ձյունSyndicate content

Լուր

Փակ է

Փետրվարի 9-ի առավոտից փակվել է Բերդից Ճամբարակ տանող ավտոճանապարհը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից մեզ ասացին, որ ճանապարհը փակվել է ձյան առատ տեղումների եւ ուժեղ քամու պատճառով:

Օրվա լրահոսից

Ձյուն կգա

Այսօր գիշերը Երեւանում ձյուն կգա, առաջիկա օրերին էլ օդի ջերմաստիճանը կնվազի 8-ից 10 աստիճանով: Այս մասին երեկ մեզ հայտնեցին ԱԻՆ «Հայպետհիդրոմետից»: Ըստ այդմ` առաջիկայում հանրապետության տարածքում հյուսիս-արեւմուտքից սպասվում է ցուրտ օդային հոսանքների ներթափանցում, ինչի արդյունքում առաջիկա օրվա ընթացքում կլինեն տեղումներ: Այսօր եւ վաղը տեղումներ են սպասվում հանրապետության ողջ տարածքում, իսկ փետրվարի 6-ի ցերեկը տեղումներ կլինեն միայն արեւելյան շրջաններում` Սյունիքում:

Անհանգստանալու բան չկա

Ձյուն, կարկուտ, անձրեւ

Հունվարի 25-ին Երեւանում տեղացած կայծակով ուղեկցվող ձյունը, ձնաբուքը, ուժեղ քամին քաղաքացիների շրջանում խուճապ էր առաջացրել, եւ դա բնական էր, քանի որ ոչ միշտ կարելի է նման բանի ականատես լինել: Երեկ նույնպես նախորդ օրվա եղանակը շարունակում էր մարդկանց խոսակցության թեման լինել, մասնավորապես երիտասարդները ավելի տարիքով մարդկանցից փորձում էին ճշտել, արդյո՞ք նման բան էլի եղել էր, երբ եւ այլն: Այս հարցերի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոն: Ըստ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանի` հունվարի 25-ի եղանակը չի կարելի արտառոց համարել: «Նման եղանակը «անոմալ» երեւույթ չէ:

Լուր

Ձյունը եկավ

Երեկ Երեւանում եւ ՀՀ հյուսիս-արեւմտյան հատվածներում ձնաբուք է եղել: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանի տեղացած առատ ձյան եւ ձնաբքի հետեւանքով դժվարանցանելի էին դարձել հատկապես Սպիտակ-Վանաձոր, Մայիսյան-Աշոցք ճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը:

ԼՈՒՐ

Ձյան հետեւանքով

Հանրապետության որոշ շրջաններում տեղացած ձյունն արդեն հասցրել է վարորդների եւ ուղեւորների համար անհարմարություններ ստեղծել։ Նոյեմբերի 20-ին Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի` Ծիլքար գյուղին հարակից հատվածում առատ ձյան հետեւանքով խցանման մեջ են մնացել մոտ 50 ավտոմեքենա։ Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Վանաձորի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում ավտոճանապարհը մաքրվել է, եւ շուրջ 2 ժամվա ընթացքում ճանապարհը նորից դարձել է անցանելի։

Հերո՛ս են էլի, հերոս

մայթերի մաքրման աշխատանքներ
Ինչպես նախօրեին հայտարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարականով թաղային համայնքներին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն է հատկացվել` համայնքների սանիտարական, այդ թվում` մայթերի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մեր հարցմանն ի պատասխան` Արաբկիրի, Աջափնյակի (մի առիթով` նաեւ Շենգավիթի) թաղապետարաններից վստահեցնում էին, թե սանմաքրման աշխատանքների համար իրենց բյուջեներից հատկացվող գումարները բավարար են, գրեթե բավարար են նաեւ տեխնիկան ու աշխատուժը։ Մոտավորապես այդ ժամանակահատվածում էլ, փաստորեն, բոլոր 12 թաղային համայնքներին լրացուցիչ օժանդակություն է հատկացվել։ Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշեց Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, դա կազմում է 40 մլն դրամ։ Իսկ ինչո՞ւ է լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջացել։ Տրամաբանությունը հուշում է, որ թաղապետարաններն այն կարող են զգալ այն դեպքում, երբ սկսեն իրենց ունեցածը ծախսել ու տեսնեն, որ քչություն է անում։

Ճանապարհներ

Հանրապետության ավտոճանապարհների շատ հատվածներ երեկ աչքի են ընկել ամպամածությամբ, շատ հատվածներ էլ արեւոտ են եղել։ Մերկասառույց, բուք, մառախուղ եւ այդ կարգի անպետք բաներ չեն գրանցվել։

Ճանապարհ

Հանրապետության ճանապարհները երեկ բաց էին։ Միայն Գորիս-Կապան ավտոճանապարհին դիտվել է մերկասառույց։ Իսկ ամպամածություն, ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալների, եղել է Տաշիրում, Գյումրիում եւ Արարատում։

Ճանապարհներ

Հայաստանյան ճանապարհների վիճակը երեկ առավոտվա դրությամբ բավականին լավ էր, համենայնդեպս` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալների համաձայն։ Ըստ այդմ, Հայաստանի ճանապարհների ավելի շատ հատվածներում արեւ էր շողշողում, իսկ ամպամածության դեպքերը քիչ էին։ Ամպամածություն առկա է եղել, ասենք, Գյումրիի, Վանաձորի, Վարդենիսի ճանապարհներին։ Բուք դիտվել է միայն Աշոցքում։ Երեկ անանցանելի միջպետական ճանապարհներ չեն եղել։

Ճանապարհներ

Հայաստանյան ավտոճանապարհները երեկվա դրությամբ անցանելի էին։ Չկար բուք, չկային ճանապարհների փակված հատվածներ։ Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալների, սակայն, մերկասառույցով էին պատված Մարտունի-Գավառ, Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհները։

Պատահարներ

Ձյան պատճառով

Ամանորին ընդառաջ տեղացած ձյունը ավտոճանապարհներին բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել` երբեմն «գերության» մեջ գցելով ավտոմեքենաներին, որոնք դուրս են բերվել միայն փրկարարների օգնությամբ։ Տոնական այս օրերին նաեւ մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել։ Այսպես, հունվարի 5-ին, ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, առավոտյան Արմավիրի մարզի Ակնաշեն-Գայ ավտոճանապարհին զուգահեռ հոսող ջրատարն է շրջվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Վարորդ, Վաղարշապատի բնակիչ, 1955 թ. ծնված Սերգեյ Բադասյանը մահացել է։ Նույն օրը երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։

Բաց են

Ինչպես երեկ տեղեկացանք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախօրեից Հայաստանի որոշ շրջաններում տեղացող ձյունն արդեն դադարել էր, միջպետական ճանապարհների որոշ հատվածներում ամպամածություն ու քամի կար, որոշ հատվածներում էլ` արեւ էր շողում։ Ըստ նրանց, Քուչակում երեկ ճանապարհներին մերկասառույց է եղել, որը, սակայն, մաքրվել է աղ ու ավազով։ Մերկասառույց առկա է եղել նաեւ Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածում։ Նախարարությունից վստահեցրեցին, որ այնտեղ էլ համապատասխան աշխատանքներ են տարվում։

Խցանումներ

Նախօրեին հանրապետության հատկապես հյուսիսային շրջաններում տեղացած առաջին ձյունն արդեն հասցրել է խցանումների պատճառ դառնալ։ Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, երեկոյան ժամերին խցանումներ են առաջացել Վանաձոր-Երեւան ավտոմայրուղու վրա` Ջրաշեն գյուղի հատվածում։ Սպիտակի «Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից։ Արարատի «Ճանշին» ՍՊԸ-ի ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն էլ օգնության են հասել Երեւան-Մեղրի ավտոմայրուղում «խցանված» ավտոմեքենաներին։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter