ՔԿՀSyndicate content

Կազատեն

Այսօր առավոտյան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի քաղբանտարկյալ Ժորա Սափեյանը: Սափեյանը, հիշեցնենք, 2.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել Թալինի հայտնի դեպքերից հետո: Այսօր լրանում է նրա ազատազրկման ժամկետը: Այս ընթացքում Սափեյանն առողջական բազմաթիվ խնդիրներ է ունեցել եւ տեւական ժամանակ գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բայց նրան այդպես էլ, փաստորեն, վաղաժամ ազատ չարձակեցին: Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները Սափեյանին կդիմավորեն քրեակատարողական հիմնարկի մոտ եւ կուղեկցեն Թալինում գտնվող նրա տուն:

Պաշտոնական լրահոս

10 թերություն

ՀՀ արդարադատության նախարարության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, նույն նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչությունը ուսումնասիրել է քրեակատարողական հիմնարկներում 2010-ի 1-ին կիսամյակում արձանագրված մահացության 10 դեպքերը: Ըստ այդմ, արձանագրվել են հետեւյալ թերությունները եւ իրավախախտումները. 1) խախտվել է ստորաբաժանման բժիշկ-մասնագետների կողմից առնվազն շաբաթը մեկ անգամ դատապարտյալներին այցելելու պահանջը, 2) առանձին դեպքերում քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետների կողմից տրվել են ոչ ճիշտ ախտորոշումներ, ինչի հետեւանքով տեւական ժամանակով դատապարտյալների բուժումը կազմակերպվել է անարդյունավետ, 3) հաճախ չի արձանագրվել, թե կոնկրետ հիվանդին որ բժիշկն է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն եւ ինչ հաճախականությամբ,

Կոչ են անում

Մի շարք հասարակական կազմակերպություններ երեկ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակին: Ըստ հ/կ-ների, վերջին 1 տարում ՀՀ-ում ազատազրկվածների թիվն աճել է ավելի քան 20%-ով: ՀՀ ՔԿՀ-ները նախատեսված են առավելագույնը 4396 հոգու համար, բայց բանտերում պահվում է 4850 մարդ: Հ/կ-ները կոչ են անում իրավասու մարմիններին` միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդրի լուծման ուղղությամբ, քրեական վարույթ իրականցնող մարմիններին կոչ են անում կալանավորում խափանման միջոցը կիրառել ծայրահեղ դեպքերում, ՀՀ նախագահին եւ ԱԺ-ին կոչ են անում բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը եւ ընդունել համաներման որոշում:
Հայտարարությունը ստորագրել են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն», «Ս. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն», «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդակլան կենտրոն», «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն», «Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Հուսո առագաստ», «Իրավունքների տեղեկատվական կենտրոն», «Մարդու իրավունքների պաշտպանության երեւանյան կենտրոն», «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն», «Օրենքն եւ իրավապաշտպանություն», «Տրտու» հ/կ-ները:

Ապօրինի 10 հազար դրամ` «օբշյակի ֆոնդին»

ԲԵՐԴ ՆԱՅՈՂԸ ՏԵՂԻ ԴՐՎԱԾՔՆ ԷՐ ԲԱՑԱՏՐՈՒՄ

Ալիկ Արզումանյան, Պետրոս Մակեյան
2008-ի նախագահական ընտրություններից հետո բանտերում հայտնված, բայց արդեն ազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներից մի քանիսը երեկ «Արմատ» կենտրոնում «Քաղաքական հալածանքները Հայաստանում. Հայացք ներսից» խորագրով կլոր սեղան էին հրավիրել, որի ժամանակ ներկայացրեցին բանտում իրենց տեսած օրինախախտումները, «զոն նայողների» ու գողականների պահվածքը` պնդելով, թե վերջին երկուսի ու ՔԿՀ-ների աշխատակազմը համաձայնեցված գործում են միասին:

Նախկին քաղբանտարկյալներն ասացին, որ թեեւ իրենք արդեն ազատ են, բայց բանտերում կան 15 քաղբանտարկյալներ, բազմաթիվ այլ կալանավորներ, որոնք ամեն օր բանտերում ապօրինությունների զոհ են դառնում: Ապա հայտարարեցին, որ երկրում սահմանադրական կարգը վերականգնելուց հետո առաջինը պետք է օրինականություն հաստատել այդ համակարգում: Քրեակատարողական հիմնարկների պայմանները իր խոսքում ներկայացրեց նախկին քաղբանտարկյալ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, ով իր մեկուկես տարվա ազատազրկման ընթացքում հասցրել է լինել մի քանի ՔԿՀ-ներում եւ տեսնել, որ դրանցում ոչ միայն չեն գործում օրենքները եւ ներքին կանոնակարգերը, այլեւ կալանավորների ճակատագիրը հանձնված է գողական կոչված համակարգին, որի նպատակն է հնարավորինս շատ փող աշխատել:

Ալրաղացի Լյովիկը ՔԿՀ-ում

Ըստ մեր տեղեկությունների մոտ տասն օր առաջ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Մեր տեղեկություններով` Սարգսյանը վերոնշյալ ՔԿՀ է գնացել` այցելելու այնտեղ գտնվող Սամվել Ալիխանյանին, ով իր նախկին թիկնապահն է եւ երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի «Օդնոկլասնիկի»-ի գործով: 2008-ի սեպտեմբերի 21-ին Երեւանի «Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած «անզգույշ սպանության» համար դատապարտված Սամվել Ալիխանյանը, ըստ մեր տեղեկությունների, վերջերս է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ Լեւոն Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գնացել է ոչ միայն իր նախկին թիկնապահին տեսակցելու, այլ նաեւ «ռազբորկա անելու»:

Օրվա լրահոսից

Ալրաղացի Լյովիկը ՔԿՀ-ում

Ըստ մեր տեղեկությունների մոտ տասն օր առաջ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Մեր տեղեկություններով` Սարգսյանը վերոնշյալ ՔԿՀ է գնացել` այցելելու այնտեղ գտնվող Սամվել Ալիխանյանին, ով իր նախկին թիկնապահն է եւ երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի «Օդնոկլասնիկի»-ի գործով: 2008-ի սեպտեմբերի 21-ին Երեւանի «Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած «անզգույշ սպանության» համար դատապարտված Սամվել Ալիխանյանը, ըստ մեր տեղեկությունների, վերջերս է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ Լեւոն Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գնացել է ոչ միայն իր նախկին թիկնապահին տեսակցելու, այլ նաեւ «ռազբորկա անելու»:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Բանտային օրագիր. Կյանքը բոքսերում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բոքսերի» հետ կապված իրավիճակը շատ ավելի աղետալի է, քան ես կարող էի հասկանալ այս ՔԿՀ-ում գտնվելու առաջին ժամերին: Ընթերցողին հիշեցնեմ, որ «բոքս» անվանում են քրեակատարողական հիմնարկների ժամանակավոր պահման խցերը: Ասենք կալանավորված անձը պետք է գնա փաստաբանի հետ տեսակցության: Խցից նրան նախ ուղեկցում են «բոքս», այստեղ նրան խուզարկում են, ապա նոր միայն ուղեկցում փաստաբանների հետ հանդիպման սենյակ: Հանդիպումից հետո նույնպես կալանավորված անձին «բոքս» են ուղեկցում, խուզարկում, որից հետո միայն նա կարող է վերադառնալ խուց: Կալանավորված անձը կարող է ժամերով «բոքսում» սպասել: Նման բան տեղի է ունենում զանազան տեխնիկական պատճառներով:

Պետք է տեղափոխել հիվանդանոց

«Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին, ով պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, անհրաժեշտ է վիրահատել, քանի որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ վիրավորվելու արդյունքում նրա մարմնում մնացած բեկորները սկսել են անհանգստացնել եւ ուժգին ցավ պատճառել: Քաղբանտարկյալի առողջական վիճակի վատթարացման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացրել է, որ ՄԻ պաշտպանը գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ առաջարկել դիտարկել Սասուն Միքայելյանի վիրահատությունը կազմակերպելու հարցը:

Աղջիկը գտնվեց

ԳՆԱՑԵԼ Է ՀՈՐԸ ՏԵՍԱԿՑԵԼՈՒ

Հետախուզման մեջ գտնվող 14-ամյա Նարե Ներսիսյանը հունվարի 15-ին գտնվել է: Երեկ Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության համաձայն ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցները Նարե Ներսիսյանին հայտնաբերել են Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:

Հիշեցնենք, որ Նարե Ներսիսյանը 2009-ի դեկտեմբերի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում դուրս էր եկել տանից` վարսավիրանոց գնալու նպատակով եւ այլեւս չէր վերադարձել: Ավելի ուշ Նարեի մայրը մեզ պատմել էր, որ նույն օրը գիշերը Նարեն զանգահարել էր իրեն եւ հայտնել, որ այլեւս տուն չի վերադառնալու: Մեզ հետ զրույցում Լուսինե Ներսիսյանը ասել էր, որ տանից փախած իր դստերը ոչ մի դեպքում հետ չի ընդունի եւ չի ների: Երեկ սակայն Լուսինեն ցանկացել է տուն տանել իր գտնված դստերը, բայց Նարեն չի համաձայնել տուն գնալ եւ եւս մեկ անգամ հայտարարել է, որ նախընտրում է փողոցը:

Օպերացիա «ատամ»

Նիկոլ Փաշինյան
Երեկ Երեւանի կենտրոնում գրեթե արտակարգ իրավիճակ է հայտարարված եղել։ Իրավապահ մարմինները հատուկ վերահսկողության տակ են վերցրած եղել Նալբանդյան փողոցից մինչեւ Արշակունյաց պողոտա ընկած հատվածը։

Իսկ պատճառն այն է եղել, որ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում պահվող «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի երկու ատամները պետք է բուժեին Արշակունյաց պողոտայի սկզբնամասում գտնվող դատապարտյալների հիվանդանոցում։ Առավոտյան, հույժ գաղտնիության պայմաններում, մոտ 20 իրավապահների ուղեկցությամբ Փաշինյանը տեղափոխվել է հիվանդանոց, ուր, նույնպես գաղտնիության պայմաններում` տեղափոխվել է նրա ատամնաբույժը։ Ի վերջո, Փաշինյանի ատամները բուժվել են։ Հայաստանի օդուժի, հրետանու, հետեւակի եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղաշարժերի մասին երեկ մեզ ոչինչ չհաջողվեց պարզել։

Օրվա լրահոսից

Վիճակը նույնն է

ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անբավարար։ Երեկվա դրությամբ նա շարունակում է սրտի շրջանում ցավեր ունենալ, ինչի պատճառով մոտ մեկ շաբաթ առաջ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել եւ բուժում է ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Բավարար է

Սասուն Միքայելյան

Սրտի շրջանում սուր ցավեր ունենալու եւ ինքնազգացողության վատթարացման պատճառով սեպտեմբերի 12-ին ԱԱԾ մեկուսարանից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխված քաղբանտարկյալ-ազատամարտիկ Սասուն Միքայելյանի վիճակը, ինչպես երեկ մեզ փոխանցեց քաղբանտարկյալի փաստաբան Հովիկ Արսենյանը, երեկվա դրությամբ բավարար էր։ ՔԿՀ-ի բժիշկները հայտնել են, որ Միքայելյանը նաեւ բարձր զարկերակային ճնշում ունի։ Հիվանդանոցում նա զննության է ենթարկվում` բուժում ստանալու համար։ Իսկ բացի սրտի շրջանում ունեցած ցավերից եւ բարձր ճնշումից, Սասուն Միքայելյանի ինքնազգացողության վրա, ըստ Հովիկ Արսենյանի, ազդում են հատկապես պատերազմի ժամանակ նրա ստացած բեկորային վնասվածքների հետեւանքները։

«Երեւան-կենտրոն» ՔԿՀ-ից

Բանտային օրագիր. 30. Բա որ, մավոր

Նիկոլ Փաշինյան

- Բա որ ես էլ ծիտիկ դառնամ,
Թռչեմ ծառին, ծրտեմ գլխիդ`
Ի՞նչ կանես. ի՞նչ կանես, ի՞նչ կանես։

- Բա որ ես էլ որսորդ դառնամ,
Հրացանս վերցնեմ ու գամ,
Ծրտամանիդ նշան բռնեմ` ու կրակեմ`
Ի՞նչ կանես, ի՞նչ կանես, ի՞նչ կանես...
Ժողովրդական երգից

«Երեւան-կենտրոն» ՔԿՀ-ից

Բանտային օրագիր. 27. Հանգիստ կյանք

Նիկոլ Փաշինյան

«Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին ասում են». այս ասացվածքը կարելի է կիրառել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վերաբերմամբ։ Սա Հայաստանի ամենախիստ ռեժիմի մեկուսարանն է, բայց մեծ հաշվով` հանգիստ ու խաղաղ մի տեղ։ Ու եթե ի վիճակի ես փիլիսոփայաբար վերաբերվել այստեղ գտնվելուդ ակնհայտ փաստին, կարող ես նույնիսկ եզրակացնել, որ այստեղի կյանքը` ընդհանուր գծերով, շատ չի տարբերվում սովորական կյանքից։ Գուցե գույները այստեղ ավելի են խտանում, բայց փիլիսոփայության իմաստով` դա նույնիսկ լավ է։ Նեղ ու փոքր բանտախցում ավելի հեշտ է հասկանալ Դիոգենեսին, որ մտել էր տակառի մեջ ու համառորեն դուրս չէր գալիս. այնտեղից ավելի հեշտ է երեւում, թե որքան ունայն ու սնամեջ բաներից ենք երբեմն մեզ լավ զգում, թե ինչպիսի ամոթալի ու դատարկ բաների վրա ենք վատնում մեր ժամանակը` ինքներս անգամ այդ մասին չկռահելով։

«Երեւան-կենտրոն» ՔԿՀ-ից

Բանտային օրագիր. 26. Երկուսից երկու

Նիկոլ Փաշինյան

Այս տարվա կարկտաշունչ եղանակը չի շրջանցում անգամ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի խցերը։ Չեք հավատա, բայց բանտային իմ խցում կարկուտի տակ ընկա։ Պառկած էի հարմարավետ նառիս, ու ականջակալներով երաժշտություն էի լսում։ Մեկ էլ հարված, էլի հարված` ուղիղ գլխիս։ Տեղիցս վեր թռա` տեսնեմ կարկուտ է ներս լցվում կրկնակի ճաղապատ պատուհանից։ Սա այն դեպքում, երբ մեր ռեշից երկնքի 40x40 սմ չափերի մի կտոր է միայն երեւում։ Երբեմն նույնիսկ դժվար է լինում որոշել` ամպամա՞ծ է երկինքը, թե պարզկա։ Չնայած սրան, ահա այսպիսի միջադեպ տեղի ունեցավ։ Հետաքրքիրն այն է, որ ազատության մեջ երբեք կարկուտի տակ չեմ ընկել, եւ հաստատաբար` չէի էլ ընկնի։ Ո՞վ կմտածեր, որ կարկուտի տակ ընկնելու լավագույն տեղը ԿԳԲ-ի պադվալն է։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter