Միջազգային ֆինանսական շուկաները, «շունչները պահած», սպասում են հավանական նոր փլուզման, որը կարող է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքի սկիզբը դնել: Բանն այն է, որ Դուբայի պետական «Dubai World» ներդրումային ընկերությունը նոյեմբերի վերջին դիմել էր արտասահմանյան վարկատուներին` խնդրելով մինչեւ մայիսի 30-ը հետաձգել 59 միլիարդ դոլարի պարտքերի տոկոսների (3 միլիարդ 650 միլիոն դոլար)` դեկտեմբերի 14-ին նախատեսված վճարումները: Սակայն արդեն հայտնի է դարձել, որ վարկատուները հրաժարվում են համաձայնել պարտքերի վճարումը հետաձգելու առաջարկին: Սա նշանակում է, որ արդեն դեկտեմբերի 14-ին «Dubai World»-ը, որը, ի դեպ, աշխարհում ամենամեծ ներդրումային ընկերությունն է համարվում, ավտոմատ կերպով սնանկ է ճանաչվելու: Իսկ այդ հանգամանքն էլ, իր հերթին, սպառնում է նոր հուժկու ցնցում առաջացնել համաշխարհային ֆոնդային շուկաներում: Դեռ նոյեմբերի 26-ին, երբ Դուբայի էմիրության իշխանությունները ընդամենը հայտարարեցին, որ «Dubai World»-ը ի վիճակի չէ վճարել տոկոսները, հաջորդ օրն իսկ ասիական, ապա` եվրոպական ու ամերիկյան ֆոնդային բորսաներում իսկական խուճապ սկսվեց, ինչը հանգեցրեց փլուզման:
Այսպիսով, մինչ վերջերս շինարարական բումի կենտրոն հանդիսացող Դուբայը, որը նույնիսկ ճգնաժամի պայմաններում «կայուն օազիս էր» համարվում, այժմ օր օրի մոտենում է սնանկ հայտարարվելու պահին: «Dubai World»-ի սնանկ ճանաչվելու դեպքում համաշխարհային ֆինանսական համակարգը, փորձագետների պնդմամբ, նոր մեծ հարված կստանա, քանի որ համաշխարհային առաջատար բանկերը ահռելի ներդրումներ են կատարել Դուբայում իրականացված` մեկը մյուսից հավակնոտ նախագծերում:
Նոր բոլշևի՞զմ:Վլադիմիր Իլյիչ...Պուտին:
բա խեղճ մխիկն ինչ անի, ճիշտն ասի, որ հետո էլ ստիպեն ամեն տեղից ծուխ հանի?.....
վերջն էր ))))))) ողջունում է))))))))
Հայաստանի պառլամենտական ընտրությունները կախված են Պուտինի 1-ին փուլով անցնելու հետ: Եթե
Այս տեքստը կազմողը համոզված է եղել,որ Հայաստանում չեն կարդա...թե չէ `մարդու իրավունքներ
Can I have this in English or German?
Greetings from Leipzig/Germany
Այս մեկը՝ հրեշտակի դեմքով է: Համոզված եմ, որ պապաների բալեքը՝ վարդեր
ու մանուշակն