայում: Ըստ որոշ տեղեկությունների, ձեթի հիմնական ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգուշացրել է իր գործընկերներին ձեթի գնի առաջիկա բարձրացման մասին:

Ինչո՞ւ եք նստել

Երեկ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի դատախազություն են հրավիրվել Վերին Գետաշեն գյուղի այն բնակիչները, որոնք` բողոքելով Արգիճի գետի վրա ՀԷԿ-ի կառուցման դեմ հուլիսի 19-ին փակել էին Երեւան- Մարտունի ավտոճանապարհը:

Կանչը կատարվել է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի միջոցով` առանց պաշտոնական ծանուցագրի ներկայացման, որտեղ նշված կլիներ քննչական գործողությունների անցկացման պատճառը:

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter