Ցած չնետվեց

Երեկ երեկոյան ժամը 7.30-ի սահմաններում Երեւանի Տիգրան Մեծի 32 չորսհարկանի շենքի տանիք բարձրացած Սարի թաղի 23-ամյա բնակիչ Գոքորը (նկարում) սպառնում էր ցած նետվել: Շենքի տանիքի ծայրին կանգնած երիտասարդը հայտարարում էր, որ եթե իրեն համոզեն ցած իջնել կամ մոտենան, ինքն իրեն ցած կնետի: Որոշ ժամանակ անց նա պահանջեց, որպեսզի այդ վայր կանչվի իր հայրը: Դեպքի վայր եկած հոր հորդորները եւս երիտասարդը չլսեց եւ շարունակեց կանգնած մնալ տանիքի ծայրին:
Շենքի ներքեւում ոստիկաները մի գորգ էին պահում, որ ցած նետվելու դեպքում երիտասարդը չտուժի: Երիտասարդը շենքի տանիքում մնաց մոտ 40 րոպե, ինչից հետո ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբաններին հաջողվեց երիտասարդին համոզել փոխել իր մտադրությունը եւ ցած իջնել: Նշենք, որ դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Էրեբունիի բաժնի, ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ-ի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիրբերետավորներ), ՀՀ ԱԻՆ փրկարարական ջոկատի եւ շտապօգնության աշխատակիցները: Նույն վայրում հավաքվել էր նաեւ մի քանի հարյուր քաղաքացի, որոնք տեսախցիկներով եւ բջջային հեռախոսներով տեսա եւ լուսանկարում էին շենքի տանիքին հանգիստ կանգնած երիտասարդին: Տիգրան Մեծի պողոտայում կուտակվել էին մի քանի ոստիկանական մեքենաներ, շտապօգնության եւ հրշեջ փրկարարական մեքենա, ինչի հետեւանքով պողոտայի վրա մեծ խցանում էր առաջացել: Նրա կցկտուր խոսքերից ենթադրվում էր, որ երիտասարդը խնդիրներ է ունեցել աշխատանքի հետ կապված:

Tags for Ցած չնետվեց

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter