Ինչպես փոխանցում են իշխանական խիստ իրազեկ մեր աղբյուրները, Սերժ Սարգսյանը Կրեմլին տեղյակ է պահել, որ ցանկանում է ՀՀ վարչապետ նշանակել Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանին: Մեր աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ Կրեմլը կտրականապես դեմ է արտահայտվել Սարգսյանի սույն մտադրությանը: Հիշեցնենք, Արմեն Սարգսյանը արեւմտամետ գործիչ է: Սերժ Սարգսյանը Կրեմլին առաջարկել է ՀՀ վարչապետի թեկնածու նշել, բայց Ռուսաստանից նա այդպես էլ որեւէ պատասխան չի ստացել: Ըստ իշխանական մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանը շարունակում է նոր վարչապետացուի փնտրտուքը: Ըստ որոշ տեղեկությունների, այս օրերին լրջորեն քննարկվել է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը: Վերջնական որեւէ որոշում, սակայն, կայացված չէ: Բայց այն, որ իշխանական բլոկում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում, հայտնի է: Դրանց մեկնարկը արդեն տրվել է Հանրային հեռուստատեսությունում կատարված փոփոխություններով: Ի դեպ, երեկ արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրայինի գործադիր տնօրեն` Արմեն Արզումանյանի փոխարեն եւ այդ պաշտոնը համատեղելու է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի հետ: Իսկ Արզումանյանը Սամվել Ֆարմանյանի փոխարեն դառնալու է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը, Ֆարմանյանն էլ գնալու է «Հ1» եւ Հանրային ռադիո` կոորդինացնելու լրատվական ծրագրերը:
Նոր բոլշևի՞զմ:Վլադիմիր Իլյիչ...Պուտին:
բա խեղճ մխիկն ինչ անի, ճիշտն ասի, որ հետո էլ ստիպեն ամեն տեղից ծուխ հանի?.....
վերջն էր ))))))) ողջունում է))))))))
Հայաստանի պառլամենտական ընտրությունները կախված են Պուտինի 1-ին փուլով անցնելու հետ: Եթե
Այս տեքստը կազմողը համոզված է եղել,որ Հայաստանում չեն կարդա...թե չէ `մարդու իրավունքներ
Can I have this in English or German?
Greetings from Leipzig/Germany
Այս մեկը՝ հրեշտակի դեմքով է: Համոզված եմ, որ պապաների բալեքը՝ վարդեր
ու մանուշակն