Գորան Լինդբլադ. «Այդ մարդիկ քաղբանտարկյալներ են»

Գորան Լինդբլադ
Ստորեւ ներկայացնում ենք «ՀԺ»-ի հարցազրույցը ԵԽԽՎ Հայաստանի հարցով նորանշանակ համազեկուցող Գորան Լինդբլադի հետ:

- Պ-ն Լինդբլադ, Հայաստանի հարցով նախկին համազեկուցողները շուրջ մեկ տարի է` Հայաստանում չեն եղել: Ավելին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի երկու նիստերին, երբ պետք է քննարկվեր նաեւ Հայաստանի հարցը, նրանք ներկա չգտնվեցին: Դուք ինչպե՞ս եք սրան վերաբերվում:

- Ես չեմ մեկնաբանի այն, թե ինչ են արել կամ չեն արել իմ նախորդները: Իմ նպատակն է` որքան հնարավոր է շուտ այցելել Հայաստան: Այսուհանդերձ, այդ այցը պետք է համակարգվի մյուս համազեկուցողի եւ հայկական կողմի հետ: Կարծես թե այժմ Հայաստանի խորհրդարանն արձակուրդում է:

- Հայաստանում գնալով ավելի լայն շրջանակներ են քննարկում այն թեման, որ համազեկուցողները համագործակցում են ՀՀ իշխանությունների հետ: Ձեր կարծիքով, որքանո՞վ է այս երեւույթը համահունչ Եվրոպայի քարոզած ժողովրդավարական արժեքներին:

- Որպես համազեկուցող, կարեւոր է անկողմնակալ լինել: Կարծում եմ, որ ԵԽԽՎ բոլոր զեկուցողները նման ձգտում ունեն: Մեր գործն անդամ երկրին օգնելն է` հասնել իր պարտավորությունների կատարմանը, եւ եթե սա տեղի չի ունենում, ապա մենք այն պարտավոր ենք ներառել մեր զեկույցում:

- Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան հարցով իրադարձությունների սրընթաց զարգացումը եւ Հայաստանում ժողովրդավարական վիճակի վերաբերյալ Եվրոպայում տիրող վերջին շրջանի լռությունը պարզ զուգադիպություն չէ, այլ կապված է ԼՂ հարցում պահանջվող զիջումների հետ:

- Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները ղեկավարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Սա որեւէ առնչություն չունի ԵԽԽՎ-ի, հատկապես` մոնիտորինգ իրականացնող համազեկուցողների հետ:

- Ձեր հեղինակած` «Բանակի ներգրավումը 2008թ. մարտի հայաստանյան իրադարձություններին» նախագիծն ի՞նչ փուլում է:
- Նախագիծը չի հանգեցրել առանձին զեկույցի պատրաստման, փոխարենը` բյուրոն որոշեց, որ այն պետք է լինի մոնիտորինգի ընթացակարգի մի մաս:

- ԵԽԽՎ 3 բանաձեւերում արծարծվում է քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող անձանց հարցը: Մտադի՞ր եք արդյոք հետամուտ լինել այս հարցին եւ արդյո՞ք համարում եք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

- Որպես զեկուցող, մենք մշտական պարտավորություն ունենք` հետամուտ լինելու բանաձեւերի եւ հանձնարարականների կատարմանը: Անձամբ ես, մինչեւ հակառակն ինձ չապացուցվի, համարում եմ, որ այդ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են:

- Որոշ աղբյուրներ Հայաստանում պնդում են, որ դուք հայտնի եք նախկինում արված ձեր հակահայկական քայլերով: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման պնդումները:

- Ես երբեւէ հակահայկական քայլեր չեմ ձեռնարկել. ես մշտապես պայքարել եմ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի իշխանության` անկախ երկրից: Այսուամենայնիվ, այսօր թվում է, որ Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու` այդ նպատակներին հասնելու համար: Ես չեմ կարծում, թե խելացի քայլ էր «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը Երեւանում անցկացնելու որոշում կայացնելը (տեղի է ունենալու 2010թ. հոկտեմբերի 19-20-ը - խմբ.)` առանց նախապես ապացույցներ ունենալու, որ Հայաստանը կատարում է ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները:

- Կարո՞ղ եք մոտավոր ժամկետներ նշել, թե երբ կայցելեք Հայաստան:

- Չեմ կարող ամսաթիվ ասել, բայց` հնարավորինս շուտ:

Tags for Գորան Լինդբլադ. «Այդ մարդիկ քաղբանտարկյալներ են»

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter