Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչներից շատերին շաբաթ օրը երեկոյան մի պահ թվացել է, թե նախորդ օրը մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած ոստիկանական շքերթը տեղափոխվել է իրենց թաղամաս:
Նշված օրը, ժամը 18-ից մինչեւ 20-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առջեւ գրեթե նույն անցուդարձն է եղել, ինչ Հանրապետական մարզադաշտի մոտ` մի քանի տասնյակ թանկարժեք ջիփեր, ոստիկանության տարբեր ստորաբաժինների հարյուրից ավել ներկայացուցիչներ` իրենց սպառազինությամբ, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կրծքանշաններով անձինք եւ այսպես շարունակ: Սակայն հրազենի կրակոցներից հետո ակնհայտ է դարձել, որ սա ուրիշ հավաք է: Պարզվել է, որ այդ «միջոցառումը» եղել է հերթական լայնամասշտաբ ռազբորկան: Իսկ ռազբորկայի անցկացման վայր է ընտրվել ռազմական ակադեմիայի դիմացի այգում տեղակայված «Քրեյզի հորս» («Crazy horse») գիշերային ակումբը, որից հետո այն շարունակվել է նշված օբյեկտի հետնամասում: <!--break--> Սակայն, ռազբորկայի ամենաթեժ պահին, երբ ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական կրծքանշաններով մոտ հարյուր հոգու հասնող քրեական եւ թաղային հեղինակությունների հակամարտությունը պետք է թեւակոխեր որոշիչ փուլ, այնտեղ ժամանած ոստիկանական ջոկատները ընդհատել են «միջոցառումը»: Դեպքի վայրում մարդիկ առանձնապես հակված չեն խոսելու: Իսկ նման զգուշավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրականում բոլորն էլ գիտեն, թե ովքեր են հակամարտող կողմերը, եւ որ նրանք, այսպես ասած, պատահական անձինք չեն:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!