Մարտ 3, 2010

#2472

Հերքում

Մեր թերթի 2009 թվականի փետրվարի 6-ի համարում տպագրվել էր հետեւյալ հրապարակումը «Ռոբերտիչի արկածները Դուբայում» վերնագրով. «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների, կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաեւ Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին եւ եւս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթեր պահանջելով: Ըստ մեր աղբյուրների, Լեւոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»: Այս լուրի տպագրումից հետո Քոչարյանների ընտանիքը դատի տվեց մեր թերթին, եւ Հայաստանի դատարանը, որի անկախությունը,օրինականությունն ու մաքրությունը բոլորիդ է հայտնի, վճռեց որ մենք պետք է հերքենք այդ տեղեկատվությունը: Այսպիսով, հերքում ենք` ի կատարումն դատավճռի:

Միլիարդատերը «Կարշոլկից»

Չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ

Ռոբերտ Քոչարյան
Վերջին շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ են հայտնվում հայ պաշտոնյաների աստղաբաշխական ունեցվածքի մասին, որոնք արձագանք են ստանում հայկական մամուլի, միմիայն մամուլի էջերում: Իրավապահ մարմինները եւ բուն հրապարակումների հերոսները առայժմ որեւէ կերպ չեն արձագանքում դրանց, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ համաձայն են հրապարակումների հետ:

Իսկ հրապարակումների տվյալներին ծանոթանալով` միայն մի եզրակացություն կարող ես անել. «պաշտոնյա» բառը Հայաստանում սկսել է նույնացվել «թալանչի», «ավազակ» բառի հետ: Այլապես, ինչպես բացատրել, որ, ասենք, տասը տարի նախագահի պաշտոնում աշխատած Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը այդ ժամանակահատվածում կարող էր չորս միլիարդ դոլարի կապիտալ կուտակել: Ռուսական «Վերսիա» կայքէջը հենց այսքան է վերագրում Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին, եւ «Վերսիա»-ի հրապարակման առանձնահատկությունն այն է, որ կից ներկայացվում է ունեցվածքի կոնկրետ ցուցակ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ «Վերսիա»-ի հրապարակած ցուցակում Քոչարյանների ունեցվածքի մի մասն է միայն հիշատակված, այսինքն` այդ ցանկը ամենեւին էլ սպառիչ չէ: Եւ ուրեմն, ինչ ունեցվածք ունեն Քոչարյանները այսօր` Հայաստանի Հանրապետությունում: Ներկայացնում ենք ըստ ռուսական «Վերսիա» կայքէջի (արտատպված «Հրապարակ» օրաթերթում): Ցանկը այսպիսին է.

Օրակարգ: 
Օրակարգ

Հեռախոսով

Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է ուղղել Եվրամիության նախագահ Միգել Անխել Մորատինոսին եւ ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին:

Նամակները երեկ հանձնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումից հետո Մորատինոսը ցանկություն է հայտնել նաեւ խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Կայացած հեռախոսազրույցի մասին որեւէ մանրամասն մեզ չհաջողվեց ճշտել: Իսկ ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ ՀԱԿ հաղորդագրության, Լեւոն Զուրաբյանը խոսել է երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալների խնդիրների մասին եւ ներկայացրել երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող համաժողովրդական պայքարը` կարեւորելով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Ներկայացվել են Կոնգրեսի մոտեցումները ԼՂ հիմնահարցի եւ հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ:

Օրակարգ

Այսօր վերաքննիչում

Նիկոլ Փաշինյան
Այսօր, ժամը 11.00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի փաստաբանների ներկայացրած բողոքի քննարկումը, որով նրանք պահանջել են քաղբանտարկյալին արդարացնել:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մացոն իր դատավճիռն արձակել է` Նիկոլ Փաշինյանին մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում): Նիկոլ Փաշինյանին առաջադրված երկրորդ մեղադրանքով` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը), Մացոն իր դատավճռով քաղբանտարկյալին արդարացրել էր:

Օրակարգ

Ներկայացրել են

Էդուարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը երեկ Երեւանում ԵՄ նախագահ Իսպանիայի ԱԳ նախարար Մ. Մորատինոսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ն ներկայացրել է Մադրիդյան նորացված սկզբունքների շուրջ իր առաջարկները:

Մինչդեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը առաջարկներ անելու անհրաժեշտություն չի տեսնում: Ասել է թե` Ադրբեջանը համաձայն է դրանց:

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter