Արա ՀարությունյանSyndicate content

Յիրիկյանը էլ գլխավոր տնօրեն չէ

Շահախնդիր բարերարը

Հեղինակը` Արզօ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը Հայաստանում բջջային հեռախոսակապի ու ինտերնետ կապի ոլորտում մատուցում է անհամեմատ էժան ծառայություններ, քան «Ղարաբաղ Տելեկոմը»` Լեռնային Ղարաբաղում: Գների տարբերությունն այնքան ահռելի է, որ ապշել կարելի է:

Եթե «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օ-պերատորի հայաստանցի բաժանորդը կարող է, օրինակ, ամսական 10 հազար դրամ վճարելով` 5 հազար րոպե ցանցի ներսում խոսելու հնարավորություն ստանալ, այսինքն` խոսել` 1 րոպեն 2 դրամով, ապա  «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները 5 հազար րոպե խոսելու դիմաց ստիպված կլինեն վճարել 165 հազար դրամ: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ-ում գործող միակ օպերատորի պաշտոնական կայքից, ցանցի ներսում զանգի մեկ րոպեն այստեղ արժե 33 դրամ (հետվճարային սակագնային պլանով): Կամ օրինակ, եթե Հայաստանում 8 հազար 800 դրամ վճարելով` կարելի է մեկ ամիս անսահմանափակ ինտերնետ ունենալ, ապա Արցախում դա միայն մեծահարուստներին հասանելի բարիք է: Այստեղ ինտերնետի համար ամսական պետք է վճարել շուրջ 35 հազար դրամ:

Ղարաբաղ դարձած իմ Էրեբունի

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ի տարբերություն վերջին մի քանի տարիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասել է անազատ երկրների շարքում:

Հայաստանցի փորձագետների մի մասը ափսոսանք է հայտնում, որ Ղարաբաղը կորցրել է իր առավելությունը Ադրբեջանի նկատմամբ` ազատության ռեյտինգում: Մյուս մասն էլ զարհուրելի անարդարություն է համարում, որ ԼՂՀ-ին կիսաազատների խմբից տեղափոխել են անազատների խումբ. իբր չէր կարելի այդպես վարվել Լեռնային Ղարաբաղի պես կուկլա պետության հետ:

Պաշտոնական լրահոս

Եկեք, համոզվեք

Օրերս Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր տեղեկատվություն` բրիտանացիներին խորհուրդ տալով չայցելել Լեռնային Ղարաբաղ: Դրան երեկ արձագանքել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: «ԼՂՀ գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում է գտնվում Արցախում զբոսաշրջության զարգացումը: Բարձր գնահատելով Մեծ Բրիտանիայի դիվանագիտական փորձառությունը, ինչպես նաեւ սեփական երկրի քաղաքացիների անվտանգության առթիվ մտահոգությունը` հարկ եմ համարում տեղեկացնել, որ աշխարհի տարբեր երկրներից ԼՂՀ այցելողների անվտանգությունը լիովին ապահովված է: ԼՂՀ հռչակումից ի վեր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել Արցախ, եւ նրանց անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել. ԼՂՀ զինված ուժերը ապահովում են մեր հանրապետության անվտանգությունը արտաքին ագրեսիայից: Բոլոր զբոսաշրջիկները այցելում են Արցախի Հանրապետություն ՀՀ տարածքով, այլ ոչ թե Ադրբեջանի»,-ասել է Արա Հարությունյանը: Նա կոչ է արել ԼՂՀ այցելել ցանկացող անձանց լինել ԼՂՀ-ում եւ սեփական փորձով համոզվել դրանում:

Պաշտոնական լրահոս

ԼՂՀ բյուջե

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ազգային ժողովի պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրների քննարկմանը: Երկրի ղեկավարը նշել է, որ պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական եւ պահպանի իր սոցիալական ուղղվածությունը` միաժամանակ ընդգծելով, որ պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը: Նախագահը նաեւ կարեւորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը, ինչը թույլ կտա ապահովել երկրի զարգացման անհրաժեշտ տեմպերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պաշտոնական լրահոս

Այց Արցախ

ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը երեկ առավոտյան մեկնել են ԼՂ: Ստեփանակերտի օդանավակայանում նրանց դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ծաղկեպսակ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրում անկախության համար նահատակվածների հուշարձանին: Ծաղիկներ են դրվել նաեւ ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանի հուշապատվանդանին:

ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնատար անձինք մասնակցել են «Խատուտիկ» հուշարձանի, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրու, Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի նորակառույց շենքի բացման արարողություններին: ՀՀ վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատության պայմաններին, շնորհավորել ԼՂՀ Անկախության օրվա եւ նոր ուսումնական տարվա առթիվ:
Օրվա երկրորդ կեսին Հայաստանի կառավարության ղեկավարն այցելել է պատմական Տիգրանակերտ, եղել քաղաքատեղիի թանգարանում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներին, գրառում կատարել հյուրերի մատյանում: Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն ուղեւորվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մեքենատրակտորային կայան:
Երեկոյան ՀՀ պատվիրակության անդամները մասնակցել են ԼՂՀ մայրաքաղաքում կազմակերպված տոնական մյուս միջոցառումներին:

Օրակարգ

Ավարտվեցին

Մայիսի 24-ին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով առաջին տեղում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը` 46.4 տոկոս ձայներով:

ԼՂՀ 98519 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 66770 քաղաքացիներ: ԼՂՀ ԱԺ 33 պատգամավորներից 17-ը ընտրվում են համամասնական, 16-ը` մեծամասնական ընտրակարգով:

Լուր

ԼՂՀ-ից

Շաբաթ օրը մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եռօրյա այցը ԼՂՀ: Առաջին օրը նա այցելել է Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոց եւ մասնակցել համակարգչային նոր կաբինետի բացման արարողությանը: «Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը»,- նշված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ: Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այնուհետեւ այցելել է Շուշիի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ նույնպես մասնակցել է համակարգչային դասարանի բացման արարողությանը: Իսկ օրվա ավարտին վարչապետը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Կիրակի օրը Տ. Սարգսյանը մասնակցել է Մարտակերտի Վերին Հոռաթաղ գյուղում ջրագծի բացման արարողությանը, այնուհետեւ այցելել Դրմբոնի «Բեյս Մեթալս» ձեռնարկություն, որտեղից մեկնել է «Սարսանգ» հէկ եւ ներկա գտնվել «Թրղե-1» հէկ-ի բացման արարողությանը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Լուր

ԼՂՀ-ում կընտրեն

Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրվել է 4 կուսակցություն: ԼՂՀ Ազգային ժողովի 33 տեղերից 17-ի համար պայքարելու են վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիքը», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը» եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը: ԼՂՀ խորհրդարանի մնացած 16 մանդատները բաժին են հասնելու մեծամասնական ընտրակարգով ընտրող պատգամավորներին:

Զիջման չի՞ գնա

Թուրքական «Աքչամ» թերթի լրագրող Նագեհան Ալչըն երեկ հրապարակել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ մեկ շաբաթ առաջ արված հարցազրույցը։ Ուշագրավ է, որ թուրք լրագրողը իր հարցերը հնչեցրել է այնպես, որ դրանք ենթատեքստով ուղղված են եղել ոչ թե կոնկրետ ԼՂՀ վարչապետին, այլ` ընդհանրապես ղարաբաղյան կողմին։ Սա թուրք լրագրողին հնարավորություն է տվել Հարությունյանին չդիմել «պարոն վարչապետ» եւ նման այլ պաշտոնական դիմելաձեւերով։ Օրինակ` առաջին իսկ հարցը թուրք լրագրողը ձեւակերպել է այսպես. «Չճանաչված մի հանրապետություն եք։ Ինչո՞ւ եք պայքարում անկախության, այլ ոչ թե Հայաստանին միանալու համար»։

Խոսեցին

Նախօրեին ԱՄՆ մեկնած ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, երեկ հանդիպելով ՀՅԴ ԱՄՆ Արեւելյան շրջանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցին։ «Հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, եւ դրանց հետագա զարգացումը չպետք է տեղի ունենա ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության չճանաչման հաշվին»,- ըստ ԼՂՀ կառավարության լրատվականի` հայտարարել է Արա Հարությունյանը։

1 տարի` հաց թխողներին

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հավաքել է Ստեփանակերտի հաց արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է սույն ոլորտի խնդիրները։ Հանդիպման մեխը, սակայն, եղել է այն, որ ԼՂՀ վարչապետը «հաց թխողներին» զգուշացրել է, որ վերջիններս սկսեն նորմալ ձեւով աշխատել։ Բանն այն է, որ այդ ոլորտում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել վերահսկողությունից, եւ շատ ձեռնարկություններում սանիտարահիգիենիկ պայմանները գտնվում են ուղղակի խայտառակ վիճակում։ Նշենք, որ երեկվա հանդիպմանը Ղարաբաղի վարչապետը ասել է, որ վերջին շրջանում մոտ 20 ձեռնարկություններում ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում, Հարությունյանի խոսքով «արձանագրվել են անթույլատրելի փաստեր»։ Այդ ամենի ընթացքում մի շարք ձեռնարկություններ տուգանվել են, իսկ 5 ձեռնարկություն էլ փակվել է։

ԵՐԿՈՒ ԵՐՆԵԿ` ՄԻ ՏԵՂ

Տարածք տալուն դեմ են, Սերժին`Կողմ

Շաբաթ օրը Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 3-րդ համագումարը, որի ընթացքում արդեն երկրորդ անգամ կուսակցության ղեկավար է ընտրվել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։

2005-ին ստեղծված այս կուսակցությունը ստեղծման օրից ղեկավարել էր Հարությունյանը, որը, սակայն, 2007-ին ԼՂՀ վարչապետ նշանակվելուց հետո թողել էր կուսակցության ղեկավարի պաշտոնը։ ԱՀԿ ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Արա Հարությունյանը հանդես է եկել նաեւ ելույթով, որտեղ հիմնականում ներկայացրել է իր ղեկավարած նախարարների կաբինետի արած-չարածը։ Իսկ համագումարի հիմնական մեխը, թերեւս, կարելի է համարել այն, որ պաշտոնապես հայտարարվել է, թե ԱՀԿ-ն սկսել է նախապատրաստվել ԱԺ գալիք ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան 2010-ի ամռանը։

ԼՂՀ-ում էլ է գնաճ

Արա Հարությունյան

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ Ստեփանակերտում հանդես է եկել արտահերթ մամլո ասուլիսով, որտեղ պարզաբանումներ է ներկայացրել ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով առաջացած գնաճի կապակցությամբ։ Հարությունյանը նշել է, որ ինքը ցավով է արձանագրում այն, որ արժույթի փոխարժեքի բարձրացումը հանրապետության առեւտրի մի շարք կետերում հանգեցրել է որոշակի քաոսային իրավիճակի։ «Տնտեսվարողներից ոմանք արհեստականորեն կտրուկ բարձրացրել են որոշ ապրանքատեսակների գները կամ դրանք հանել են շրջանառությունից։ Կառավարությունը չի հանդուրժելու նմանատիպ քայլերը, արդեն պատասխանատու անձանց հետ քննարկվել է այդ հարցը եւ տրվել համապատասխան հանձնարարականներ»,- հայտարարել է ԼՂՀ վարչապետը։

Օրվա լրահոսից

Մնալու են անկախ

Մենք արդեն գրել ենք, որ ԼՂՀ ԱԺ ամենախոշոր` ԱԺԿ խմբակցության 5 պատգամավորներ օրերս դուրս են եկել այդ խմբակցությունից, ինչից հետո ԱԺԿ-ն դարձել է պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը։ Ուշագրավն այն է, որ նման աղմկոտ քայլից հետո արդեն նախկին ԱԺԿ-ականները բացարձակապես հեռու են մնում լրագրողներից եւ հրաժարվում են պատասխանել ԱԺԿ-ից դուրս գալու հետ կապված ցանկացած հարցի։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել այլեւս նախկին ԱԺԿ-ականներից մեկի` ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի դեռեւս գործող նախագահ Գարիկ Գրիգորյանի հետ։

Լռությունը խախտվեց

Ղարաբաղը կողմնոնորոշվե՞լ է

Ղարաբաղյան խնդրի շուրջ առաջ եկած վերջին զարգացումների համատեքստում թերեւս ամենատարօրինակ պահվածքը որդեգրել էին ԼՂՀ իշխանությունները. նրանք, կարելի է ասել, որեւէ ձեւով չէին արձագանքում այդ իրադարձություններին։

Անցած տարեվերջին արդեն ԼՂՀ բոլոր առանցքային դեմքերը հանդես եկան հայտարարություններով, որտեղ կոնկրետ դիրքորոշում արտահայտեցին ԼՂ հիմնախնդրի կապակցությամբ։ Նախ, դեկտեմբերի 27-ին բարձրագույն սպայակազմի առջեւ ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հայտարարեց, թե բոլորը պետք է մեկընդմիշտ հասկանան, որ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը սակարկության ենթակա չեն, եւ հավելեց, որ ոչ մեկը` լինի նույնիսկ նախագահ, չի կարող միանձնյա որեւէ որոշում կայացնել ԼՂՀ ճակատագրի հարցում` առանց ԼՂՀ-ի կարծիքը հաշվի առնելու։ ԼՂՀ նախագահի այս խոսքերը, սակայն, նույն օրը «տարօրինակ կերպով» դուրս մնացին «Հայլուրի»` այդ ելույթի մասին եթեր հեռարձակված ռեպորտաժից։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter