Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է որոշ բացառություններով ստորագրել Մադրիդյան նորացված սկզբունքների տակ:
Իրականում, մենք արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ խիստ հավաստի տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ստորագրել կողմերին առաջարկված նոր փաթեթի բոլոր կետերի տակ, ինչից Սերժ Սարգսյանը խիստ անակնկալի է եկել: Ու մինչ Սերժ Սարգսյանն ու Էդիկ Նալբանդյանը մտմտում են, թե հիմա ինչպես ժամանակ ձգեն, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յու. Մերզլյակովը, Բ. Ֆասիեն եւ Ռ. Բրադտկեն հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ նրանք Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովի հետ, քննարկել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր եւ պատրաստվում են մարտ ամսվա ընթացքում նմանատիպ հանդիպում ունենալ նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի հետ:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!