Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Մակեդոնիայի եւ Իռլանդիայի ընտրանիների հետ հանդիպումներին:
Հիշեցնեմ, որ այդ հանդիպումներից առաջինը կայանալու է Երեւանում. հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալելու ենք Մակեդոնիային, իսկ 4 օր անց` Դուբլինի «Ավիբա» ստադիոնում մեր թիմը մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքական են հրավիրվել դարպասապահներ Ռոման Բերեզովսկին («Խիմկի» Ռուսաստան) ու Գեւորգ Կասպարովը «Միկա»), պաշտպաններ Հրայր Մկոյանը («Միկա»), Ռոբերտ Արզումանյանը («Յագելոնիա», Լեհաստան), Վալերի Ալեքսանյանը («Սանատ Նաֆթ», Իրան), Լեւոն Հայրապետյանը («Լեխիա», Լեհաստան), Սարգիս Հովսեփյանը, Արտակ Եդիգարյանը, Արթուր Յուսպաշյանը եւ Վարազդատ Հարոյանը (բոլորն էլ` «Փյունիկ»), կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանը («Բանանց»), Հենրիխ Մխիթարյանը («Շախտյոր», Ուկրաինա), Կառլեն Մկրտչյանը («Մետալուրգ» Դ. Ուկրաինա), Էդգար Մալաքյանը («Փյունիկ»), Արաս Օզբիլիսը («Այաքս», Հոլանդիա), Զավեն Բադոյանը («Իմպուլս»), հարձակվողներ Գեւորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին (2-ն էլ` «Մետալուրգ» Դ. Ուկրաինա), Էդգար Մանուչարյանը («Ուրալ», Ռուսաստան), Յուրա Մովսիսյանը («Կրասնոդար», Ռուսաստան) եւ Արթուր Սարկիսովը («Շիննիկ», Ռուսաստան):
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!