10 զոհ եւ 0 բացահայտում

Ինչպե՞ս կարող էր պատահել, որ 2008 թվականի Մարտի 1-ի 10 զոհերից ոչ մեկի մահվան հանգամանքները 2.5 տարվա ընթացքում չբացահայտվեին: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն մեկ դեպքում, եթե ճշմարտությունը չբացահայտելու քաղաքական որոշում կայացված լիներ իշխանության ամենավերին օղակներում: Այլապես մենք կունենայինք որոշ թվով բացահայտումներ, մի քանի մարդասպաններ կհայտնվեին ամբաստանյալի կարգավիճակում, ինչը մեզ կհամոզեր, որ ՀՀ իրավապահ մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ բացահայտեն ճշմարտությունը եւ պատժեն մեղավորներին:

Երբեք եւ որեւէ տեղ հանցագործությունների 100 տոկոսանոց բացահայտումներ չեն լինում, միշտ էլ մնում են գործեր, որոնք չեն բացահայտվում: Բայց երբ գործ ունենք 100 տոկոսանոց չբացահայտման հետ, ուրեմն առկա է շահագրգռություն եւ հանցավոր անգործություն: Հենց այսպիսին է Մարտի 1-ի գործը. 10 զոհ եւ մահվան հանգամանքների 0 բացահայտում: Այս վիճակագրությունն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Իշխանությունները չէին կարող չհասկանալ, որ գոնե մեկ, երկու դեպքերի բացահայտումը որոշակիորեն կփոխեր վիճակը, կմեղմեր հանրային այն համոզմունքը, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը անձամբ են շահագրգռված մարտիմեկյան զոհերի մահվան հանգամանքները կոծկելու մեջ: Ամբողջ խնդիրն էլ հենց սա է: Դեպքերից որեւէ մեկի բացահայտումը հանգեցնելու է հանցավոր բուրգի երեւակմանը. որեւէ մարդասպան ոստիկան չի ցանկանա պատասխանատվության ենթարկվել այն բանի համար, որ կատարել է իր վերադասի հրամանը, սա էլ` իր վերադասի, սա էլ` իր վերադասի, սա էլ` իր վերադասի, սա էլ` գերագույն-գլխավոր հրամանատար հորջորջվող թյուրիմացության: Նույնը վերաբերում է նաեւ մարդասպան սափրագլուխներին:

Սրանցից որեւէ մեկի ինքնության բացահայտումը ակնհայտ է դարձնելու, թե որ օլիգարխի լակոտներից է դա, եւ որ թուլա-օլիգարխի հրամանն է կատարել, իսկ թուլա-օլիգարխները, որոնց անունները հիշատակված են գաղտնազերծված հայտնի ցուցակում, Սերժ Սարգսյանի համար ավելի մեծ սրբություն են, քան նույնիսկ իր անձնական օգտագործման կաթողիկոսը: Բայց սա ամենակարեւորը չէ: Ամենակարեւորը այն է, թե ինչպես մի ամբողջ պետություն, ազգ, ժողովուրդ գետինը չի մտնում, երբ իր անունից փաստացի ձեռ են առնում սգավոր ծնողներին` դատարաններում, դատախազությունում, նիկոյանական խոզակերպ հանձնաժողովում: Ոնց գետինը չի մտնում էդ ժողովուրդը, որն ընկած աշխարհե-աշխարհ ակնկալում է, որ միջազգային հանրությունը ճանաչի իր ցեղասպանությունը, մինչդեռ ինքը չի ճանաչում Երեւանի կենտրոնում գնդակահարված իր զավակների կյանքի իրավունքի ոտնահարման փաստը եւ հոգ չի տանում այդ իրավունքից զրկվածների ժառանգներին պետական արժանավայել փոխհատուցում նշանակելու մասին: Ոնց չի հասկանում էդ պետությունը, ազգն ու ժողովուրդը, որ ոչ թե Սարգիս Քլոյանի կամ Ալլա Հովհանիսյանի զավակին են հոշոտել, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու զավակին: Պահեք, պահպանեք ձեր փեշերի տակ սպանդից փրկված ձեր խելոք ու հնազանդ բալաներին, բտման դրեք նրանց, մինչեւ կհայտնվի հերթական ենիչերին եւ հնազանդ այդ հոտը կքշի Դեր էլ Զորի անապատ: Եկեղեցին, բիսեդկան բանը կակռազ սարքել-պրծել են:

Կարծիքներ

#1

- Հրաչ, 1 year 21 շաբաթ առաջ

Կարծում եմ հայ ժողովրդի փրկության բանալին կարելի է գտնել Տիգրան Հայրապետյանի հոդվածներում և պատմվածքներում...

#2

- yervand karapetyan, 1 year 21 շաբաթ առաջ

Nikol jan vor tenc vochxar azg chlineink erevi tenc dazan cexaspanutyan el chentarkveink....ayl gone kmerneink krvelov ayl voch te vochxari nman anapat qshvelov. getin@ mtnoxner@ mtnum en getin@ u dranic vochinch depi lav@ chi poxvum qani vor chnshox mecamasnutyun@ stamoqsi u hetuyqi makardaki vra e yev huys el chka te dranic verev kbadzrana erbeve.

es mi ban em haskanum vor qo asac petutyun@ azgn u zoxovurd@ arzani chen qo nman lusavor meki vor payqari iranc azatutyan u iravunkneri hamar.

#3

- petros, 1 year 21 շաբաթ առաջ

թող պատմաբանները ասեն վեռյապես, արդյոք ճիշտ է, որ 1912թ դաշնակները երիտթուրքերի հետ խաղաղության պայմանագիր են կնքել.., եթե այո, ապա էլ ինչի մասին է խոսքը, 2008 մարտի մեկին էլ կոալիցիա կազմեցին

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter