Կիրակի օրը` հուլիսի 18-ին, Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց 10 րոպե անց տեխնիկական խնդիրներ է ունեցել, հետ է շրջվել եւ հարկադրված վայրէջք իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ուղեւորները պատմում են, որ երբ օդանավը բարձրանալիս է եղել, ուժեղ վիբրացիա է զգացվել, եւ ամբողջ ինքնաթիռը մի պահ թափահարվել է, ինչի հետեւանքով օդանավի մեջ մեծ խուճապ է առաջացել: Բարեբախտաբար, օդաչուները կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել, եւ ինքնաթիռում գտնվող 134 ուղեւորներից եւ ոչ մեկը չի տուժել: Հայաստանի քաղավիացիայի վարչության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չարչինյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել «Աէրոֆլոտ» ընկերությանը պատկանող «Ա 320» ինքնաթիռի հետ: Իրականացված քննության ընթացքում պարզվել է, որ ինքնաթիռի շարժիչի աշխատանքը խափանվել է, քանի որ դրա մեջ թռչուն է ընկել: Ըստ «Աէրոֆլոտի» տնօրեն Վադիմ Կովալենկոյի, «Զվարթնոց» օդանավակայանում թռչունների առկայությունն առաջին անգամ չէ, որ խնդիրներ է առաջացնում օդաչուների համար, եւ այժմ ընկերությունը պատրաստվում է դիմել «Զվարթնոցի» ղեկավարությանը եւ կոչ անել շտկել օդանավակայանում առկա խնդիրները:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!