Նամակ Քլինթոնին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցի ընթացքում պաշտոնական հաղորդագրությունների եւ հայտարարությունների մեջ որեւէ բառ չնշվեց` արդյոք քաղբանտարկյալների հարցը ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ արծարծվե՞լ է, թե` ոչ: Այս մասին տեղեկատվություն երեկ մեզ չհաջողվեց ստանալ նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից: Այնինչ, ԱՄՆ պետքարտուղարությունը «Հայաստանում մարդու իրավունքները» 2009 թվականի 84 էջանոց իր զեկույցում մանրակրկիտ անդրադարձել էր քաղբանտարկյալների խնդրին: «Տարվա ընթացքում իշխանությունները քաղաքացիների նկատմամբ, հատկապես նրանց, ում կառավարությունը համարել է քաղաքական ընդդիմադիր, կիրառել են կամայական ձերբակալություններ, կալանավորումներ ու ազատազրկում իրենց քաղաքական գործունեության համար. երկարատեւ նախնական կալանքը մնացել է խնդրահարույց: Իշխանությունները շարունակել են կիրառել հալածանքներ եւ դիմել են միջամտության բյուրոկրատական միջոցների` քաղաքական ընդդիմադիրներին ահաբեկելու եւ հաշվեհարդար տեսնելու համար: Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը մարդու իրավունքների ոտնահարման ենթադրյալ դեպքերում գործել են անպատիժ», «Իշխանությունները շարունակել են կամայականորեն կալանավորել անհատների` ընդդիմադիր քաղաքական կապերի կամ քաղաքական գործունեության համար». սրանք հատվածներ են պետքարտուղարության 2009 թվականի զեկույցից: Երեկ մեզ հայտնի դարձավ միայն, որ քաղբանտարկյալների հարցը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բացի այդ, նրանք 5 կետից բաղկացած նամակ են հանձնել Քլինթոնին, որտեղ պահանջվում է նաեւ` անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Կարծիքներ

#1

- Vardan, 1 year 30 շաբաթ առաջ

Inchpes mi aritov asele Vano Siradegyan@ amn ayn jamanakva naxagahi hamar,nuyn@ krknem es-klintoni mernel....

#2

- Անանուն, 1 year 30 շաբաթ առաջ

Mekn el Vanoi esh xelqic a vor es orin enq ...

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter