«Գելափը» երեկ հրապարակել է նոր հարցումների արդյունքները, ըստ որոնց` եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա կողմնորոշված ընտրազանգվածի ձայները կբաշխվեն հետեւյալ կերպ` ՀՀԿ - 39,2%, ԲՀԿ - 29,9%, Հայ ազգային կոնգրես - 12,2%, «Ժառանգություն» - 6,3%, ՕԵԿ - 6%, ՀՅԴ - 5,3 տոկոս: Մյուս կուսակցությունները, ըստ «Գելափի», չեն հավաքում 5 տոկոս ձայն: Չնայած սրան, ըստ սոցիոլոգիական կազմակերպության, դեռեւս չկողմնորոշված են մնում ընտրողների 30%-ը: Մոտ 10 օր առաջ նույն կազմակերպությունը եւս մեկ հարցման արդյունքներ էր հրապարակել, ըստ որոնց` ՀՀԿ-ին բաժին էր հասնում 34%, ԲՀԿ-ին` 28%, Հայ ազգային կոնգրեսին` 9%, ՕԵԿ-ին` 6%, ՀՅԴ-ին` 5%, «Ժառանգությանը»` 3 տոկոս: Ստացվում է, որ բոլոր ուժերի ձայները նախորդ հարցման համեմատ աճել են` բացառությամբ ՕԵԿ-ի: Այդ թիվն, ըստ «Գելափի», մեծացել է ժողովրդի կողմնորոշվածության հաշվին: Նկատենք, որ վերջերս, երբ քաղաքական ուժերից փորձել էինք ճշտել իրենց կարծիքը այս հարցումների վերաբերյալ, նրանք ասել էին, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այդ հարցումների արդյունքներն իրական պատկերը չեն արտացոլում:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!