Տարածաշրջան

Մեսիջ Արաքսի հակառակ ափից

Թուրքիայում ակտիվորեն քննարկում են երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` նախօրեին Հայաստանի հետ սահմանակից Կարսի, Իգդիրի ու Աղրըի շրջաններ կատարած այցը, ուր նա ծանոթացել է տեղի կոմունիկացիաների վիճակին: Դավութօղլուի այս այցը արդեն իսկ գնահատվել է իբրեւՀայաստանին ուղղված խորհրդանշական մեսիջ: Այս համատեքստում հատկապես մեծ ուշադրություն է արժանացել Դավութօղլուի` Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջանի հսկիչ-անցագրային կետ կատարած այցը: Թուրքական «Zaman» օրաթերթը, օրինակ, խորհրդանշական է համարում այն փաստը, որ նախարարը, ծանոթանալով Հայաստան տանող կամրջի ու անցակետի վիճակին, այնուհետեւ մոտեցել է Արաքս գետին, լվացել ձեռքերը ու բարձրաձայնել.«Աստված տա, այս գետը խաղաղության խորհրդանիշ դառնա»: Այստեղ նա թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Թուրքիան շատ է ցանկանում բացել այս սահմանադուռը, եւ դրան հասնելու համար օրնիբուն աշխատանքներ են կատարվում»: Սրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ չնայած այդ ցանկությանը` Թուրքիան չի կարող բացել իր սահմանները Հայաստանի առաջ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը»:

Հատկանշական է, որ Հայաստանի սահմանի երկայնքով շրջելուց հետո Թուրքիայի ԱԳ նախարարը երեկոյան մեկնել է Նախիջեւան` այս կերպ փորձելով ցույց տալ, թե որքան էլ Անկարան ցանկանա կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, բայցեւայնպես, Ադրբեջանի շահը մնում է առաջնային:
Նախիջեւանի ղեկավարության հետ նա քննարկել է Թուրքիայի, Նախիջեւանի, Իրանի սահմանների հատման մասում գտնվող Դիլուջու անցակետը համատեղ օգտագործելու հնարավորությունը` հայտնելով, որ առաջիկայում այդտեղ կկայանա երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Նա նշել է, որ դա կլինի աշխարհում նման առաջին դեպքը, երբ միեւնույն անցակետը միաժամանակ օգտագործվի երեք երկրների կողմից: Այս համատեքստում Դավութօղլուն նշել է, որ նկատի ունենալով, որ Դիլուջուն սահմանակից է նաեւ Հայաստանին, վատ չէր լինի, որ այդ երկիրը եւս միանար նախագծին: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ «վերջ տրվի ադրբեջանական տարածքների օկուպացիային»: Հենց Դիլուջուից էլ նա լրագրողների ներկայությամբ զանգահարել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովին եւ հետաքրքրվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող վիճակով ու կարգավորման գործընթացով:

Tags for Մեսիջ Արաքսի հակառակ ափից

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter