Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ժիրայր Սեֆիլյանի Եվրոպական դատարանին ներկայացրած դիմումի առնչությամբ ԵԴ-ն ՀՀ կառավարությանն է ուղարկել հարցերի իր ցանկը:
Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանը: Երբ ԵԴ դիմումի հետ կապված կոմունիկացիան սկսվում է, նշանակում է, որ մի քանի ամսից դատարանը կարող է նաեւ վճիռ կայացնել: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը ձերբակալվեց 2006-ի դեկտեմբերի 9-ին` հակասահմանադրական կոչեր անելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Վերջին մեղադրանքով էլ նա դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման: Իսկ իբրեւ ապօրինի զենք ներկայացվեց նրան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին, որպես պարգեւ տրված ատրճանակը: ՀՀ կառավարությանն ուղարկված հարցերը ստացվել են հունվարի 23-ին: Դրանք Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված գործի քննության ժամանակ տեղի ունեցած իրավախախտման փաստերի վերաբերյալ են, որոնց առնչությամբ ԵԴ-ն կառավարությունից պահանջել է բացատրություններ ներկայացնել:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!