Եվրո 2012

Մրցունակ ու մարտունակ

Այսօր Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումն է անցկացնելու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը. մեր ընտրանին ժամը 20:00-ին «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Իռլանդիային:

Այսօր Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումն է անցկացնելու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը. մեր ընտրանին ժամը 20:00-ին «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Իռլանդիային:

Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ է հանդիպում Իռլանդիային: Հիշեցնեմ, որ այսօրվա մեր մրցակիցը բրիտանական ոճի ֆուտբոլ դավանող, կամային գերազանց որակներով թիմ է, որը աշխարհի անցած առաջնությանը չմասնակցեց միայն մրցավարական ակնհայտ սխալի հետեւանքով: Իռլանդիա-Ֆրանսիա անցումային հանդիպման ժամանակ Տիերի Անրին գնդակը ձեռքով պահեց, որից հետո ֆրանսիացիներին հաջողվեց գոլ խփել ու նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր: Այս դրվագը երկար ժամանակ շարունակվում էր քննարկվել, ու բոլորը միակարծիք էին. Իռլանդիան առավել արժանի էր ՀԱՀ մեկնելու, քան Ֆրանսիան:

Իռլանդիայի կազմում հանդես են գալիս մի քանի ֆուտբոլային հեղինակություններ, որոնց մեջ առանձնանում են անգլիական հանրահայտ ակումբներում հանդես եկող դարպասապահ Շեն Գիվենը («Մանչեսթեր Սիթի»), պաշտպաններ Ջոն Օ’Շին («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռիչարդ Դանը («Աստոն Վիլա»), հարձակվող Ռոբի Քինը («Տոտենհեմ»): Իռլանդիայի ընտրանին մարզում է համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը` իտալացի 71-ամյա Ջովանի Տրապատոնին, որին օգնում է Իտալիայի կազմում 1982-ին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Մարկո Տարդիելին: Ահա այսպիսի թիմ է բաժին ընկել մեր ընտրանուն Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում: Երեկ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ մարզիչը պատասխանեց լրագրողների հարցերին: «Դիտել եմ Իռլանդիայի մասնակցությամբ 2 հանդիպումների տեսագրություններ, որոնցից մեկը Արգենտինայի հետ ընկերական խաղն էր (այս հանդիպումն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով` 1-0 հաշվով.-հեղ.): Ես որեւէ նոր բան չտեսա. նույն ուժեղ հավաքականն է։ Ասում ենք, որ մեր երիտասարդական հավաքականը հաղթել է Իռլանդիային, սակայն դրանք լրիվ այլ մակարդակներ են։ Իռլանդիայի ազգային հավաքականը շատ ուժեղ թիմ է, որն իր կազմում ունի բարձրակարգ խաղացողներ: Տրապատոնին բարձրակարգ մարզիչ է, սակայն նրա գալով Իռլանդիայի խաղում գրեթե ոչինչ չի փոխվել. Իռլանդիան շարունակում է ագրեսիվ բրիտանական ֆուտբոլ խաղալ»,-ահա այսպիսին է Մինասյանի կարծիքը մեր մրցակցի մասին: Իսկ այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կան առաջիկա խաղերից, Հայաստանի ընտրանու մարզիչը պատասխանեց. «Մեր խնդիրն այժմ այն է, որ այս հավաքականը կայանա։

Պետք է լինի մրցունակ եւ մարտունակ հավաքական։ Շատ է խոսվում արդյունքի մասին, սակայն մենք պետք է պահանջենք առաջին հերթին լավ խաղ։ Պետք է արագ եւ ագրեսիվ ֆուտբոլ խաղալ»: Մարզիչը իր խոսքում հիշատակեց Հայաստանի երիտասարդական հավաքականի 4-1 եւ 2-1 հաշիվներով հաղթանակները Իռլանդիայի երիտասարդականի նկատմամբ: Բայց հետաքրքիր է, որ հայ-իռլանդական առաջին մրցակցությունը տեղի է ունեցել 36 տարի առաջ. 1974-ին Չեմպիոնների գավաթի խաղարկությունում «Արարատը» 5-0 եւ 2-1 հաշիվներով հաղթանակ տոնեց իռլանդական «Կորկ Սիթի» ակումբի նկատմամբ: 2007 -ին էլ նույն մրցաշարում «Փյունիկը» հաղթահարեց իռլանդական մեկ այլ թիմի` «Դերի Սիթիի» արգելքը (2-0, 0-0): Ստացվում է, որ առայժմ բոլոր մակարդակներում, ուր հանդիպել ենք Իռլանդիային` հաղթել ենք: Հայկական ֆուտբոլի մասին յուրահատուկ կարծիք է ներկայացրել «Արարատի» դեմ 1974 թվականին «Կորկ Սիթիի» կազմում հանդես եկած Դին Ալենը: Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին տրված հարցազրույցում իռլանդական ֆուտբոլի վետերանը նշել է. «Հիմա Իռլանդիան Հայաստան է մեկնել հաղթելու: Այն ժամանակ էլ մենք էինք Երեւան մեկնել նույն նպատակով: Մեզ ասացին, որ այդ թիմը տիպիկ ռուսական թիմ է: Բայց մեր դեմ խաղաց տեխնիկապես ուժեղ, տակտիկապես գրագետ թիմ: Հայերը լավ ֆուտբոլ ունեն, այնպես որ դժվար խաղ է լինելու»:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter