Մարիամ ՍուխուդյանSyndicate content

«Օրհնված սհաթ» շարքից

Ռուսո տուրիստո

«Պահպանենք Թռչկանը» նախաձեռնող խմբի մի քանի ակտիվիստներ շաբաթ օրն այցելել են Հրազդան քաղաք, որտեղ երկաթահանքերի հորատման աշխատանքներ են ընթանում: Նրանք փորձել են պարզել` ում է պատկանում հանքը շահագործելու իրավունքը, համապատասխան լիցենզիա կա՞ եւ այլն: Սակայն հանդիպել են այնտեղ աշխատող ռուս երկրաբանների անբարյացակամ վերաբերմունքին, որոնք էլ շուտով ոստիկանություն են զանգել: Այս թեմայի շուրջ երեկ զրուցեցինք ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ:

Երկակի ստանդարտ

Առավոտյան չկար, երեկոյան ծնվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երեկ միանգամից երկու դատական ակտ է հրապարակել, որոնք չնայած իրար հետ կապ չունեն, բայց մեկը մյուսին ուղղակի հակասում են: Առաջինը եղել է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցադիմումի քննարկումը կարճելու վերաբերյալ: Սուխուդյանը դատարանից պահանջել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանից իր օգտին բռնագանձել մեկ միլիոն դրամ` իր անմեղության կանխավարկածը խախտելու համար:

Գնա, Սայաթ

Սայաթ Շիրինյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանով ազատվել է աշխատանքից եւ անցել կադրերի տրամադրության տակ:

Շիրինյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրեն հայտնի չեն ազատման պատճառները, եւ որ ինքը ոստիկանապետի հրամանները չի քննարկում: Մեր տեղեկություններով, Սարգսյանը նրան ազատել է սխալ «խորհրդի» համար` կապված ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայտնի պատմության հետ: 2009-ի փետրվարին Մարիամի դեմ գործ սարքվեց սուտ մատնության մեղադրանքով: Սարգսյանը ասուլիսում նրան անվանել էր հանցագործ, հետո նույնը կրկնել էր Շիրինյանը: Մարիամի դեմ մեղադրանքները հերքվել են, եւ այժմ նա դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ: Սարգսյանն էլ այս հարցում մեղադրում է Շիրինյանին:

Ողջույն նոր հայաստանցուն

Մարիամն ընդդեմ դինոզավրերի

Հեղինակը` Արզօ
Հաճախ բողոքում ենք՝ այսօր չունենք հերոսներ, օրինակելի կերպարներ (ենթատեքստում էլ նկատի ունենք, որ առաջ՝ գուցե ոչ վաղ անցյալում, ունեցել ենք): Իրականում հենց մեր այսօրվա կյանքում քիչ չեն այնպիսի մարդիկ, որոնց կարող ենք կոչել մեր օրերի հերոս:

Կարող եք առարկել, թե այդպիսի մարդիկ քիչ են: Բայց որ շատ դառնան, այլեւս հերոս չեն լինի, այլ նորմա: «Հերոսը» հենց նա է, որ առայժմ միայնակ է, կամ այդքան էլ շատ գործնական հետեւորդ չունի, բայց որը կարող է լինել առաջինը նոր որակներ կրող մարդկանց շարքում՝ վարքի նոր նորմաներ սահմանողը: Հերոսը պարտադիր չէ գերբնական հատկություններով օժտված մեկը լինի: Հերոսը սովորական կենդանի մարդ է, որը ապրում է համաձայն իր սկզբունքների եւ իր «աննորմալությամբ» ուշ թե շուտ փոխում իր շուրջը եղած իրականությունը՝ սկզբում ուշադրություն գրավելով իր ոչ «նորմալ» վարքով, ապա զարմանք ու հիացմունք, վերջապես՝ իր վարքը կրկնողների խումբ առաջացնելով: Գիտենք, որ հատկապես վերջին երկու տարվա քաղաքացիական պայքարը տվեց իր հերոսներին՝ կենդանի, ու ցավոք նաեւ` նահատակված: Բայց այսօրվա Հայաստանում կան նաեւ այդ կոնտեքստից դուրս գտնվող «մեր օրերի հերոսներ»:

Ու տոնում ենք...

Մանուկների հավերժ օրը

Արզօ
Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովը նիստ է արել ու եկել այն եզրակացության, որ մեր հեռուստաեթերը զգալիորեն բարելավվել է, որ մենք կարող ենք արդեն մեզ երջանիկ զգալ, քանի որ սերիալներում էլ հանցագործի կերպարը չի ռոմանտիզացվում, եւ ժառգոնն էլ բավականին քչացել է:

Ինչպես քաջ լինել

Ոնց գցում-բռնում ենք, մեր բոլոր դժբախտություններն Ազատության հրապարակի հետ են կապված: Ուղիղ երկու տարի դրա տակը փորեցին ու երեքհարկանի գառաժ սարքեցին, հանգիստ ապրում էինք: Հենց շինարարությունը պրծավ, հրապարակը բացեցին, էլի այստեղ մայրամուտները խաղաղ չեն: Էլի հայրենի ոստիկանության հոգեկանը խանգարվեց, էլի տարօրինակ բաներ են կատարվում, էլի ձերբակալվում են մարդիկ, որոնք առաջին հայացքից ոչինչ չեն արել, այսինքն երկրորդ հայացքից էլ նրանք ոչինչ չեն արել, բայց միեւնույն է` ձերբակալվում են:

Լուր

2 տարի

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանը երեկ վճռել է երկու տարվա ազատազրկման դատապարտել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանին: Նախկին ուսուցիչը դատապարտվել է մանկահասակ իր սաների հանդեպ սեռական ոտնձգություններ եւ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Հիշեցնենք, որ երբ թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցչի անառակաբարո գործողությունների մասին առաջին անգամ բարձրաձայնեցին դպրոցում ՄԱԿ-ի ծրագրով գործունեություն ծավալած ակտիվիստները` նրանցից Մարիամ Սուխուդյանի դեմ սկզբում քրեական գործ հարուցվեց` սուտ մատնության մեղադրանքով:

Օրվա լրահոսից

Դատը սկսվեց

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի գործով դատական նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասով` դպրոցի սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Սակայն, դատավարությունը, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ Ավագյանը հրաժարվել է իր պաշտպանից` փաստաբան Վիկտորյա Կիրակոսյանից: Արդյունքում դատական նիստը հետաձգվել է մինչեւ մայիսի 4-ը: Հիշեցնենք, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տեղի ունեցող գործընթացների շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի կամավորականների ծրագրով դպրոցում աշխատողները բարձրաձայնեցին Լեւոն Ավագյանի գործողությունների մասին: Դրանից հետո կամավորականներից Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց` Ավագյանի նկատմամբ սուտ մատնության մեղադրանքով, որը հետագայում վերաորակվեց, որպես զրպարտություն: Մոտ մեկ տարի տեւած զարգացումների արդյունքը եղավ այն, որ, ի վերջո, ՀՀ իրավապահները ստիպված էին կարճել Սուխուդյանի նկատմամբ մեղադրանքը եւ քրեական գործ հարուցել ուսուցչի նկատմամբ:

«Բողոքի գիրք»

Դառնանք ցանկալի փոփոխությունը

կանաչ տարածքի ոչնչացում
Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխոդյանն իր այս նամակով հայտնում է խմբի նախաձեռնությամբ ստեղծված www.kanach.am կայքի մասին, որի նպատակն է Հայաստանում նպաստել բնապահպանության խնդիրների լուծմանը, բնակչության մեջ բարձրացնելու էկոգիտակցությունը եւ նրանց ակտիվության ներուժն օգտագործելը:

«...Ստեղծել մի կայք, ուր ցանկացած մարդ sms-ով, հեռախոսազանգով կամ օգտվելով www.kanach.am կայքի հնարավորություններից, կարող է ահազանգել, տեղյակ պահել ծառերի, կանաչ տարածքների նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների, ոտնձգությունների մասին: Սա կարող է դառնալ մի գործիք նախ տեղեկանալու մեր երկրում տիրող կանաչապատ տարածքների ավերման մասշտաբների մասին, այնուհետեւ նաեւ համատեղ ուժերով փորձել կասեցնել սպանդը:

Չնայած դեռ կայքը լիովին պատրաստ չէ (առաջիկայում այն պետք է թարգմանվի հայերեն), բայց չենք դադարում ստանալ ահազանգեր Երեւանի տարբեր վայրերից: Ստանալուն պես տեղեկացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի տեսուչներ ուղարկեն դեպքի վայր, սակայն շատ հաճախ պատասխանները գոհացուցիչ չեն լինում: Կարող եմ մասնավորեցնել. Երեւանի Կոմիտասի 26 հասցեում կանաչ տարածքների հաշվին կառուցապատում են սկսել Վահրամանյան եղբայրները: Նախարարությունը կրկին պատասխանում է, որ համապատասխան բոլոր փաստաթղթերն առկա են եւ կարող ենք դիմել, բողոքել քաղաքապետարանին, ով հողահատկացում է արել, կառուցապատման թույլտվություն տվել:

Լուր

Դադարեցվել է

Թեղուտի անտառների պաշտպանության բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ դեռեւս անցած տարվա փետրվարից հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է: Երեւի բոլորովին պատահաբար դա համընկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կողմից Մարիամ Սուխուդյանին «Խիզախ կին» մրցանակը շնորհելու արարողության հետ, որը տեղի ունեցավ նախօրեին: Ստացվում է, որ Հայաստանում ակնհայտորեն անմեղ մարդու նկատմամբ քրեական շինծու հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ օտար երկրի դեսպանը մրցանակ հանձնի այդ անձին: Դժվար է կռահել, թե ինչ կլիներ այս քրգործի հետագա ընթացքը, քանի տարվա ազատազրկման կդատապարտեին Մարիամին, եթե չլիներ ԱՄՆ դեսպանի շնորհած մրցանակը: Հիշեցնենք, որ Մարիամի դեմ քրգործ էր հարուցվել Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցում աշակերտուհիների նկատմամբ ուսուցիչների կողմից սեռական ոտնձգությունների մասին տեղեկությունները հրապարակելու համար: Սուխուդյանը մեղադրվում էր այդ դպրոցի ուսուցիչներից մեկի, իբր թե, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Ի դեպ, դատախազության երեկ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նոր քրեական գործ է հարուցվել` անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հիմնավորմամբ:

Լուր

«Խիզախ կին»

Երեկ ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ է հանձնել քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Ինչպես նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, մրցանակը շնորհվել է «շրջակա միջավայրի եւ հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը եւ արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության եւ առաջնորդության ցուցաբերման համար»:

Այսպիսի բաներ

Մրցանակ ակտիվիստին

ԱՄՆ դեսպանությունը Թեղուտի անտառների պաշտպանության բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին շնորհել է «Խիզախ կին» մրցանակ, որը վաղը դեսպանատանը կայանալիք ընդունելության ժամանակ նրան կհանձնի դեսպան Մարի Յովանովիչը:

Լուր

Հարուցվել է

Երեկ Թեղուտի պաշտպանության խմբի երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը կրկին ցուցմունք է տվել Երեւանի քննչական վարչությունում, բայց այս անգամ արդեն որպես վկա: Սուխուդյանը, որ նույն գործով տակավին վերջերս դեռ անցնում էր որպես մեղադրյալ` «Զրպարտության» մեղադրանքով, երեկ որպես վկա հայտնել է այն ամենը, ինչ գիտի Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի մասին: Հիշեցնենք, որ Մարիամը մեղադրվում էր այն բանի համար, որ հրապարակայնացրել էր Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին ունեցած տեղեկությունները: Եվ հիմա Մարիամ Սուխուդյանի փաստաբանի ջանքերի եւ պայքարի արդյունքում, Մարիամի նկատմամբ գործը դեռ չկարճված` «Բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու» փաստով գործ է հարուցվել Լեւոն Ավագյանի դեմ:

Շատ «հետադիմական» ահազանգ

Մարդակերների ժամանակը

Լիզա Ճաղարյան
Մեծերն ասում էին. «Լույսի նման աղջիկ էր»։ Ուսուցիչներն ասում էին. «Մեր լավագույն աշակերտուհին էր»։ Մեր հայրերը քարացել էին, մեր մայրերը մի բուռ էին դարձել, փոքրերս էլ լաց էինք լինում, լաց էինք լինում ու լաց էինք լինում։ Որտեղի՞ց մեզ այդքան արցունք...

Սիրունիկ, անուշիկ, հյուսիկով աղջնակ էր։ Բարի էր ու ժպտերեսիկ։ Անցյալ դարի 60-ականներին սրանք լավագույն չափանիշներ էին` շատ լավ էր սովորում, շատ էր կարդում, ստեղծագործում էր։ Եթե «բերանն արնոտ մարդակերն էն անբան» չկտրեր նրա ճամփան, հիմա կամ գրող կլիներ կամ ամենաքիչը` շատ գրագետ լրագրող։ Կամ էլ` պարզապես հիանալի մայր։ Ոչ մեկը դարձավ, ոչ` մյուսը, ոչ էլ` երրորդը։ Մի սովորականից սովորական առավոտ ահավոր բոթը շամփրեց մեր փոքրիկ, այսպես կոչված, քաղաքի անաղարտ ականջը. 14-15-ամյա աղջկա անկենդան, խոշտանգված, լլկված մարմինը գտել էին Իջեւանի մերձակայքի բլուրներից մեկի վրա։

Դադարեցնե՛լ

Երիտասարդ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը իր փաստաբան Նոնա Գալստյանի հետ երեկ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն, որտեղ ընթանում է նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հիշեցնենք, որ ակտիվիստի դեմ գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նա նկարահանել եւ հեռուստատեսությանն է տրամադրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների պատմություններն այն մասին, որ դպրոցի ուսուցիչներից մեկը սեռական ոտնձգություններ է կատարել սաների նկատմամբ։

ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՍԵՎ ՁԵՌՔԵՐԸ

«Որ դատարան գնամ, սուտ եմ ասելու»

«Որ դատարան գնամ, սուտ եմ ասելու»
Էրեբունու ոստիկանությունը շարունակում է նորանոր անօրինականություններ գործել երիտասարդ ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ ակտիվիստի դեմ գործ էր հարուցվել այն պատճառով, որ նա նկարահանել եւ հեռուստատեսությանն էր տրամադրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների պատմություններն այն մասին, թե ինչպես է նույն դպրոցի ուսուցիչ Լ. Ավագյանը սեռական ոտնձգություններ իրականացրել դպրոցի սաների նկատմամբ։ Երկուշաբթի, նոյեմբերի 9-ին, ավարտվում է գործի նյութերին ծանոթանալու համար Սուխուդյանի պաշտպանական կողմին տրված ժամկետը, որից հետո գործը պետք է ուղարկվի դատարան։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter