«Բողոքի գիրք»

Ինքնասպան եղեք դուք

«Սեւան» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Ալբերտ Մալխասյանն իր վրդովմունքն է հայտնել վերջին շրջանում ՀՀ զինված ուժերի մի քանի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերի առնչությամբ, որոնց արդունքում մեկ տասնյակից ավելի երիտասարդներ են զոհվել: Նամակի հեղինակը հեռակա միանում է այն ակցիային, որի ընթացքում քաղաքացիները Սեյրան Օհանյանին առաջարկում են, որ եթե նա չի կարողանում բանակում ստեղծված իրավիճակը փոխել, ապա գուցե ինքը եւս ինքնասպան լինի: Սակայն Ալբերտ Մալխասյանն ինքնասպանվելու կոչ է անում նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Մենք` դատապարտյալներս, սրտի խոր կսկիծով ընդունեցինք ԼՂՀ Մարտունու զորամասում տեղի ունեցած միջադեպը, որը ողբերգական վախճան ունեցավ` խլելով վեց երիտասարդի կյանք` թողնելով նրանց երազանքները անկատար: Հայը նորից խաղաղ պայմաններում գնդակահարվեց, նորից ողբացին մեր քույրերն ու կանայք, նորից մայրերը մեր սեւ հագան, ու կրկին առաջ քաշվեց «ինքնասպանության» վարկածը` փորձելով «թոզ» փչել հանրության դեմքին:

Այս ի՞նչ է տիրում Հայոց բանակում: Մեկը մյուսի ետեւից սպանում են եւ այն որակում  «ինքնասպանություն»: Դա շատ հեշտ է, ոչ մեղադրյալ կա, ոչ էլ վկա: Իսկ իրականում, կոնկրետ հենց այս եղեռնագործության պարագլուխները դեռ կենդանի են, եւ հիմա այդ վիժվածքներն ուրախանում են, որ սպանելով իրենց եղբայրներին` այս անգամ էլ են մնալու անպատիժ, քանզի հայերենն ունի չտեսնված բառ, որը կոչվում է «ինքնասպանություն», այն լվանում է բոլոր հետքերը եւ հօդս ցնդեցնում բոլոր վարկածները:


Հետաքրքիր է, այդ ինչպես իմացան, ես չեմ կարող պատկերացնել, որ Կարո Այվազյանն է բոլորին սպանել, հետո ինքն իրեն սպանել: Լրագրերում այդ թեման չի շոշափվում: Հնարավոր է` ուրիշ մեկն է սպանել բոլորին եւ ինքնասպան եղել: Այստեղ չկա ինքնասպանություն, այստեղ պարզից էլ պարզ է, որ սա պատվիրված բանակային սպանություն էր: Եւ եթե ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը չկոծկի այս միջադպը, ինչպես պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանն է ասում, եթե ծածկադմփոց չանեն եւ մանրակրկիտ քննություն անցկացնեն, ապա իսկությունը կբացահայտվի:

Բավական է, ինչքա՞ն կարելի է խեղաթյուրել իրականությունը, սպանությունները որակելով ինքնասպանության, ինչպես սպա Արտակ Նազարյանի խորհրդավոր սպանությունը, որը նույնպես փորձում են վարագուրել ինքնասպանության ֆոնի ներքո:

Ժամանակն է, որպեսզի ինքնասպանություն գործեն Սեյրան Օհանյանն ու Ալիկ Սարգսյանը, որոնց, անկեղծ ասած, կսազի այդ վիճակը»:

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի  ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter