Երկու տարի անց

Էլի է կենտրոնանում

Հրանտ Բագրատյան
Երկու տարի առաջ ընդդիմությունը հանրությանը ներկայացրեց մի հետաքրքիր հաշվարկ, ըստ որի Հայաստանում խոշոր բիզնեսը ներկայացնում են 44 ընտանիքներ, որոնք տնօրինում են համախառն ներքին արդյունքի 52 տոկոսը եւ վճարում բյուջեի 31 տոկոսը:

Սա այն դեպքում, երբ ամենահամեստ հաշվարկներով մեր օրենսդրությամբ նախատեսված դրույքներով այդ ընտանիքների վճարած հարկերի մասնաբաժինը պետբյուջեի հարկային եկամուտների 65-67 տոկոսը պետք է կազմեր: Իշխանությունը որեւէ հակափաստարկ այս պնդմանը չներկայացրեց, բացի մեկ-երկու իշխանավորների հիստերիկ ելույթներից: Ինչեւէ, դա երկու տարի առաջ էր: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր` երկու տարի անց եւ ընդհանրապես, վերջին տարիներին ինչպիսի դինամիկա կա խոշորների վճարած հարկերի եւ բյուջեի հարկային եկամուտների մեջ դրանց մասնաբաժնի առումով: Ըստ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած առաջին հազար հարկատուների վճարած հարկերի մասին պաշտոնական տեղեկանքի, առաջին 5 խոշոր հարկատուները 2006 թվականին վճարել են 85,6 միլիարդ դրամ, ինչը կազմել է բյուջեի 27.8 տոկոսը: 2008-ին այդ նույն 5-ը վճարել են 90.7 միլիարդ դրամ, կամ բյուջեի 20.3 տոկոսը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում` 18.1 միլիարդ դրամ, կամ բյուջեի 18.6 տոկոսը: Խոշոր հարկատուների ցանկում ներառված առաջին 50 հարկատուները 2006 թվականին վճարել են 178.3 միլիարդ դրամի հարկ, կամ բյուջեի 57.9 տոկոսը, անցած տարի` 190.1 միլիարդ դրամ, կամ 49.6 տոկոսը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում 50 ամենախոշոր հարկատուները վճարել են 48.3 միլիարդ դրամ, կամ բյուջեի 49.5 տոկոսը: Այլ կերպ ասած` ընդամենը վերջին 4 տարիների ընթացքում խոշորագույն 5 ընկերություններն իրենց մասնակցությունը պետական բյուջեի համալրմանը 27.8 տոկոսից իջեցրել են 18.6 տոկոսի, իսկ առաջին 50 ընկերությունների պարագայում այդ ցուցանիշը 57.9 տոկոսից իջել է 49.5 տոկոսից: Այս ցուցանիշները մեկնաբանելով` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. «Տնտեսության բոլոր ոլորտներում, արտադրության կենտրոնացումը շարունակվել է»: Նա այլ հաշվարկներ է արել. ուսումնասիրելով առաջին 10 հարկատուների վճարած հարկերի տեսակարար կշռի անկումը (բացառելով արտասահմանյան հարկատուներին), Բագրատյանն ապացուցում է, որ ՀՀ տնտեսությունը ներկայումս կենտրոնանում է էլ ավելի սահմանափակ թվով մարդկանց ձեռքում. «Տնտեսության ավելի քան 40 տոկոսը հայտնվել է 7 ընտանիքների ձեռքերում»«- իր հաշվարկն է ներկայացնում Հրանտ Բագրատյանը: Սրանում Հրանտ Բագրատյանը տեսնում է լուրջ մարտահրավերներ: «Իշխող վարչակարգի օրոք տնտեսության հետագա կենտրոնացումը մի քանի տասնյակից մի քանի ընտանիքների ձեռքում, եւ այդ ընտանիքների նույնականացումը պետության հետ գործնականում նշանակում է նոր «որակի» հասարակություն»,- մեզ հետ զրույցում այսպես բնորոշեց արձանագրվող դինամիկան Հրանտ Բագրատյանը եւ թվարկեց այդ նոր «որակի» հասարակության բնորոշ գծերը. «Ընտրությունները վերածվում են «գործավորներն ընտրում են գործատուներին» ֆարսի: Սեփականության ինստիտուտը ձուլվում է պետական իշխանության հետ: Սակայն տեղի է ունենում ոչ թե սեփականության ինստիտուտի պետականացում, ինչպես, օրինակ, Ռուսաստանում, այլ պետության սեփականացում: Շուկայական գներ չկան: Դրանք սահմանվում են երկրի ղեկավարության կողմից: Կենտրոնական բանկ չկա: Մի քանի ներմուծողներ որոշում են դրամի փոխարժեքը: Քանի անգամ խոշոր բեռնաքանակի ներմուծումներ են կատարվում, այդքան անգամ էլ դրամը անհասկանալի տատանումներ է տալիս: Երկրի բարձրագույն ղեկավարության որոշմամբ են նշանակվում ոչ միայն հիմնարկների ղեկավար աշխատողները (նույնիսկ ամենաաննշանները), այլեւ շարքային տեխնիկական ծառայողները: Ասում ես կարգի բերեք երկիրը, մարդկանց հետ նորմալ վարվեք, պատասխանում են. դու մեր եղեռնին դե՞մ ես: Առաջարկում ես բարեփոխումների ծրագիր, պատասխանում են՝ բա Ղարաբա՞ղը: Երկիրը դարձնում են գժանոց, որտեղ համամարդկային արժեքները հայտարարվում են օրենքից դուրս»: Նման իրավիճակում, ըստ Բագրատյանի, չնայած հասարակության մեջ նորմալ մարդիկ գերակշռում են, բայց նման հասարակությունը ապրելու եւ զարգանալու որեւէ լուրջ խթան չունի, եւ մարդկանց համար ամենալուսավոր հեռանկարը մնում է Հայաստանը լքելը:
«Սկսում ես կասկածել, թե մենք կանք այդ նույն արաբների, մոնղոլների կամ էլ թուրքերի վայրենությունների շնորհիվ: Եթե դրանք չլինեին, մենք այ այսպես, իրար ուտելով եւ երկիրը լքելով վաղուց վերացել էինք»,- դառնացած ասում է Հրանտ Բագրատյանը:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter