ՍԴ որոշումSyndicate content

Կրկին ՍԴ-ի մասին

Դե տեր եղեք ասածներիդ

Աշոտ Մանուկյան
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը եւ Արայիկ Ղազարյանը ՀՀ վճռաբեկ դատարանին են ներկայացրել բողոք, որով պահանջել են վերանայել նույն այս ատյանի կողմից 2009-ի մայիսի 19-ին կայացրած` Աշոտ Մանուկյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը:

Զեյնալյանը եւ Ղազարյանը միաժամանակ վճռաբեկից պահանջել են բեկանել քաղբանտարկյալի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2009-ի մարտի 10-ին կայացրած որոշումը, որով քաղբանտարկյալը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, ինչի հիմքում դրվել էր Երեւանի քրեական դատարանի (մասնագիտացված դատարանները գործել են մեկ տարի` 2008-ի հունվարի 1-ից մինչեւ տարեվերջ) 2008-ի դեկտեմբերի 12-ին կայացրած դատավճիռը: Մասնագիտությամբ նկարիչ, 62-ամյա Աշոտ Մանուկյանը 2008-ի նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի պետն էր: Հենց այդ պատճառով էլ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ` Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների վրա կազմակերպված հարձակման ընթացքում, ժամը 7-ի սահմաններում նա բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին:

Մանանեխ` ընթրիքից առաջ

Հայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիային, ըստ էության, «իր մոր փորը» գցեց, որովհետեւ թուրքերը արձանագրությունների վավերացումից հրաժարվելու եւ դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորություն ստացան: Ու երբ թուրքերը բացահայտ սկսեցին հայտարարել, թե ՀՀ ՍԴ որոշումից հետո չեն պատրաստվում գնալ վավերացման, արձանագրությունների հայ համախոհների եւ հակառակորդների հայացքները հերթական անգամ ուղղվեցին դեպի առաջիկա ապրիլի 24-ը: Արձանագրությունների հակառակորդները հույս ունեն, թե Թուրքիայի հրաժարումը դրանք վավերացնելուց` ԱՄՆ սենատին, կամ նախագահ Օբամային կմղի, ի վերջո , պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ կողմնակիցների հույսն այն է, թե ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման սպառնալիքը Թուրքիային կստիպի այնուամենայնիվ գնալ արձանագրությունների վավերացմանը:

ԿԼԻԵՆՏԸ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ Է

Մինչ հայ քաղաքական միտքը ոգեւորությամբ քննարկում է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, թուրքական կողմից հնչող արձագանքները վկայում են, որ ՍԴ-ն Թուրքիային լեգիտիմ հնարավորություն է տվել բացահայտորեն հրաժարվելու ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելուց: ՍԴ-ի որոշումից առաջ էլ ակնհայտ էր, որ Թուրքիան ամեն ինչ անում է արձանագրությունների վավերացումը հնարավորինս ձգձգելու համար, բայց նրա այս դիրքորոշումը խոցելի էր, որովհետեւ կապվում էր ԼՂ հարցում թուրքական կողմի ակնկալած առաջընթացի հետ:

Ինչպե՞ս լուրջ վերաբերվել հանցագործներին հանդուրժողներին

ՇԱԲԼՈՆ ՇԱԲԼՈՆԻ ՀԵՏԵՎԻՑ

Արդյո՞ք անլուրջ չի ստացվում, երբ որոշ ՀՀԿ-ականներ լուրջ դեմքով քննարկում են բավականին լուրջ հարցեր, ինչպես վերջերս ավելի հաճախ` հայ-թուրքական հարաբերությունները: Իսկ դրան զուգահեռ նույն այդ ՀՀԿ-ում ամեն օր տեղի են ունենում կրիմինալ ռազբորկաներ, մարդասպանություններ, եւ շատ դեպքերում, ՀՀԿ-ական լինելու արտոնությունից օգտվելով, հանցագործները չեն էլ պատժվում:

Երեկ այսպիսի հարց ուղղեցինք «Փաստարկ» մամուլի ակումբում լուրջ դեմքով հայ-թուրքական հարաբերությունները եւ ՍԴ վճիռը մեկնաբանող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին, եւ մասնավորեցնելով` խնդրեցինք նախ անդրադառնալ օրերս «Ջիանիում» տեղի ունեցած միջադեպին, երբ ընդհարում էր տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ Սեյրան Սարոյանի միջեւ, եւ որպես մարդ գնահատել, թե նման միջադեպերի թվի աճը ինչպե՞ս է անդրադառնում իրենց կուսակցության վարկանիշի վրա: Հարցերին ի պատասխան` Մինասյանն ասաց. «Դրան տեղյակ եմ ընդամենը լրագրային նյութերից եւ, իհարկե, դատապարտելի է զվարճանքի կենտրոններում որեւէ մարդկանց միջեւ այդպիսի բախումները:

ՍԴ-ն դեռ չի ստացել

Երեկվա դրությամբ, հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները դեռեւս չեն ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան։ Վերջինս պետք է որոշի` արդյոք ստորագրված փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ։ Հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ-ի վավերացմանը կարող են ներկայացվել միայն ՍԴ դրական եզրակացության հիման վրա։ Ի դեպ, միջազգային պայմանագրերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ում քննարկելը որոշակի ընթացակարգ է ենթադրում։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter