ՀՆԱSyndicate content

Կրակեմ թվեր

Հետ տվեք կորած ՀՆԱ-ն

Արզօ
Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ներկայացնող կառույցը` Ազգային վիճակագրական ծառայությունը, թվում է, այլեւս չի կարող իր նկարած թվերով զարմացնել:

ԱՎԾ-ի վերջին կտավը, անշուշտ, այս տարվա առաջին չորս ամիսներին արձանագրած ավելի քան 7 տոկոս տնտեսական աճն էր: Մեր պաշտոնական վիճակագիրների շնորհիվ վերջին տարիներին Հայաստանը միշտ ռեկորդակիր է դառնում` եթե տնտեսական աճ կա, ապա աշխարհում ամենաբարձրն է, եթե նվազում կա, ապա նույնպես ամենամեծը աշխարհում: Առաջին 4 ամիսներին նկարած տնտեսական աճն էլ աշխարհում ամենաբարձրերից մեկն է, եթե ոչ ամենաբարձրը: Եւ ուրեմն, որքանով է հավաստի այս ցուցանիշը: Այս հարցի պատասխանը գտնելու համար մի քիչ հետ գնանք եւ ուսումնասիրենք 2009 եւ 2007 թվականների վերաբերյալ ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշները: Ըստ Ազգային վիճակագրական

Ճգնաժա՞մն է մոտենում

Երկրորդ փուլի ակնարկներ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) երեկ հրապարակեց այս տարվա առաջին չորս ամիսների Հայաստանի սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները:

Ըստ այդմ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է 7.2 տոկոս տնտեսական աճ: Շատ լավ ցուցանիշ է` պարզապես փայլուն: Իսկական «հայլուրային» ցուցանիշ, մանավանդ, որ արժույթի միջազգային հիմնադրամն ամբողջ 2010 թվականի համար կանխատեսել է ընդամենը 4 տոկոս աճ: Իսկ պաշտոնական վիճակագրության ներկայացրած ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է այդ կանխատեսումը: Եւ ուրեմն, ունկնդրեք «հայլուրիկները» եւ լցրեք գավաթները: Բայց արագ լցրեք ու արագ խմեք, ընդ որում, հնարավորինս շատ, որ հանկարծ հավես չունենաք խորանալ տնտեսության մյուս ցուցանիշների մեջ:

Ավելի վատ, քան տոնգայում

Ընդդեմ արտահանման

Այս տարվա ապրիլի 16-ից սկսած դրամը անընդմեջ արժեւորվում է: Այս տարվա ընթացքում մեկ դոլարի գինը ֆոնդային բորսայում 394 դրամից իջնելով` երեկ հասավ 385 դրամի:

Առայժմ չենք քննարկի` դրամի արժեւորումը արհեստական է, թե` բնական: Միայն նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկը բոլոր հնարավորություններն ունի դրամավարկային տարբեր գործիքներ կիրառելով` որոշակի սահմաններում դրամը արժեւորելու կամ արժեզրկելու համար: Այժմ քննարկենք, թե ինչի է հանգեցնելու դրամի արժեւորումը: Վերը բերված գծապատկերում սյուներով` ըստ տարիների ներկայացված է, թե որքան է կազմել մեր արտահանումը համախառն ներքին արդյունքի մեջ: Այսինքն, 2004 թվականին արտահանման ծավալը կազմել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 27.4 տոկոսը, 2005-ին` 28.8 տոկոսը, 2006-ին` 23.4 տոկոսը եւ այսպես շարունակ: Սա երկրի տնտեսության կարեւորագույն ցուցանիշներից է, եթե չասենք ամենակարեւորը, եւ Համաշխարհային բանկը երկրների տնտեսությունները ներկայացնելիս անպայման ներառում է այս ցուցանիշը (գծապատկերը կազմվել է ՀԲ-ի կայքում տեղադրված ցուցանիշների հիման վրա):

Ստվերը էլ չի կրճատվում

Հարկային բեռը կծանրանա՞

Արզօ
Կառավարության երեկվա նիստում տնտեսական 5.5 տոկոս աճը գովերգելու արանքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ էության, մի սենսացիոն հայտարարություն արեց:

«2010 թվականի առաջին եռամսյակի մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունը ստիպում է մեզ վերանայել հարկման բազան եւ նրա գնահատականները: Ես հանձնարարական եմ տվել Ֆինանսների նախարարությանը, որպեսզի այս շաբաթվա ընթացքում ներկայացվի հարկային բազայի նոր հաշվարկներ` ելնելով նոր իրողություններից եւ հաշվի առնելով կառուցվածքային փոփոխությունները, 2009, 2008 թվականների վերլուծությունները, թե ինչպիսին պետք է լինի 2010 թվականի հարկային բազան, որովհետեւ ՀՆԱ-ի աճի այս բարձր տեմպը վատացնում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը: Մենք 2010 թվականի համար ծրագրավորել ենք, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է ավելանա 0.4 տոկոսով: Այս պահի դրությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3.5 անգամ ավելին է համախառն ներքին արդյունքի աճը, քան մենք պլանավորել էինք տարվա կտրվածքով, բնականաբար, հարկեր-ՀՆԱ ցուցանիշն առաջին եռամսյակում վատացել է` նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած:

Գուցե մի բա՞ն գիտի

Թվախաղեր` ըստ ԱՎԾ-ի

Արզօ
Երեկ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, թե կառավարությունը վերանայել է այս տարվա համար կանխատեսված տնտեսական աճի ցուցանիշը:

Անցած տարի պետական բյուջեն կազմելիս կառավարությունը 2010 թվականի համար կանխատեսել էր ՀՆԱ-ի 1,2 տոկոս աճ, իսկ հիմա այդ ցուցանիշը բարձրացվել է 1,4 տոկոսի: Արամյանն, իհարկե, համեստ անձնավորություն է, բայց որ այսպիսի համեստություն կդրսեւորի ամբողջ կառավարությունը, ճիշտն ասած, անսպասելի էր: Կառավարությունը շատ հանգիստ կարող է տնտեսական աճի, այսինքն ՀՆԱ-ի աճի ցուցանիշի կանխատեսումը սարքել, ասենք, 10 տոկոս: Եւ որ ամենակարեւորն է, տարեւերջին զեկուցել, որ իր կանխատեսածը իրականացավ:

Անկումը` 30%

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական, պաշտոնական տվյալների համաձայն` 2009 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 3.1 տրիլիոն դրամ` նախորդ տարվա 3,6 տրիլիոնի դիմաց:

Սրանով պաշտոնապես արձանագրվել է 14,4 տոկոս տնտեսական անկում: Սակայն ՀՆԱ ցուցանիշը դոլարի վերածելու պարագայում ՀՀ տնտեսության անկումը իրականում կազմում է ավելի քան 30 տոկոս:

Պաշտոնական լրահոս

Հրապարակել են

Երեկ ՀՀ նախարարությունների մի մասի ինտերնետային կայքերում հրապարակվել են նրանց գործունեության 2009-ի հաշվետվությունները: Այսպես, ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից տեղեկանում ենք`  2009-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 676.4 մլրդ դրամ, 2008-ի համեմատ նվազել է 10.9 տոկոսով: Հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են 522.4 մլրդ դրամ, 2008-ի ցուցանիշից նվազելով 15.9 տոկոսով: 2009-ին պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 824.7 մլրդ դրամ` նախատեսված 897,4 մլրդ դրամի դիմաց, կամ ֆինանսավորման կատարողականը կկազմի 91.8 տոկոս:

Էլի մի ռազմավարություն

Տիգրան Սարգսյան
Կառավարության երեկվա նիստի դասախոսությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նվիրել է երթեւեկության անվտանգությանը:

Իսկ առիթը նոր ռազմավարությունն է: Կառավարության դարակներում դարսված ռազմավարությունների ցանկին երեկ ավելացվել է եւս մեկը` Հայաստանի եւ Երեւանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը: Կառավարությունը հաստատել է նաեւ այս ռազմավարությունից բխող` հինգ տարվա գործողությունների ծրագիրը եւ երթեւեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թվականի ժամանակացույցը: Շատ լավ մտադրություն է, մանավանդ, ինչպես կառավարության նիստի ժամանակ է պարզվել, այս ծրագրի իրականացմամբ` 5 տարվա ընթացքում մահվան ելքերով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի 10 տոկոսով: Նույնիսկ եթե մահվան ելքերով պատահարները ընդամենը 10 տոկոսով նվազեցնելու խնդիր է դրվում, դա էլի լավ է: Բայց այստեղ խնդիրն այլ է: Սա ռազմավարություն է: Ընդ որում` ՀՀ կառավարության մշակած ռազմավարություն: Իսկ սա արդեն ուղղակիորեն նշանակում է, որ դա չի իրականանալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության, աղքատության դեմ պայքարի ռազմավարության եւ այլ դեպքերում: Ավելին` ռազմավարությունները ընդունվեցին, դրանք ուղարկվեցին Հայաստանում համապատասխան վերահսկողություն իրականացնող միջազգային կազմակերպություններին:

Հանուն ՀՆԱ աճի

Տիգրան Սարգսյան
Երեկ ՀՀ կառավարությունը հաստատել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը։ Վարչապետ Տ.Սարգսյանը երեկ հայտարարել է, թե ճանապարհային պատահարների մեծ թիվը բացասաբար է ազդում ՀՆԱ-ի վրա։

Ստացվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելով` կառավարությունը կկարողանա բարելավել մեր ՀՆԱ-ի, այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը։

Գոնե մի խոսեք

Չհամեմատել անհամեմատելին

Արթուր Ջավադյան
«ԱՊՀ երկրներում Հայաստանի կենտրոնական բանկը միակն է, որտեղ մինչ օրս չեն եղել խնդիրներ այս կամ այն ֆինանսական կազմակերպության հետ»,- երեկ ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Առաջին հայացքից նորմալ, իրականությունը արտահայտող, որեւէ տարօրինակություն չպարունակող հայտարարություն է։ Իրոք, եթե մակերեսորեն նայենք, հայկական բանկերի հետ խնդիրներ չեն առաջացել, առնվազն` ճգնաժամի ժամանակահատվածում։ Բայց իրականությունը, մեղմ ասած, այլ է։ Ի՞նչ կարող էր պատահել մի երկրի բանկային համակարգի հետ, որտեղ տնտեսությանը չնչին մասնակցություն ունեցող բանկային համակարգում խնդիրներ չունենալու համար Կենտրոնական բանկը քամուն է տալիս երկրի արտաքին պահուստի մոտավորապես կեսը։ Ինչի մասին է խոսքը։ Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանի բանկային համակարգը գոյություն ունեն, պատկերավոր ասած, իրարից անկախ, իրարից հեռու, իրարից անկապ։ Դրանք իրար հետ գրեթե չեն խաչվում. բանկային համակարգը ապրում է ի՛ր կյանքով, տնտեսությունը` իր։

Փուչիկներ` ուղիղ եթերում

Տիգրան Սարգսյան
Ի՞նչ պետք է անի որեւէ երկրի վարչապետը, որը հայտնվել է լիակատար փակուղում եւ չի գտնում իրավիճակից դուրս գալու ոչ մի տարբերակ։

Նա կամ պետք է բացեիբաց հայտարարի, որ իրավիճակը փակուղային է, ու գնա «վաստակած» հանգստի, կամ պետք է անհոդաբաշխ, անտրամաբանական քայլեր անի` այն հույսով, որ հանրությունը կխճճվի, չի կողմնորոշվի, թե ինչ է տեղի ունենում։ Մեր վարչապետը, բնականաբար, չի ընտրի առաջին տարբերակը, քանի որ պատահաբար իր կարիերայի գագաթնակետին է հասել եւ հնարավորինս երկար պետք է ձգի իր` այսօր ունեցած կարգավիճակը։ Հետեւաբար, նա պետք է ընտրի երկրորդ տարբերակը։ Եւ ընտրել է։ Ընդամենը երկու օր առաջ նա ելույթ էր ունենում մի գիտաժողովում ու ներկայացնում էր Հայաստանի զարգացման տեսլականներ. «.... անհրաժեշտ է շինարարության եւ նրա հետ հարակից, փոխկապակցված արտադրության այլ ճյուղերի` ՀՆԱ-ում տեսակարար կշռի նվազումը եւ փոխարենը` նոր արտադրական ոլորտների զարգացումն ապահովող անհրաժեշտ միջոցառումների իրականացումը»,- ասում էր նա այդ գիտաժողովում եւ ինքնախարազանելով տեղեկացնում, թե` գիտե՞ք ինչ, Արեւելյան Եվրոպայում շինարարության ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ընդամենը 6-10 տոկոս է, իսկ Հայաստանում` մոտ 25 տոկոս։

Ո՞վ է փակելու արտաքին պարտքը

Սնանկության ուղին բռնած

Նինկե Օմես
Դեռ անցած շաբաթ էինք տեղեկացրել, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին լրացուցիչ վարկեր կտրամադրվի։

Նախորդ օրը ԱՄՀ-ն պաշտոնապես հայտարարեց Հայաստանին այդ գումարը տրամադրելու մասին։ Այսպիսով դեռ մարտին Հայաստանին հատկացված 567 միլիոն դոլարին ԱՄՀ-ն ավելացրեց եւս 255 միլիոն դոլար։ Ընդ որում, ամբողջ նախատեսվածից 250 միլիոնը արդեն տրամադրվել է, 158 միլիոն դոլարը կտրամադրվի առաջիկա օրերին։ Վարկը կտրամադրվի 5 տարով, 1,5 տոկոսով, առաջին երեք տարին կհամարվի արտոնյալ։ Վարկի մեծ մասը կտրամադրվի Կենտրոնական բանկին արտաքին պահուստները համալրելու համար, իսկ մոտ 310 միլիոն դոլարը կուղղվի պետական բյուջե։ Այսքանով, թերեւս, վարկի մասին տեխնիկական տեղեկատվությունը սպառվում է։ Սակայն սահմանափակվել միայն տեխնիկական տեղեկատվությամբ, կնշանակի այդ գործընթացի մասին ոչինչ չասել։ Խնդիրն այն է, որ Հայաստանին միայն այս տարի տրամադրված վարկերի ծավալը արդեն հասնում է 1.3 միլիարդ դոլարի։

Ավելի հոռետեսական

Համաշխարհային բանկը երեկ հրապարակել է ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ հերթական զեկույցը։ Այն, ի տարբերություն նախորդ մի քանի զեկույցների, դրանցից ավելի հոռետեսական է։ Այսպես, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, մինչեւ 2009 թվականի վերջը համաշխարհային ՀՆԱ-ն անկում է ապրելու 3 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ նախկինում կանխատեսվում էր ընդամենը 1.7 անկում։ ՀԲ-ն նաեւ ահազանգում է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունն ավելի մեծ անկում է ապրելու, քան ավելի վաղ կանխատեսվում էր, եւ դա առաջին հերթին անդրադառնալու է աղքատ երկրների վրա, որոնք ամենաշատն են տուժում տնտեսական դժվարություններից։ Միակ քիչ թե շատ լավատեսական բանն այն է, որ համաշխարհային տնտեսությունը 2010 թվականի կեսերին կսկսի աշխուժանալ։ Սակայն դեռեւս անորոշ է, թե ինչ տեմպերով աճ կարձանագրվի։

Հանուն ստվերի խորացման

Ճգնաժամի քողի տակ

Ճգնաժամի քողի տակ
Ինչպես հայտնի է, Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամ է։ Սա այն ճգնաժամն է, որին մի պահ դիմակայեցինք, իսկ հետո այն կուլ տվեց մեր տնտեսությունը։

Այսինքն` սկզբում, եթե հավատանք Տիգրան Սարգսյանին, ճգնաժամը մեզ ոչ այն է` շրջանցել էր, ոչ այն է` ուզում էր շրջանցել, որովհետեւ մեր վարչապետը ուներ ճգնաժամ հաղթահարելու դեղատոմս` հաղթահարել ճգնաժամը դրա մասին չխոսելով։ Բայց հետո պարզվեց` դեղատոմսը ճիշտ չէր, բուժումը սխալ անցավ, եւ հիվանդի վիճակը կտրուկ ծանրացավ։ Ծանրացավ այնքան, որ հիվանդի բոլոր թերությունները գրանցվեցին ճգնաժամի վրա։ Հիմա մեր տնտեսությունում ակնհայտ դարձող բոլոր թերությունները իշխանությունը վերագրում է ճգնաժամին։ Այնինչ, ինչպես բազմիցս ապացուցել ենք ցուցանիշներով, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը ընդամենը առիթ էր։ Հայկական ճգնաժամի հիմնական պատճառները շատ ավելի խորն են եւ ըստ էության` շատ քիչ են պայմանավորված միջազգային ճգնաժամով։

Այսպիսի բաներ

Կանխատեսվում է արդեն 7-8 տոկոս անկում

Երեկ ելույթ ունենալով «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» անունը կրող համաժողովում` ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը կանխատեսել է, որ տարվա կտրվածքով Հայաստանի տնտեսությունը կարող է արձանագրել 7-8 տոկոս անկում։ Սա մինչ օրս հնչած ամենավատատեսական կանխատեսումն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Համաշխարհային բանկը 2009 թվականի համար կանխատեսել էր Հայաստանի ՀՆԱ-ի զրոյական աճ։ ՀՀ Կենտրոնական բանկի` այս տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում նշված կանխատեսման համաձայն` տնտեսության տարեկան անկումը կկազմի 5.8 տոկոս։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter