Ով կվերահսկի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի օրենդրական մի փաթեթ, որում ընդգրկված «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է միավորել դատական եւ դատախազական դպրոցները: Ստեղծվելիք արդարադատության ակադեմիայի հիմնադիրը պետք է լինի ՀՀ կառավարությունը: Ակադեմիայի կառավարումը պետք է իրականացնի 11 հոգուց բաղկացած կառավարման խորհուրդը: 5-ական անդամ պետք է նշանակեն ՀՀ գլխավոր դատախազը եւ դատարանների նախագահների խորհուրդը, մեկին` արդարադատության նախարարը: Այսինքն, նոր ակադեմիայի կառավարումը, հետեւաբար նաեւ դատական համակարգի մասնագետներ պատրաստելու գործընթացը գործնականում ամբողջությամբ կվերահսկի դատախազությունը, քանի որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը համարվում է գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանի մարդը: Ի սկզբանե առաջարկվել է, որ ակադեմիայի տնօրենին նշանակի ՀՀ վարչապետը` արդարադատության նախարարի առաջարկությամբ: Սակայն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն առաջարկել է այդ լիազորությունը վերապահել հանրապետության նախագահին, ինչի հետ նախագծի հեղինակ արդարադատության նախարարությունը բնականաբար համաձայնել է:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը