Մարի ՅովանովիչSyndicate content

Խոստովանություն

Արմեն Հարությունյան
Վիկիլիքսյան փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը 2008-ի հոկտեմբերին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել:

Նա ասել է, որ եթե նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանը լիներ, ինքն այդ ժամանակ հայտնված կլիներ բանտում: Քոչարյանը, հիշեցնենք, պաշտոնավարման վերջին օրերին Հարությունյանին անվանեց «իմ ամենաանհաջող կադր»:
տես էջ 5

Վիկիլիքսյան «ոտնահետքերով»

Լենին+Ստալին=Քոչարյան

Հեղինակ՝ Արզօ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ստորեւ բերվող գաղտնի զեկուցագիրը Վաշինգտոն է ուղարկել 2008 թվականի հոկտեմբերի վերջին:

 

Սեղմագիր
1.
Հոկտեմբերի 24-ի ճանաչողական ճաշի ժամանակ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը զգուշավոր լավատեսություն հայտնեց մարտի 1-ի քաղաքական կալանավորների ճակատագրի հետ կապված հարցի լուծման առնչությամբ, սակայն հակառակ մտահոգություն հայտնեց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Հարությունյանն ինքն իրեն ներկայացրեց որպես ոչ մի կողմից՝ ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից սիրված մարդ, որը, սակայն, «ճիշտ պայքար է տանում»՝ շեշտը դնելով երիտասարդ սերնդի մտածելակերպի փոփոխության վրա: Ընդհանուր առմամբ, դիվանագիտական հասարակության տեսակետն այն է, որ Հարությունյանը լավ աշխատանք է կատարում դժվարին հանգամանքներում:

Լրագրողական հետաքննություն

«Վիկիլիքսի» նուրբ բացահայտումներ

Հեղինակ՝ Արզօ
ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի՝ «Վիկիլիքսի» բացահայտված նյութերի «ոսկեբեր երակը» օգնում է հստակեցնել Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժման ներսում 2010 թվականի առաջին կեսին ինչ-ինչ իրադարձություններ՝ դրանով իսկ լույս սփռելով նաեւ այսօրվա քաղաքական կյանքի որոշ իրողությունների վրա, կանխատեսելի դարձնելով դրանց հնարավոր զարգացումները եւ էությունը։ Ստորեւ ներկայացնում ենք քաղվածքներ այդ փաստաթղթերից` ժամանակագրական հաջորդականությամբ

 

Երկու «փիղ»` փակված սենյակում

Ստորեւ բերվող գաղտնի փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչն է: Նա փաստաթուղթը պետդեպարտամենտ է ուղարկել ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ 2010 թվականի փետրվարի 10-ին ունեցած հանդիպումից հետո:

1. Սեղմագիր - Վարդան Օսկանյանը, որը Հայաստանի արտգործնախարարն է եղել 1998-2008թ.թ., դեսպանի հետ զրուցելիս հոռետես էր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի շուրջ եւ մեղադրեց նախագահ Սարգսյանին ողջ գործընթացը սխալ վարելու մեջ: Նա կարծիք հայտնեց, որ Թուրքիան որպես ավագ գործընկեր պետք է միակողմանի քայլ կատարի արձանագրությունները վերակենդանացնելու  ուղղությամբ: Նա նաեւ գտնում էր, որ թուրքերն ու հայերը ավելի ճիշտ կլինի հարաբերվեն ուղղակիորեն, քան մամուլի կամ երրորդ երկրների միջոցով: Օսկանյանի կարծիքով, արձանագրությունների շուրջ առկա հակասականությունը կանխել է Լեռնային Ղարաբաղի հարցում որեւէ տեղաշարժ եւ նույնիսկ վտանգել է վերջինիս հնարավոր լուծումը: Նա ասաց, որ առաջընթացի բանալին կախված կլինի նրանից, թե ինչպես ՀՀ կառավարությունը կվարվի արձանագրությունների ձախողման դեպքում, կամ արդյոք ՀՀ կառավարությունը կկարողանա՞ գործընթացն այնպես կառավարել, որպեսզի մերձեցման եւս մեկ փորձ հնարավոր լինի սկսել որոշակի ընդմիջումից հետո:

ԱԱԾ-ն ընդդեմ հյուրանոցների

Ստորեւ բերվող փաստաթուղթը կազմվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ջոզեֆ Փենինգթոնի կողմից եւ Վաշինգտոն` ԱՄՆ պետդեպարտամենտ է ուղարկվել դեսպան Մարի Յովանովիչի կողմից: Այն վերաբերում է ԱԱԾ-ի կողմից հյուրանոցների վրա գործադրվող ճնշումներին:

Սեղմագիր

Վերջնաժամկետն ուժի մեջ է

Ժողովրդին մնում է ընդվզել

«Մենք արդեն ասել ենք, որ սեպտեմբերը վճռորոշ է լինելու մեր մարտավարության հստակեցման համար: Սեպտեմբերի 23-ին մենք ամփոփելու ենք իշխանություններին տված ժամկետում նրանց կատարած քայլերը, եւ հաջորդ քայլը արդեն մերն է լինելու: Ժողովուրդը պետք է հավաքվի արդեն որոշումներ ընդունելու համար: Իշխանությունները բաց են թողնում երկխոսության միջոցով ազգային հաշտության հասնելու եւ դեպի ժողովրդավարություն անցնցում անցում կատարելու վերջին հնարավորությունները: Տեսնելով, որ իշխանություններն ունակ չեն սթափ գնահատել իրողությունները, հասկանալ, թե ինչ աստիճանի է հասել հասարակության դժգոհությունը եւ ընդունել հասարակության աջակցությունը վայելող ընդդիմության առաջարկած՝ խաղաղ ժողովրդավարացման ծրագիրը, ժողովուրդը ստիպված է լինելու այս իշխանությունների հետ խոսել նրանց համար ավելի հասկանալի լեզվով: Սթափվելու եւ Հայաստանի քաղաքական համակարգը սահուն գործընթացով վերափոխելու համար շատ քիչ ժամանակ է մնում: Բոլորին կոչ ենք անում սեպտեմբերի 23-ին գալ հանրահավաքի, որը բոլոր առումներով լինելու է կարեւորագույն մի էտապ մեր հաղթական պայքարում»:

Յովանովիչն էլ ունի տեղեկություններ

Սերժ Սարգսյանի մերձավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի` 2009 թվականի նոյեմբերին Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրում հիշատակվում է որպես նարկոթրաֆիկով զբաղվող եւ ռուսական հանցավոր աշխարհի պարագլուխ Յապոնչիկի հետ կապեր ունեցող անձ: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական փաստաթղթում տեղ գտած այս ձեւակերպումը հատուկ կարեւորություն է ստանում «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործի համատեքստում: Ինչպես հիշում եք, տվյալ դատական վեճի առարկա էր հանդիսացել 2010 թվականի վերջին մեր թերթում տեղ գտած մի հրապարակում, որում մասնավորապես ասվում էր. «Մոսկվայի «Միաբանություն» Ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը օրերս մեր թղթակցի հետ զրույցում հետաքրքիր տեղեկություններ է հայտնել:

Սարգսյանի եւ Քոչարյանի բիզնես բուրգերը

Ստորեւ բերվող սկանդալային փաստաթուղթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գաղտնի գրիֆի տակ Վաշինգտոն է ուղարկել 2009 թվականի նոյեմբերի 16-ին:

1. ՍԵՂՄԱԳԻՐ: Հայաստանի տնտեսական գլխավոր ճյուղերի պատկանելության մթին հարցը թաքնված շարժիչ ուժ է հայկական քաղաքականության եւ էլիտաների փոխհարաբերություններում: Երեւանյան խոսակցությունները հաճախ նշում են, թե որ նշանավոր անձն ինչ հայտնի տնտեսական ակտիվների սեփականատեր է, սակայն դժվար է ստանալ հստակ եւ հաստատուն տեղեկատվություն: Լավ կապեր ունեցող մի գործարար վերջերս ցանկություն էր հայտնել անկեղծ եւ գաղտնի խոսել առաջատար քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին: Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր շահութաբեր ճյուղերը եւ ձեռնարկությունները բաժանված են երկու գլխավոր քաղաքական/տնտեսական բուրգերի միջեւ. մեկը գլխավորվում է նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ մյուսը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ինչ-որ չափով առանձնանալով Քոչարյանի բուրգից՝ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն այժմ գլխավորում է հնարավոր բիզնես նախաձեռնությունների երրորդ գլխավոր ճյուղը: 

Օրվա լրահոսից

Հուլիսի 13-ին լսումներ ԱՄՆ Սենատում

Արդեն մեկ ամիս է` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ավարտելով իր առաքելությունը, հեռացել է Հայաստանից: Երեկ այդ մասին մեզ հայտնեց ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 13-ին այդ հանձնաժողովում տեղի են ունենալու լսումներ. օրակարգում մի շարք այլ հարցերից զատ ընդգրկված է Ջոն Հեֆֆերնի թեկնածության քննարկումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մայիսի 19-ին Հեֆֆերնի թեկնածությունը Սենատին էր առաջարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Բայց Սենատում հաստատվելուց առաջ Հեֆֆերնը դեռ պետք է ստանա Արտաքին հարաբերություների հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դեսպանի նոր թեկնածուն ներկայումս ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Սպասվում է, որ ԱՄՆ հայկական լոբբին առաջիկայում կփորձի Հեֆֆերնից մեկնաբանություն ստանալ 1915 թ. Ցեղասպանության վերաբերյալ: Մեծ է հավանականությունը, որ Հեֆֆերնը այդպես էլ Ցեղասպանություն բառը չի ասի: Պետք է հիշել միայն, թե ինչով ավարտվեց 2004-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի կողմից այդ բառն արտասանելը: 2006-ին Էվանսը հետ կանչվեց: Նույն թվականի մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նրա փոխարեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրեց Տաջիկստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Երկարատեւ ձգձգումներից հետո Սենատը մերժեց Հոգլանդի թեկնածությունը, եւ մոտ երկու տարի ԱՄՆ-ն Հայաստանում դեսպան չուներ: Մարի Յովանովիչը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվեց 2008-ի սեպտեմբերին:

Երեւանյան գարու՞ն

Շատ երկրներ չէին կարող նույնիսկ երազել

Այն մասին, ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում, նախկին խորհրդային պետությունների մեծ մասը նույնիսկ չէին համարձակվի երազել: Մայիսի 31-ին երկրի ամենահայտնի ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր համակիրներին տեղեկացրեց, որ իշխանությունը զիջումների է գնացել ընդդիմության՝ երկխոսության համար առաջ քաշված նախապայմանների հարցում:

Այդ նախապայմանները սովորական մի ցանկ են, որոնք ընդդիմադիր շարժումները սովորաբար չեն ստանում: Դրանք ներառում են իշխանության բոլոր քաղաքական ընդդիմադիրների ազատ արձակումը բանտերից, մայրաքաղաքի գլխավոր հրապարակում ցույցեր անցկացնելու իրավունքը, նոր հետաքննություն՝ կապված վերջին նախագահական ընտրությունները կեղծված համարող ցուցարարների մահերի հետ:

Ինչպես ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը աջակիցներին հայտնեց մայիսի 31-ին, դա ճանապարհ է բացում բանակցությունների համար այնպիսի առանցքային պահանջների շուրջ, ինչպիսիք են արտահերթ ընտրությունների անցկացումը. «Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք, ես չեմ ասում ընդունենք, ես ասում եմ՝ հաշվի առնենք իշխանությունների կողմից ներկայացված օրակարգն ու հակաառաջարկները»:

Օրվա լրահոսից

Դեմոկրատներից մինչեւ բոլշեւիկներ

ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանից երեկ այդպես էլ չկարողացանք պարզել, թե արդյոք նա պատրաստվո՞ւմ է անդամագրվել ՀՀՇ վարչությունից հեռացված Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Քոքոբելյանը նախօրեին մեզ ասել էր, թե այդ մասին կխոսի ինքը` Ա. Զուրաբյանը: Վերջինի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն անցան: Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաեւ այդ կուսակցության հավանական անդամներից Ալեքսանդր Արզումանյանի հետ: Իսկ ահա Քոքոբելյանի պնդմամբ արդեն այդ կուսակցությանը անդամագրված ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Դե յուրե դեռեւս չկա

Նախօրեին «Ազատ դեմոկրատներ» անվանումով կուսակցության անունից հաղորդագրություն էր տարածվել, թե ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այցելել է իրենց գրասենյակ եւ հանդիպում ունեցել կուսակցության ղեկավարության հետ: ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրից, սակայն, մեզ պաշտոնապես տեղեկացրին, որ «Ազատ դեմոկրատներ» անունով կուսակցություն Հայաստանում գոյություն չունի` գրանցված չէ: «Գրանցման համար հայտ էլ ներկայացված չէ: Կուսակցության գրանցման համար առաջին հերթին հարկավոր է, որպեսզի նախաձեռնող խումբը կուսակցության հիմնադիր համագումարից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում հայտարարություն տա այն մասին, թե որտեղ է տեղի ունենալու կուսակցության հիմնադիր համագումարը, որ ժամին, որ վայրում: Էդ համագումարում պետք է որոշում ընդունվի, թե էսինչ անվանումով կուսակցություն է հիմնադրվում, որից հետո պետք է հաստատվի կուսակցության կանոնադրությունը, ընդունվի ծրագիրը, ընտրվի ղեկավար եւ վերահսկող մարմիններ, լիազորված անձ, որը պետք է 90 օրվա ընթացքում փաստաթղթերը ներկայացնի ռեգիստր` գրանցման»,- տեղեկացրեց ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի հասարակական միավորումների եւ ոչ առեւտրային իրավաբանական անձանց գրանցման եւ լրատվական միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը:

Պաշտոնական լրահոս

Հրաժեշտ (2011-6-8)

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի եւ Միացյալ Նահանգերի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: «Վաշինգտոն իմ վերջին այցելության ընթացքում նշվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Եւ այդ գործում մեծ է Ձեր ներդրումը»: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար, դեսպան Յովանովիչը նշել է, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, նաեւ` մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: Նալբանդյանը դեսպան Յովանովիչին մաղթել է հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ եւ նրան պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:

Նոր պրոյեկտ` երրորդ ուժ

ՀՀ-ում կարծեք թե երրորդ ուժ ստեղծելու հերթական փորձն է արվում: Երեկ հաղորդագրություն տարածվեց, թե Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպել է կուսակցության ղեկավարության հետ: Պարզվում է` այդ անվանումով կուսակցություն է ստեղծել ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ, իշխանության հետ գործարքի մեջ մտնելու մեղադրանքով նախորդ ամռանը ՀՀՇ-ից հեռացած Խաչատուր Քոքոբելյանը: Քանի՞ անդամ ունի այդ կուսակցությունը, ովքե՞ր են հիմնադիրների կազմում, ի՞նչ նպատակ ունեն նրանք, ո՞ւմ կողմից են հովանավորվում. այս հարցերի կապակցությամբ երեկ Քոքոբելյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ նա չէր պատասխանում հեռախոսազանգերին: Երեկ ինտերնետային կայքերում լուրեր էին հայտնվել, որ «Ազատ դեմոկրատների» կազմում է նաեւ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ինչպես նաեւ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Խոսակցություններ կան նաեւ ԱԺ նախկին խոսնակ Կարապետ Ռուբինյանի հնարավոր անդամակցության վերաբերյալ:

Յովանովիչի գնահատականը

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, երեկ հրաժեշտի խոսք է ուղղել հայաստանյան հասարակությանը: Նա նշել է. «Հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ` դեպի ընտանիք եւ ընկերներ, մյուս կողմից տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից` այս պատմական պահին»: Իր խոսքում նա առանձնացրել է իր եռամյա պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղ գտած մի շարք դրական զարգացումներ: «Թուլացել են հանրահավաքների ազատության նկատմամբ սահմանափակումները: 2008-ի մարտի 1-ի հետընտրական դեպքերին առնչվող գործողությունների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ կիրառվել է համաներում, կամ նրանք վաղաժամկետ ազատ են արձակվել»,- փաստել է դեսպանը: Մարի Յովանովիչը նաեւ նշել է, որ «առաջիկա ընտրությունները հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ վստահությունը լայնորեն վերականգնելու համար»: Բացի այդ, Յովանովիչը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում շատ դրական է գնահատել մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրներին ազատ արձակելու փաստը: «Կարեւոր է, որ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը լինի թափանցիկ եւ կառուցողական, եւ պետք է ասեմ, որ այս ամենը շատ ոգեւորիչ է: Սա մեծ հնարավորություններ է բացում հայաստանցիների համար` հատկապես հաշվի առնելով, որ մոտենում է նախընտրական շրջանը»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Նա ողջունել է 2008-ի մարտյան իրադարձությունների հետաքննության վերսկսումը: «Կարծում ենք, որ իրապես շատ կարեւոր է նաեւ իշխանությունների որոշումը` թույլատրել մարդկանց հանրահավաքներ կազմակերպել այնտեղ, որտեղ նրանք ուզում են դա անել»,- հավելել է դեսպանը:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter