Ադրբեջանի նախագահի թեկնածու
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը երեկ Երեւանում հրավիրված ասուլիսում հայտարարել է, թե պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի փախստականների գծով հայաստանյան գրասենյակի ղեկավարին և Մինսկի խմբի համանախագահող երկրներին` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ հայ փախստականների վերադարձը կազմակերպելու խնդրանքով: Նա կոչ է արել բոլոր այն շահումյանցիներին, գետաշենցիներին, կիրովաբադցիներին եւ բաքվեցիներին, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ Ադրբեջանի կողմից օկուպացված իրենց հարազատ բնակավայրերը, դիմել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ. «Եթե Ադրբեջանը շտապի կատարել իր միջազգային պարտավորությունները, ես կհասցնեմ վերադառնալ Ադրբեջան եւ այդ երկրում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական, ապա նախագահական ընտրություններում թեկնածությունս առաջադրել: Ես դրա իրավունքը ունեմ ոչ պակաս, քան Իլհամ Ալիեւը»,-ասել է Այվազյանը:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը