վիճակագրական ծառայությունSyndicate content

Դարձյալ աննախադեպ

Հետճգնաժամային ճգնաժամ

Հեղինակը` Արզօ
Տնտեսական ինչ աճ է լինելու Հայաստանում այս տարի. կանխատեսումների պակասություն ամենեւին չկա:

Օրինակ, անցած տարվա վերջին, երբ ընդունվում էր 2010 թվականի բյուջեն, կառավարությունը կանխատեսում էր, թե տնտեսական աճը, այսինքն` Համախառն ներքին արդյունքի աճը 2009 թվականի համեմատ կլինի 1.2 տոկոս եւ հենց այդ ցուցանիշն էլ դրեց բյուջեի հիմքում: Գարնանը, երբ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրում էր 7-8 տոկոս աճ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կառավարության կանխատեսումները փոխվեցին, հայտարարվեց, թե տարեվերջին աճը կլինի մոտ 6 տոկոս: Այս տրամադրությունները պահպանվեցին մինչեւ ամառվա կեսերը: ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 27-ին հրապարակեց 2010 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը որտեղ բառացիորեն գրված էր. «2010 թվականին ակնկալվում է համեմատաբար բարձր` շուրջ 5.7 - 6.4% տնտեսական աճ»: Հետո որոշ ժամանակ լռություն տիրեց` կանխատեսումներ չէին հնչում:

Ճոռոմ բառերից անդին

Մեզ էլ փող չեն տալիս

Հեղինակ` Արզօ
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կքննարկի մի փաստաթուղթ, որը վերնագրված է հետեւյալ կերպ. «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության ծրագիր»:

Այսինքն սա այն մասին է, թե ինչ պետք է անի ՀՀ ֆինանսների նախարարությունը, որպեսզի իրա-գործի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ նախանշված ծրագրերը: Ընդհանրապես թե այդ ռազմավարությունը, եւ թե ՀՀ ֆիննախի ծրագիրը ուսումնասիրելուց հետո մի տեսակ անբնական են հնչում «դրույթներ», «նախանշված» եւ նման կարգի այլ բառեր: Խնդիրն այն է, որ այդ ռազմավարություն կոչվածը եւ ֆիննախի ծրագիրը այնքան դատարկ, իրականությունից հեռու բաներ են, որ դրանց լուրջ վերաբերվելու դեպքում կարելի է ծիծաղելի իրավիճակում հայտնվել:

Օրվա թիվը (2010-07-06)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած տեղեկանքի համաձայն, 2009 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 10 հազար 822 տոննա տավարի միս, 5 հազար 130 տոննա` խոզի միս, 28 հազար 144 տոննա` թռչնի միս, երկու հազար 838 տոննա` սառեցրած ձուկ, 3 հազար 834 տոննա` խտացրած կաթ եւ կաթի փոշի, հազար 782 տոննա` կարագ, 569 տոննա` պանիր:

Կրակեմ թվեր

Հետ տվեք կորած ՀՆԱ-ն

Արզօ
Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ներկայացնող կառույցը` Ազգային վիճակագրական ծառայությունը, թվում է, այլեւս չի կարող իր նկարած թվերով զարմացնել:

ԱՎԾ-ի վերջին կտավը, անշուշտ, այս տարվա առաջին չորս ամիսներին արձանագրած ավելի քան 7 տոկոս տնտեսական աճն էր: Մեր պաշտոնական վիճակագիրների շնորհիվ վերջին տարիներին Հայաստանը միշտ ռեկորդակիր է դառնում` եթե տնտեսական աճ կա, ապա աշխարհում ամենաբարձրն է, եթե նվազում կա, ապա նույնպես ամենամեծը աշխարհում: Առաջին 4 ամիսներին նկարած տնտեսական աճն էլ աշխարհում ամենաբարձրերից մեկն է, եթե ոչ ամենաբարձրը: Եւ ուրեմն, որքանով է հավաստի այս ցուցանիշը: Այս հարցի պատասխանը գտնելու համար մի քիչ հետ գնանք եւ ուսումնասիրենք 2009 եւ 2007 թվականների վերաբերյալ ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշները: Ըստ Ազգային վիճակագրական

Մեկ տարի անց

Ճգնաժամը խորանում է

Արզօ
Հայաստանն արդեն հաղթահարել է տնտեսական ճգնաժամը եւ կրկին սկսել է իր մոտավորապես երկնիշ տնտեսական զարգացումը:

Եթե հետեւենք մեր տարբեր ռանգի պաշտոնյաների ու իշխանական ճամբարի «քաղաքական գործիչների» հայտարարություններին ու «վերլուծություններին», հենց այսպիսի պատկեր կստեղծվի: Եւ որպես տնտեսության աճի, տնտեսական իրավիճակի բարելավման հիմնավորում բերվում է արտահանման աճի ցուցանիշը. այս տարվա առաջին 4 ամիսներին` 64 տոկոս: Թիվը, իրոք, տպավորիչ է, եւ եթե չնայենք, թե ինչ կա այդ թվի տակ, կարելի է միամտանալ, ու անվերապահորեն հիմնավորված համարել այդ պնդումները:

Ճգնաժա՞մն է մոտենում

Երկրորդ փուլի ակնարկներ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) երեկ հրապարակեց այս տարվա առաջին չորս ամիսների Հայաստանի սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները:

Ըստ այդմ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է 7.2 տոկոս տնտեսական աճ: Շատ լավ ցուցանիշ է` պարզապես փայլուն: Իսկական «հայլուրային» ցուցանիշ, մանավանդ, որ արժույթի միջազգային հիմնադրամն ամբողջ 2010 թվականի համար կանխատեսել է ընդամենը 4 տոկոս աճ: Իսկ պաշտոնական վիճակագրության ներկայացրած ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է այդ կանխատեսումը: Եւ ուրեմն, ունկնդրեք «հայլուրիկները» եւ լցրեք գավաթները: Բայց արագ լցրեք ու արագ խմեք, ընդ որում, հնարավորինս շատ, որ հանկարծ հավես չունենաք խորանալ տնտեսության մյուս ցուցանիշների մեջ:

Բա ինչո՞ւ խանութ չենք գնում

Աճ` երկնիշի կեսի չափով

Արզօ
Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական օպերատիվ տվյալները, որոնց համաձայն, անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ, տնտեսական աճը կազմել է 5,5 տոկոս:

Նշենք որ այս տարվա պետական բյուջեն կազմելիս կառավարությունը 2010 թվականի համար կանխատեսել էր 1,2 տոկոս աճ: Վերանայելով տնտեսական աճի այս ցուցանիշը` փետրվարին կառավարությունը կանխատեսեց արդեն 2,5 տոկոսի աճ: Եւ հիմա, փաստորեն, պաշտոնական վիճակագրության տվյալներով արձանագրված աճը ավելի քան երկու անգամ գերազանցում է կանխատեսված ցուցանիշը: Այս տեսանկյունից` կառավարության կանխատեսումները չափազանց համեստ են թվում: Սակայն մյուս կողմից` 5.5 տոկոս աճը իրականում ոչինչ է, եւ իրականում մեր տնտեսությունը, անցած տարվա համեմատ, ֆիզիկական աճ գրեթե չի արձանագրել: Եւ ահա թե ինչու: Ինչպես բազմիցս նշել ենք, տնտեսական աճը ներկայացվում է դրամական արտահայտությամբ: Այսպես. գրված է, որ այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 177 միլիարդ դրամի արտադրանք:

Իբր ծրագիր

Հանուն իբր անվտանգության

Արզօ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկելու է տարբեր նախարարությունների գործունեությունների ծրագրերն ու միջոցառումների ցանկը, որոնք ուղղված են ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը:

Սրանք 2007 թվականին ընդունված «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» բաղկացուցիչ մասերն են: Այդ ռազմավարությունը երեւի հիշում եք, Սերժ Սարգսյանը դեռ Պնախարար էր, ու այս ռազմավարության մշակումն ու հաստատումը դարձավ նրա նախավարչապետական PR արշավի հիմքը: Փաստաթուղթն ինքն իրենով սովորական էր` բազմաթիվ այլ երկրների նույնանման փաստաթղթերից թխած, իրար կպցրած, դզած-փչած, ստանդարտ ու լայնածավալ տեքստ:

Մի՛ ստիր

Գներ երազում եւ արթմնի

Արզօ
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով եւ սահմանել այն 7 տոկոս:

Այսինքն` Կենտրոնական բանկը, պատկերավոր ասած, 0.5 տոկոսով թանկացրել է այն փողը, որը ինքը տրամադրում է առեւտրային բանկերին: Բանկերն էլ, բնականաբար, առնվազն այդքանով պետք է թանկացնեն գործարարներին տրվող վարկերը: Սրա արդյունքում տնտեսության աշխուժությունը պետք է որոշ չափով նվազի, եւ դա էլ, իր հերթին, պետք է արգելակող նշանակություն ունենա գների աճի վրա: Սա մի սխեմա է որ օգտագործվում է աշխարհի բոլոր երկրներում, եւ սրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Իհարկե, կարելի է խոսել այն մասին, թե մեր տնտեսությունը այդ ինչքան աշխուժացավ, որ հիմա պետք է աշխուժությունը նվազեցնել, ինչ է թե գների աճը չեն կարողանում կանխել: Բայց սա այլ խոսակցություն է: Հիմա անդրադառնանք գների այն աճին, որը փորձում են կանխել:

Տնտեսությունը շատ ծանր հիվանդ է

Արժեզրկումն էլ չփրկեց

Այս տարվա առաջին երկու ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ամփոփելով` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել էր արտահանման աճ` մոտ 57 տոկոսով:

Պաշտոնական քարոզչությունն էլ շտապեց այս ցուցանիշը դարձնել դրոշակ ու լավատեսական հայտարարություններ անել: Բայց նույն պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից պարզվեց, որ այդ 57 տոկոս աճն ապահովվել է բացառապես պղնձի հանքաքարի եւ մետաղի ջարդոնի գների աճի հաշվին, իսկ մնացած բոլոր ապրանքների արտահանման ծավալը նույնն է, ինչ անցած տարվա առաջին երկու ամիսներին: Ասել, որ սա վատ ցուցանիշ է, նույնն է թե ոչինչ չասել: Խնդիրը միայն այն չէ, որ անցած ճգնաժամային տարվա առաջին երկու ամիսների ու այս «հետճգնաժամային» տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները նույնն են: Եթե այսպես լիներ, ապա կասեինք, որ վիճակը վատ է: Բայց իրականում վիճակը խայտառակ է, եւ ահա թե ինչու:

Գուցե մի բա՞ն գիտի

Թվախաղեր` ըստ ԱՎԾ-ի

Արզօ
Երեկ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, թե կառավարությունը վերանայել է այս տարվա համար կանխատեսված տնտեսական աճի ցուցանիշը:

Անցած տարի պետական բյուջեն կազմելիս կառավարությունը 2010 թվականի համար կանխատեսել էր ՀՆԱ-ի 1,2 տոկոս աճ, իսկ հիմա այդ ցուցանիշը բարձրացվել է 1,4 տոկոսի: Արամյանն, իհարկե, համեստ անձնավորություն է, բայց որ այսպիսի համեստություն կդրսեւորի ամբողջ կառավարությունը, ճիշտն ասած, անսպասելի էր: Կառավարությունը շատ հանգիստ կարող է տնտեսական աճի, այսինքն ՀՆԱ-ի աճի ցուցանիշի կանխատեսումը սարքել, ասենք, 10 տոկոս: Եւ որ ամենակարեւորն է, տարեւերջին զեկուցել, որ իր կանխատեսածը իրականացավ:

Արմատական փոփոխությունների սպասելիս

Կապիտալը փախչում է

Դոլար
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցած տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 840 միլիոն դոլար, ինչը 292 միլիոն դոլարով, կամ մոտ 27 տոկոսով պակաս է 2008 թվականի նույն ցուցանիշից:

Այս տեղեկատվությունը, նույնիսկ հաշվի առնելով այսպիսի նվազումը, կարել է ասել, բոլորովին չի արտացոլում իրավիճակը տվյալ ոլորտում: Առաջինը, որ, մեղմ ասած, աչք է ծագում, դա վարկերի եւ օտարերկրյա ներդրումների ծավալի տարբերությունն է: Օրինակ 2008 թվականին ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մեկ միլիարդ 132 միլիոն դոլար, իսկ Հայաստանին տարբեր աղբյուրներից տրամադրած վարկերի ծավալը կազմել է մոտ 750 միլիոն դոլար: Այսինքն, վարկերն ավելի քիչ են եղել, քան ուղղակի ներդրումները: Անցած տարվա պատկերը ճիշտ հակառակն է` վարկերի ծավալը կազմել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար, ուղղակի ներդրումներինը` 840 միլիոն:

Ֆոկուս-մոկուս

Ապրիլմեկյան թվեր

Արզօ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալները:

Պարբերաբար հրապարակվող ցուցանիշները, նկատենք, երբեք այսքան ուշագրավ չեն եղել: Այնքան ուշագրավ, որ կարող է թվալ, թե ԱՎԾ-ն դրանք հրապարակել է Ապրիլի մեկին ընդառաջ, եւ հաջորդ օրը կհրապարակի իսկական թվերը: Բայց այստեղ ոչ մի հումոր չկա: Այն որ հունվար-փետրվարին ՀՀ տնտեսությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցել է 3.1 տոկոս տնտեսական աճ, ԱՎԾ-ն հրապարակել էր դեռ մարտի 19-ին: Իսկ հիմա հրապարակել է վիճակագրական բոլոր տվյալները: Հիմա նայենք թե ինչեր կան այս թվերի հետեւում: Օրինակ` շինարարությունում: Սա միակ ճյուղն է, որտեղ արձանագրվել է նվազում` երեք տոկոս` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Իշխանությունը ուրախանում է

«Հայկական աշխարհը» ընթացքո՞ւմ է

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանից, ով երեկ ասուլիս էր հրավիրել, հարցրեցինք, թե ի՞նչ փուլում է «Հայկական աշխարհի» կառուցումը, արդյո՞ք վերջին շրջանի գնաճը Կառավարությանը զրկել է այդ կարեւոր նպատակի իրագործմամբ զբաղվելուց:

«Ընթացքում է»,- մեր մտավախությունները թոթափելու տոնով վստահեցրեց Մինասյանը: Սակայն նրա հետագա մտքերը վկայեցին, որ մեր մտահոգությունները տեղին են: Բանն այն է, որ Մինասյանը երեկ լրագրողների հետ էր հանդիպել` պատմելու համար Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովի մասին, որ տեղի է ունեցել վերջերս Քիշնեւում: Ու պարզվում է` այնտեղ ոչ թե քննարկվել է «Հայկական աշխարհի» կառուցումը, այլ այն, թե ինչպես բարձրացնել Ճգնաժամի արդյունքում անկում ապրած տնտեսության աճը, որպեսզի ապահովվի պարենային անվտանգությունը: Սեւծովյան համաժողովում նույնիսկ պարենային անվտանգության ապահովման հիմնական ռազմավարություն է մշակվել, եւ առաջիկայում հայրենի կառավարությունը տնտեսական աճի, պետական բյուջեի համալրման եւ սոցիալական ծրագրերի իրականացման ճանապարհով պատրաստվում է ապահովել երկրի անվտանգության խնդիրը:

Հիմար պարտքերի ծանծաղուտներում

Աճում է, բայց նվազում

Հրանտ Բագրատյան
Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները, ըստ որոնց, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 3,1 տոկոս աճ:

Ընդ որում` աճեր են արձանագրվել գրեթե բոլոր ճյուղերում: Արդյունաբերությունում արձանագրվել է 9,4 տոկոս աճ, գյուղատնտեսությունում 2,7 տոկոս, մանրածախ առեւտուրը աճել է 0,6 տոկոսով... եւ միայն շինարարությունում է անկում` այն էլ ընդամենը 3 տոկոսանոց: Հրաշալի արդյունքներ են, բայց ինչ-որ իշխանության ներկայացուցիչների երջանիկ դեմքեր չեն երեւում, մեր 3,1 տոկոսանոց աճին նվիրված էյֆորիկ բացականչություններ կարծես չեն հնչում: Կամ դեռ ծանոթ չեն ԱՎԾ-ի հրապարակմանը, կամ էլ արդեն հասկացել են, թե ինչ է նշանակում այս պահին արձանագրված 3,1 տոկոսոնոց աճը: Ընդամենը մեկ դիտարկում:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter