Ռոբերտ ԲրադտկեSyndicate content

Երեւան էլ է գալու

ԱՄՆ-ի պետքարտուղարի` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուիլյան Բերնսը, որն այս շաբաթ ժամանելու է Բաքու, իր հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գաղափարներ է բերելու: Այս մասին երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան: «Նա գաղափարներ ունի, որոնք զարգացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ»,- ասել է Բրայզան: Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ համանախագահները մինչեւ հոկտեմբերի վերջ ժամանելու են տարածաշրջան, իսկ այցի նպատակն է հակամարտող կողմերի միջեւ փոխզիջում գտնելը: «Փոխզիջում գտնելու համար բանաձեւ է պետք: Համանախագահների առաջիկա այցն ուղղված է լինելու այդ բանաձեւը գտնելուն»,-ասել է Մամեդյարովը: Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանելու է նաեւ Երեւան: Իսկ թե ԼՂ հակամարտության կարգավորման ինչ նոր գաղափարներ է նա իր հետ բերելու, դժվարացան նշել:

Տարածաշրջան

ԼՂ հարցով լսումներ

Դուբրովնիկում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում շաբաթ օրը ղարաբաղյան հակամարտության շուրջ լսումներ են տեղի ունեցել: Լսումների ժամանակ ելույթով հանդես են եկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացրել են բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը: Այսպես. ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հիմքում միջնորդները տեսնում են Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Միաժամանակ, նա պարզաբանել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են 6 հիմնարար սկզբունքների հիման վրա` ըստ հերթականության ներկայացնելով դրանք. Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրսբերում, ԼՂ-ին անցումային կարգավիճակի տրամադրում, ՀՀ եւ ԼՂ միջեւ անմիջական կապի ստեղծում, ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշում, փախստականների վերադարձ, տարածաշրջանում անվտանգության միջազգային ապահովում եւ խաղաղարար գործողության իրականացում: Այս սկզբունքներն առաջին անգամ հրապարակվել են 2009-ի հուլիսի 10-ին` Իտալիայի Աքվիլա քաղաքում` Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների արած համատեղ հայտարարության ժամանակ: Իր հերթին, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ հակամարտող կողմերը դրանց մի մասը ընդունում են, իսկ մի քանիսն էլ` չեն ընդունում, ինչն էլ խոչընդոտում է վերջնական համաձայնության ձեռքբերմանը: Պոպովը հավելել է, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Տարածաշրջան

Սպասում են Երեւանի պատասխանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Բաքվից ժամանել են Երեւան եւ հանդիպումներ ունեցել Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերը:Համանախագահները ներկայացրել են նաեւ Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորությունները:

Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն հայտարարել է, որ ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունները շատ կարեւոր ու ակտիվ փուլ են մտել, եւ նախագահներն ու միջնորդները փորձում են լուծման հասնելու համար ակտիվացնել բանակցությունները: Բրադտկեն նաեւ խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ վաղաժամ գնահատականներ տալուց եւ սպասել իրենց գործադրած ջանքերի արդյունքներին, որոնք հայտնի կդառնան առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն էլ ասել է, թե իրենք ակնկալում են մոտ ժամանակներս հայկական կողմից ստանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած առաջարկների ու ուղերձի վերաբերյալ պատասխանը:

Նոր հայտարարություն են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այն արվել է հուլիսի 4-ին Վիեննայում ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպումից հետո: ԵԱՀԿ կայքէջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հուլիսի 4-ին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ ու Մինսկի խմբի հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վիճակը: Համանախագահները ներկայացրել են հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները եւ քննարկել են առաջիկա քայլերը, որոնք անհրաժեշտ են Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելու համար, որն էլ հիմք կծառայի համապարփակ կարգավորման համար:

Չեն ստորագրել, բայց կարող ա ստորագրեն

Երեկ Կազանում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Ժամը 17.40-ին` 10 րոպե ուշացումով սկսված հանդիպումը տեւել է երեք ժամից ավելի: Հայկական ու ադրբեջանական պատվիրակություններին բանակցային սեղանի  մոտ հրավիրելով` Դմիտրի Մեդվեդեւը կատակել է. «Արդյունքի հասնելու համար պետք է իրար մոտիկ նստել»: Հայկական պատվիրակության մեջ, բացի Սերժ Սարգսյանից, եղել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Ադրբեջանական պատվիրակության մեջ, Իլհամ Ալիեւից բացի, եղել են ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը, իսկ ռուսաստանյան պատվիրակության մեջ, Դմիտրի Մեդվեդեւից բացի, եղել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Հանդիպման ավարտին տարածվել է համատեղ հայտարարություն, որում ասվում է.

ԼՂ հարցի շուրջ

Այժմ 4-5 էջ է

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ տեղի են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված լսումներ: Ելույթով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ասել է, որ Հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը, որը գտնվում է բանակցությունների սեղանին, արդար է եւ հավասարակշռված, ապա հավելել է, որ իրենք կցանկանային, որ կողմերն այն ընդունեին Կազանում կայանալիք առաջիկա եռակողմ հանդիպմանը: Սրա հետ մեկտեղ, Բրադտկեն ընդգծել է, որ Հիմնարար սկզբունքները դեռ վերջնական համաձայնագիրը չեն, այլ ընդամենը ուրվագծում են կարգավորումը: Իր հերթին, Բեռնար Ֆասիեն նշել է, որ բանակցային սեղանին ներկայումս դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ` Հիմնարար 14 դրույթներով:

ԼՂ հիմնախնդիր

Հայաստանը համաձա՞յն է

Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք հանդիպել են նախ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա` Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ հունիսի վերջին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:Համանախագահները ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, հույս հայտնելով, որ Կազանում կայանալիք առաջիկա գագաթնաժողովին առաջընթաց կարձանագրվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:

Ունիկալ

Ռոբերտ Բրադտկե
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ներկայումս ունիկալ հնարավորություն է ստեղծվել, եւ հակամարտող կողմերը չպետք է ձեռքից բաց թողնեն այդ հնարավորությունը: Այս հակամարտությունը որեւէ այլ լուծում չունի»:

Երեկ Բաքվում այս հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Բրադտկեն: Ռուս համանախագահ Պոպովը հավելել է, թե ԼՂ հարցով բանակցություններն ակտիվացել են, եւ կարելի է շուտով արդյունքների սպասել:

Տարածաշրջան

Կազանից առաջընթաց են սպասում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն երեկ ավարտել են Ադրբեջան կատարած երկօրյա այցը եւ ուղեւորվել Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ հանդիպումներից հետո նրանք ուղղաթիռով մեկնել են ԼՂՀ-ին սահմանակից Բարդա քաղաք, ապա այնտեղից անցնելով Աղդամի շրջան` դիտարկում են անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Բաշ Քարվենդ գյուղի հատվածում: Դիտարկումն ավարտելուց հետո համանախագահները ցամաքային ճանապարհով հատել են շփման գիծը եւ ուղեւորվել Ստեփանակերտ, ուր այսօր պետք է հանդիպեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Ավելի է բարդացել

«Հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը ինչ-որ մեկին ձեռնտու է, սակայն նման վիճակը կայունություն չի երաշխավորում»,- երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն Վաշինգտոնում ԼՂ հիմնախնդրին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Բրադտկեն նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը բոլորովին էլ սառեցված չէ, այլ շարունակական է: Կոնֆերանսում ելույթ է ունեցել նաեւ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, որը նշել է, թե նախկինում կարգավորման գործընթացում սխալներ են թույլ տրվել: Քավանոյի խոսքերով, կարգավորման գործընթացը ավելի է բարդացել, քան նախորդ տարիներին:

Եկան-գնացին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը ժամանել են Երեւան: Այցի շուրջ տեղեկատվությունը բավական աղքատ է: Համանախագահները նույնիսկ հրաժարվել են խոսել լրագրողների հետ: Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է, որ համանախագահները հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ներկա գործընթացին առնչվող հարցեր: Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ կարեւորվել է անցած տարվա դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը: Քննարկվել են նաեւ հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները: Տեղեկություններ են շրջանառվում, որ համանախագահները մտադիր են այցելել նաեւ Ստեփանակերտ:

Այսպիսի բաներ

Համանախագահներն են գալիս

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը այսօր ժամանելու են Երեւան: Նախատեսված են նրանց հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Փետրվարի 10-ին համանախագահները մեկնելու են Բաքու:

Տարածաշրջան

Հաշվետվություն են ներկայացրել

Վիեննայում նախօրեին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել ամենամյա հաշվետվությամբ: ԵԱՀԿ կայքէջի համաձայն, Կասպրչիկն իր ելույթում նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերից սկսած զորքերի շփման գծում իրավիճակը եղել է կայուն, բայց լարված: Այդ համատեքստում նա հավանություն է տվել Աստրախանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը:
Համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասյեն ու Իգոր Պոպովն էլ իրենց ելույթներում ներկայացրել են հաշվետու շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ տեղի ունեցած հանդիպումների ու բանակցությունների մասին տեղեկություն:

Նոր գաղափարներ

Ռոբերտ Բրադտկե
Խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հաջորդ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Այս մասին երեկ հայտնել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում: Նա նաեւ հայտնել է, որ մինչ Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին հանդիպելը համանախագահները Վաշինգտոնում խորհրդակցություններ են ունենալու ամերիկացի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Մենք նոր գաղափարներ ունենք»,-ասել է Բրադտկեն` հավելելով, որ վերջին այցի ժամանակ կողմերին տեղեկացրել են, որ հնարավոր է համաձայնության հասնել որոշակի հարցերում: ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից հետո սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին համանախագահները կժամանեն տարածաշրջան:

Տարածաշրջան

Կարգավիճակի փոփոխություն

Ռոբերտ Բրադտկե

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն երեկ BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է, որ անցումը Ադրբեջանից շփման գծի հակառակ կողմ մի քանի նպատակ է հետապնդել: «Առաջին հերթին, այդ քայլով մենք ցանկանում էինք ընդգծել, որ զորքերի շփման գիծը սահման չէ, որը բաժանում է երկու հարեւան ժողովուրդներին: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ մի գեղեցիկ օր երկու կողմերի ներկայացուցիչները կարող են ազատորեն հատել շփման գիծը»,-պարզաբանել է Բրադտկեն: Ամերիկացի համանախագահը այս առաքելությունը գնահատել է հետաքրքիր այն առումով, որ երկու կողմերն էլ շփման գծում իրավիճակի մասին հայտնում էին իրարամերժ տեղեկություններ` հատկապես կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատասխանատվության վերաբերյալ:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter