հիվանդանոցSyndicate content

Պետք է տեղափոխել հիվանդանոց

«Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին, ով պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, անհրաժեշտ է վիրահատել, քանի որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ վիրավորվելու արդյունքում նրա մարմնում մնացած բեկորները սկսել են անհանգստացնել եւ ուժգին ցավ պատճառել: Քաղբանտարկյալի առողջական վիճակի վատթարացման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացրել է, որ ՄԻ պաշտպանը գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ առաջարկել դիտարկել Սասուն Միքայելյանի վիրահատությունը կազմակերպելու հարցը:

Լուր

3-րդ մահը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է «խոզի գրիպից» մահվան երրորդ դեպքի մասին։ Այս վարակից մահացել է նաեւ 80-ամյա մի կին։ Վարակվածների թիվը երեկվա դրությամբ 111-ն էր։ Բուժկանխարգելիչ հաստատություններում, նույն օրվա տվյալներով, բուժվում էր երկու հիվանդ։

Թե ինչ եղավ հետո

Ո՞ւՄ Է ՊԵՏՔ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԸ

Հեղինակ` Արզօ
Օրերս մամուլում հոդված էր տպագրվել «պետպատվերով տատիկի չարչարանքների» մասին, ու ըստ այդ հոդվածի, շտապ օգնության մեքենան 80-ամյա Անթառամ Գրիգորյանին մի հիվանդանոցից մյուսն է տեղափոխել, բայց ամեն անգամ նրան հրաժարվել են ընդունել` տարբեր պատճառաբանություններ բերելով։

Մինչեւ որ, ամբողջ 5 ժամ տեւած դեգերումներից հետո Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում ապրող Անթառամ Գրիգորյանը հասցվել է Նոր Նորք համայնքում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից նրան ետ չեն ուղարկել։ Իսկ մինչ այդ, աղիքային հիվանդության ծանր նոպա ունեցող կնոջը նախ հրաժարվել էին ընդունել «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում` տեսնելով, որ նա չքավոր է ու ենթակա է պետպատվերով բուժման։ Պատճառաբանել էին, թե չունեն հիվանդին զննելու համար անհրաժեշտ գործիքներ։ Այնտեղից 80-ամյա կնոջը տեղափոխել էին Միքայելյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ էլ նրան մերժելը պատճառաբանել են մասնագետ չունենալու հանգամանքով։ «Պրոկտոլոգիայի ինստիտուտում» («Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոն) եւս տարեց կնոջ համար տեղ չի գտնվել։ Ինչպես մամուլում պատմել է նրան ուղեկցող հարեւանուհին, այստեղ բացատրել են, որ միակ ազատ հիվանդասենյակը պահել են Վեհափառի բարեկամի համար։ Հարեւանուհին, ի դեպ, հիվանդանոցի բակում հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ում խնդրել է օգնել ծեր կնոջը։ Բժիշկները, ըստ երեւույթին, համբուրել են կնոջը չընդունելու պատճառներով հետաքրքրվող Վեհափառի աջն ու արդարացել, թե սենյակները վերանորոգվում են։ Կաթողիկոսի միջամտությունը այսքանով ավարտվել է։

Թե ինչ եղավ հետո

«ԱՐԴԵՆ» ՓՈԽԱՆՑՎԵԼ Է 10 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Հեղինակ` Արզօ
Սույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական` 12-րդ հեռուստամարաթոնը։

Իսկ մինչ այդ, արժե ետ նայել ու հիշել Հիմնադրամի անցած տարին, երբ «Հեռուստամարաթոն-2008»-ի ընթացքում հայտարարվել էր այդ տարի կատարված եւ խոստացված նվիրատվությունների մասին, որոնք կազմել էին ավելի քան 35 միլիոն ԱՄՆ դոլար։ Նշվել էր նաեւ, որ այդպիսով կրկնապատկել են նախորդ` 2007 թվականի արդեն իսկ տպավորիչ ցուցանիշը։

«Մենք» ու ազգայնականությունը

ԼԱՆԴՇԱՖՏԻ ՀՄԱՅՔԸ

Տիգրան Պասկեւիչյան
Երբեք ազգայնական չեմ եղել։ Ազգայնականը սյուրռեալիստի նման բան չի, որ լինես` ազգային պատկանելությունից անկախ։ Դրա համար էլ երբեք ազգայնական չեմ եղել։ Բայց եթե ազգայնական չեմ, դա դեռ չի նշանակում, որ ժամանակի ու տարածության իմ ընկալումը պատկանելություն չունի, կամ ես կամայականորեն ազատ եմ այն ամենից, ինչը գոյությունը հիմնավորելու համար փաստարկ է պահանջում։

Լանդշաֆտը բավական լուրջ փաստարկ է, հատկապես` եթե առանց պատճառի կանգնած ես Շուշիի հիվանդանոցի պատշգամբում, նայում ես դիմացի ժայռին ու դրանից սկիզբ առնող տարածությանը։ Պատմությունն, օրինակ, ավելին չէր տա, քան կանաչի մեջ դեղնող խոտերի երանգը, հեռվում կարմրին տվող միայնակ ծառը կամ մոտակա գյուղակից բարձրացող ծուխը, որոնք փաստ իբրեւ չեն արձանագրվում։ Ի՞նչ արձանագրվեն. ամեն վայրկյան պատահող ու ամեն վայրկյան այլ, անընդհատ փոփոխվող, բայց եւ` ձանձրալիորեն մշտակա։

Վրաերթի է ենթարկել երգչուհին

Հուլիսի 12-ին` ժամը 00.30-ին, Հերացի փողոցի վրա` թիվ 2-րդ շենքի մոտ, երգչուհի Լիաննան իր «Օպել Կալիբրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու։ Ականատեսների վկայությամբ, վրաերթի ենթարկվածը հարվածի հետեւանքով մի քանի մետր առաջ է շպրտվել եւ բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Երգչուհին կանգնեցրել է մեքենան, որը նույնպես հարվածի հետեւանքով վնասված է եղել այնպես, որ հնարավոր չի եղել շարունակել վարել։ Վրաերթի ենթարկված տղամարդը երկար ժամանակ կոմայի մեջ է եղել, մինչեւ դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը։ Ականատեսները նաեւ պատմում են, որ երգչուհին այդ ընթացքում մեքենայում նստած` շոկային վիճակում է եղել, եւ երբ ոստիկաններից մեկը հարցրել է, թե ինչու է ծիծաղում, պատասխանել է, թե աչքերին չի հավատում, որ նման բան է տեղի ունեցել։

Այսպիսի բաներ

Դուրս են գրել

Անցյալ կիրակի օրը սրտի հանկարծակի նոպայով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Երեկ հիվանդանոցի տնօրեն Արթուր Ռոստոմյանը մեզ փոխանցեց, որ ԱԱԾ տնօրենի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Գորիկ Հակոբյանի մոտ հայտնաբերվել էր սրտանոթի նեղացում, ինչը վերացվել էր ստենտավորման միջոցով։ Նա, ըստ հիվանդանոցի տնօրենի, ցանկության դեպքում կարող է մեկ շաբաթ էլ տանը հանգստանալ եւ արդեն մեկ շաբաթից գնալ աշխատանքի։

Ճգնաժամային դեպրեսիա

Ռուսաստանի Սերբսկիի անվան սոցիալական ու դատական հոգեբուժության կենտրոնը ահազանգում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով ռուսաստանցիների շրջանում արագորեն տարածում են գտնում խորը դեպրեսիոն, նեւրոզային երեւույթները։ Կենտրոնի կողմից նախօրեին հրապարակված տվյալների համաձայն` վերջին երկու-երեք ամիսներին 10 տոկոսով աճել են դիմումները հոգեբաններին եւ 20 տոկոսով` հոգեբույժներին։ Մարդիկ ավելի հաճախ բողոքում են դեպրեսիայից, նեւրոզներից, խուճապային նոպաներից ու ալկոհոլային պսիխոզներից։

Առաջ, դեպի հիվանդանոց

Քիչ էր մնում` մեռնեի

Այն մասին, որ Երեւանի մայթերը սառցակալած են ու դրանք չեն մաքրվում մինչեւ բնական ճանապարհով հալվելը, բազմիցս ենք գրել, ինչը ոմանց, մասնավորապես` այդ գործի պատասխանատուներին, գուցե ավելորդ մանրախնդրություն թվա։

Իսկ իրականում, ասենք, մայթերի չմաքրվելը իր շատ ուղղակի վնասներն է հասցնում բնակչությանը` տարբեր աստիճանի վնասվածքների տեսքով։ Եւ պարզվում է` քիչ չեն այդպիսի մարդիկ։ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թեեւ հայտնում են, որ հատուկ վիճակագրություն չունեն, սակայն նշում են, որ օրվա ընթացքում մի քանի հոգի անպայման դիմում է իրենց։ Ընդ որում, ըստ բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակցի, դիմում են այն մարդիկ, ովքեր ծայրահեղ վիճակում են, ասենք` բաց կոտրվածք ունեն, եւ ում պոլիկլինիկաներում անզոր են լինում օգնություն ցուցաբերել։ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում նկատում են, որ ձմռան սեզոնին նման այցելուների պակաս ոչ մի անգամ չեն ունենում, բայց այս տարի նրանք ավելի շատ են։

Օրվա լրահոսից

Խայթել է

ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ նախօրեին օձը խայթել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 12-ամյա Դավիթ Հովհաննիսյանին, ով տեղափոխվել է Գյումրիի «Ավստրիական» մանկական հիվանդանոց։ Երեխայի առողջական վիճակը, ըստ բժիշկների, բավարար է։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter