Դադարեցնե՛լ

Երիտասարդ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը իր փաստաբան Նոնա Գալստյանի հետ երեկ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն, որտեղ ընթանում է նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հիշեցնենք, որ ակտիվիստի դեմ գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նա նկարահանել եւ հեռուստատեսությանն է տրամադրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների պատմություններն այն մասին, որ դպրոցի ուսուցիչներից մեկը սեռական ոտնձգություններ է կատարել սաների նկատմամբ։ Եւ քանի որ ավարտվել էր նախաքննությունը եւ գործի նյութերին ծանոթանալու համար Սուխուդյանի պաշտպանին հատկացված ժամանակը, ուստի երեկ նա ոստիկանությունում միջնորդել է Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, եւ դա հիմնավորել է նրանով, որ գործի նյութերով չի հիմնավորվել նրա նկատմամբ «Զրպարտության» հոդվածով մեղադրանքը։ Նոնա Գալստյանը եւս երկու միջնորդություն է ներկայացրել, որոնցից մեկով պահանջել է գործին կցել մեկ այլ ակտիվիստ կամավորի` Արման Ղարիբյանի ու դպրոցի սաներից մեկի խոսակցության ձայնագրությունն այն մասին, որ ոստիկանությունում նշված սանը ստելու է, եթե ասի, որ Մարիամն իրեն ստիպել է սուտ պատմություններ պատմել ուսուցչի կողմից ոտնձգության մասին։ Երկրորդ միջնորդությամբ` Գալստյանը պահանջել է գործին կցել մեկ այլ սանի պատմությունը նույն ուսուցչի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին։ Միջնորդությունները բավարարելու կամ չբավարարելու մասին փաստաբանը պետք է տեղեկացվի մեկ օրվա ընթացքում։

Tags for Դադարեցնե՛լ

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter