ԳյումրիSyndicate content

Էլ չեն թաքցնում

ոստիկանապետ Վովա Գասպարյան
Երեկ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Գյումրի կատարած այցի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցեր են հնչել նաեւ բարձրաստիճան մի քանի ոստիկանների ստեղծած հայտնի «ֆինանսական բուրգի» վերաբերյալ:

Ըստ «Գալա» հեռուստաընկերության, Գասպարյանը հորդորել է այդ հարցով դիմել Հատուկ քննչական ծառայությանը, քանի որ գործը հարուցվել եւ քննվում է ՀՔԾ-ում: Լրագրողների այն դիտարկմանը, թե գործում շրջանառվում են Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի եւ Շիրակի մարզի ներկայիս ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները, Վ.Գասպարյանը ասել է. «Պարոն Բաբակեխյանի եւ Ներսիկ Նազարյանի համար մենք երբեք նման հայտարարություն չենք արել, իսկ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Եվ ես ոչ միայն իրավասու չեմ՝ շեղվելու, մանրամասներ ասելու, այլեւ՝ ենթադրություններ անելու: Ես, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանապետն եմ, այլ ոչ թե քննիչ, եւ իմ վարույթում չի գտնվում: Միայն ասեմ, որ մեր երկրում ոչինչ երբեք չի լինում թաքցնել»:

Օրվա լրահոսից

Ո՞վ է խառոշին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ Գյումրիում հնչած կրակոցներին: Հիշեցնելով, որ ՀՀ ոստիկանապետը հայտարարել էր, թե որոշ պատգամավորներ զանգահարել են եւ խնդրել՝ ցուցմունք չվերցնել կրակոցների հետ առնչություն ունեցած անձանցից, Հովհաննիսյանը հայտարարեց, որ նման միջնորդություններով ոստիկանություն դիմած պատգամավորների հարցը պետք է քննարկվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում: «Ոստիկանապետը հայտարարեց, որ ԱԺ որոշ պատգամավորներ զանգել են իրեն, փորձել են ճնշման կամ խնդրանքի մեխանիզմներ օգտագործելով, քաղաքը տասնամյակներով տեռորի ենթարկած կլանների ներկայացուցիչներին ազատել ցուցմունք տալուց, որովհետեւ գողական հասկացողությամբ՝ չի կարելի ցուցմունք տալ: Դիմենք ոստիկանապետին, ստանանք այն պատգամավորների անունները, ովքեր դիմել են նման այլանդակ խնդրանքով եւ նրանց հարցաքննենք: Ես ուզում եմ իմանալ՝ էս դահլիճի խառոշիներն ովքեր են, որ կարող են ինձ պարտադրել՝ ցուցմունք տալ կամ չտալ: Էդ ովքե՞ր կարող են խոսել այն ինստիտուտի անունից, որում ես էլ եմ ներկայացված, ովքեր կարող են դիմել ոստիկանապետին՝ ասելով, որ՝ թող մեր ախպերները ցուցմունք չտան, որովհետեւ ամոթ է»,- ասաց Հովհաննիսյանը:

Գյումրիում

Հարցաքննվել է 60 վկա

Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նոր մանրամասներ ներկայացնելով ապրիլի 23-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունից: Ըստ հաղորդագրության` ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի (Քավոր Հարութի անչափահաս որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 60 վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, լուսանկարով անձին ճանաչման, ինչպես նաեւ` անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:

Լուր

Չէր եկել

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ ԱԺ չէր եկել: Լրագրողները արդեն մի քանի օր է, Գյումրիի դեպքերի շուրջ փորձում են պարզաբանումներ ստանալ պատգամավորից եւ հույս ունեին գոնե ԱԺ-ում հանդիպել նրան: Հիշեցնենք, որ Գյումրիում սպանվել էր Գրիգորյանի մերձավոր Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն:

Մասսայական ձերբակալություններ Գյումրիում

Շեկոյին հուղարկավորեցին

Գյումրի
Ապրիլի 23-ին Գյումրիի կենտրոնում հնչած կրակոցներից հետո տեղի ոստիկանությունը նախօրեից «մարդաորս» է սկսել` քաղաքի երկու կլանների ներկայացուցիչների շրջանում:

Քաղաքի մեր աղբյուրները հայտնում են, որ երկու օր է, ոստիկանություն են տարվում եւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավորները՝ տասնյակներով: Նրանց ոստիկանությունում ժամերով պահում են, լուրջ հոգեբանական ճնշումների ենթարկում: Պաշտոնապես, սակայն, ՀՀ Ոստիկանությունը երեկ միայն չորս բերման ենթարկվածների մասին հաղորդեց: Ըստ այդմ, թմրանյութեր պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել Էդուարդ Փ-ն, Արթուր Ա-ն, Կոլյա Ղ-ն (նախկինում դատված), Հովհաննես Ղ-ն եւ Արտյոմ Գ-ն, բոլորն էլ 1982 թվականին ծնված: Նշենք, որ Կոլյա Ղուկասյանն ու Հովհաննես Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի երկու եղբայրների որդիներն են: Հովհաննես Ղուկասյանի եղբորը՝ Վահիկ Ղուկասյանին ոստիկանությունը` ապրիլի 23-ին հնչած կրակոցներից 1 օր անց ձերբակալել էր եւ հայտարարել, որ հանցագործությունը, որի հետեւանքով սպանվել էր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մերձավորներից Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն, բացահայտված է: Արդեն ուշ երեկոյան, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են միայն երեք հոգի՝ Էդուարդ Փորսուղանյանը, Արմեն Նալբանդյանը եւ Կարապետ Աղասարյանը:

Օրվա լրահոսից

Պատգամավո՞ր, թե գողական

Երեկ Գյումրի է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ տեղի ոստիկանությունում փակ խորհրդակցություն անցկացնելուց հետո՝ պատասխանել լրագրողների հարցերին: Ըստ «Գալայի», անդրադառնալով ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներին, Գասպարյանը հայտարարել է. «Էստեղ՝ Գյումրիում, ունենք 2, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով, ջարդուփշուր անելով՝ իրենցն են թելադրել, բայց այլեւս ավարտվեց այդ դարաշրջանը: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվել, կհայտնվեն այնտեղ, որտեղ գնում են մարդիկ, երբ զենքով եւ արյունով են լուծում խնդիրները»: Նաեւ հայտնել է, որ ինչ-որ պատգամավորներ են զանգել ու փորձել միջնորդել՝ «էդ տղերքին մի տարեք, բերեք»: «Հիմա դուք պատգամավոր ե՞ք, թե գողական, արա»,- ասել է ոստիկանապետը: Նա նաեւ անդրադարձել է նախօրեին Ծիծեռնակաբերդում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած միջադեպին եւ հայտարարել, թե ոստիկանները ճիշտ են վարվել, երբ վերջինիս թույլ չեն տվել անցնել պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով: «Ժամանակն է, որ բոլորը հասկանան՝ եթե ոստիկանը ասում է՝ ճանապարհը այսպես է, ուրեմն այսպես է, բացառություններ չեն կարող լինել: Ոստիկանապետն էլ է էնպես անցել, որովհետեւ ոչ մեկի ուսադիրները չի ընկնում դրանից»,- ասել է Գասպարյանը:

Լուր

Ձերբակալել են անչափահասին

Երեկ` ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների փաստով, ձերբակալել են Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») անչափահաս որդուն` Գեւորգ Խաչատրյանին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը եւ հավելեց, որ ձերբակալվածը ոստիկանությանն է ներկայացրել ինքնաձիգ: Նախօրեին ձերբակալվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացու 54բ շենքի մոտ կրակոցներ էին հնչել, որոնց հետեւանքով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Բերման էին ենթարկվել Վարդան Ղուկասյանը եւ ավելի քան 2 տասնյակ հոգի: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Վրեժի ծարա՞վ

Վարդան Ղուկասյան
Նախօրեին Գյումրիում հնչած կրակոցներից հետո հանրապետության երկրորդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Գյումրեցիները վստահ են, որ կրակոցներից սպանված Շեկո մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանի համար վրեժ է լուծվելու:

Քաղաքում սպասում են «պատերազմի»: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել հնարավոր արյունահեղությունը, ինչը սակայն, գյումրեցիների կարծիքով, դժվար թե հաջողվի: Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանական խմբերը ողջ Գյումրիում ավտոմեքենաների խուզարկություններ էին իրականացնում, թեեւ կեսօրից հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ հանցագործությունը բացահայտված է, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Վերջինս եւս կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացած եղել: Վահե Ղուկասյանը միակ ձերբակալվածն է: Նախօրեի գիշերը ոստիկանություն հրավիրված մոտ երկու տասնյակ անձինք, որոնց թվում էր նաեւ Վարդան Ղուկասյանը, ազատ են արձակվել:

տես էջ 3

Հաշտարար չգտնվեց

Վստահ են, որ վենդետա կլինի

Վարդան Ղուկասյան
Նախօրեին ցերեկը Գյումրիի կենտրոնում հնչած կրակոցները, գյումրեցիների համոզմամբ, շարունակություն են ունենալու:

Հիշեցնենք, կրակոցներից, որոնք, ըստ «Գալա» հ/ը-ի, տեւել են մոտ 20 րոպե, վիրավորվել, այնուհետեւ հիվանդանոցում վիրահատության ժամանակ մահացել էր Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը, իսկ Քավոր Հարութ մականունով Հարություն Խաչատրյանը, ով եւս վիրավորվել էր, թերեւս հաշմանդամ կմնա: Վերջինս, ինչպես երեկ լրագրողներին հայտնել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից, կրակոցից հետո անձամբ է փամփուշտը հանել իր լեզվի արմատի մոտից: Նա, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, վիրավորվել էր բազկից, սակայն գնդակը պտտվել է մարմնում եւ ուսագոտով հասել ծնոտ ու վնասել նաեւ ողջ բերանը: Քավորի կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում: Հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնում զինված բախումը, ինչպես գրել ենք, տեղի էր ունեցել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ: Գրիգորյանենք, ինչպես մեզ հայտնեցին Գյումրիից, երեկ ողջ օրը հիվանդանոցում ու դիահերձարանում էին, իսկ Ղուկասյանենք՝ ոստիկանությունում: Դեռ նախօրեին գիշերը ոստիկանությունից հայտնել էին, որ մոտ երկու տասնյակ անձինք, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը, բերման էին ենթարկվել: Նպատակը՝ հետագա արյունահեղության կանխումն էր: Մի քանի ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո Վարդան Ղուկասյանը, փաստորեն, որոշել է հանձնել իր եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, թեեւ ականատեսները պնդում են, որ զինված բախման մասնակից է եղել նաեւ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ինչպես նաեւ մյուս եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը: Ողջ «բոյեվիկը», ի դեպ, ֆիքսվել է մոտակայքում գտնվող տեսախցիկներով: Հիշեցնենք, Սպարտակ Ղուկասյանը անցնում է մեկ այլ քրեական գործով (հերթական կրակոցներ Գյումրու կենտրոնում, կրկին օրը ցերեկով), եւ ենթադրվում է, որ հայրը որոշել է խնայել նրան: Ամեն դեպքում, Վահե Ղուկասյանը գործով այս պահին միակ ձերբակալվածն է:

«Ապահով» եւ «բարգավաճող» Հայաստան

Երեկ, օրվա երկրորդ կեսից Երեւանի մատույցները վերահսկվում էին ավտոմատավոր ոստիկանների կողմից (նկարներում): Ավտոմատավորներ կային նաեւ քաղաքի տարբեր հատվածներում: Մեր թղթակցի հետ զրույցում նրանք չէին խոստովանում, որ դա պայմանավորված է Գյումրիում տեղի ունեցած արյունալի «ռազբորկաների» հետ, բայց այլ պատճառ էլ չէին մատնանշում` «ծառայություն ենք տանում»,- ասում էին: Երեկ ժամը 13-ին մոտ, Գյումրիում կրկին կրակոցներ են հնչել: Կրակոցների հետեւանքով կա առնվազն մեկ զոհ` «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը: Իսկ «Քավոր» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երեկոյի դրությամբ մեր ունեցած տեղեկություններով՝ ավելի քան 2 տասնյակ մարդ է բերման ենթարկվել Գյումրիի ոստիկանություն, այդ թվում նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում հաստատեցին այս լուրը (կեսգիշերն անց  Գյումրիից Լեւոն Բարսեղյանը հայտնեց, որ Ղուկասյանը դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից եւ գնացել տուն):

Կրիմինալ Գյումրի

Ոստիկանությունը՝ դիակ հավաքող

լուսանկարը՝ Գագիկ Շամշյան-ի
Գյումրիում երեկ հնչած հերթական կրակոցներն ավարտվել են մահվան ելքով:

Հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, օրը ցերեկով, քաղաքացիների ներկայությամբ գանգստերական մինի պատերազմ է տեղի ունեցել: Ըստ «Գալա» հ/ը-ի, կրակահերթերը տեւել են մոտ 20 րոպե: Պատերազմող կողմերը կրկին, ըստ քաղաքում շրջող լուրերի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորներն են: Եւ Մարտուն Գրիգորյանը, եւ Վարդան Ղուկասյանը երեկ խորը ընդհատակ էին անցել: Արդեն ուշ երեկոյան պարզվեց, որ Վարդան Ղուկասյանն ավելի քան երկու տասնյակ մարդկանց հետ բերման է ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ նրանք երեկվա դրությամբ որեւէ կարգավիճակ չունեին, պարզապես բերման էին ենթարկվել՝ առկա լարվածությունը թուլացնելու եւ հետագա հնարավոր արյունահեղությունը կանխելու նպատակով:

Կրակոցներ Գյումրիում

Վ. Ղուկասյանը բերման է ենթարկվել

լուսանկարը՝ Գագիկ Շամշյան-իլուսանկարը՝ Գագիկ Շամշյան-ի
Երեկ` ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի 54բ շենքի բակում կրակոցներ են հնչել: Կրակոցների հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Գյումրիում հայտնի Շեկո մականվամբ մի անձնավորություն եւ Քավոր Հարութը:

Ըստ լրատվական կայքերի տեղեկությունների` Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է եւ ըստ տեղեկությունների` կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի եւ եղբոր որդու կողմից:

Ավելի ուշ Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արտյոմ Կարապետյանի (Շեկո) մոտ հայտնաբերվել են հրազենային վիրավորումներ, վերջինս մահացել է, իսկ Հարություն Խաչատրյանին (Քավոր Հարութ) վիրահատում են, վերջինս ստացել է վերին վերջույթի վնասվածքներ եւ ըստ բժիշկի` նրա վիճակը ծանր է, սակայն ապրելու հավանականությունը՝ մեծ:

Ի պատասխան մեր հարցերին Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը զայրացած ասաց .«Էրեխեք, թողեք աշխատեմ հա՞, խնդրում եմ ես ձեզ, թողեք աշխատեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ հետո»:

Քայլերթ դեպի մայրաքաղաք

Հասան Ազատության հրապարակ

Մի խումբ գյումրեցիներ, ինչպես նախատեսված էր, ապրիլի 7-ի վաղ առավոտից Գյումրիից ոտքով ճամփա են ընկել դեպի Երեւան՝ Ազատության հրապարակ:

Մասնակիցներից մի քանիսը մեր հետ զրույցում ասացին, որ քայլերթը շատ լավ է ընթանում եւ ինչպես պլանավորել են` այսօր կլինեն Ազատության հրապարակում: Երեկ մեր հետ զրույցում երթի 53-ամյա մասնակից Մելիքսեթն ասաց, որ ճանապարհի կեսից ավելին արդեն անցել են եւ այդ պահին արդեն Աշտարակից դուրս են գալիս: «Ֆիզիկապես մի քիչ դժվար է, բայց համենայն դեպս մենք նպատակ ունենք եւ կանենք էն, ինչ որ սկսել ենք` մինչեւ վերջ: Հիմա պատրաստվում ենք Վահագնի գյուղում հանգստանանք, որովհետեւ արդեն հոգնածություն ենք զգում, իսկ առավոտ շատ շուտ կշարժվենք դեպի Ազատության հրապարակ, նույնիսկ ժամանակից մի փոքր շուտ տեղ կհասնենք»,- ասաց Մելիքսեթը եւ ավելացրեց, որ, քանի որ իրենք որոշել են այս ակցիան իրականացնել, անում են դա առանց որեւէ դժգոհության: Մելիքսեթը բնակվում է Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Երազգավորս գյուղում եւ ինչպես ինքը նշեց, քայլերթի մեկնարկի նախօրեին իրենց թաղային տեսուչը այցելել է իրեն, որպեսզի հորդորի` չմասնակցել այդ երթին, սակայն Մելիքսեթը հրաժարվել է, ինչին թաղայինը արձագանքել է, ասելով` «գլխիս հեղափոխական ես դարձել»: Մելիքսեթն էլ հակադարձել է` «երկրիս իշխանությունն ա ինձ հեղափոխական դարձրել»: Նա ասաց, որ թաղայինի կամ նման որեւէ մեկի քայլը ավելի է օգնում իրեն պայքարել եւ հասնել արդարության: Նրա խոսքերով` ոստիկանները Գյումրիից սկսած հսկել են իրենց յուրաքանչյուր քայլը, բայց չեն մոտեցել, ոչինչ չեն հարցրել, միայն հեռվից հսկել են:

Օրվա լրահոսից

Ոնց հասնենք Երեւան

Մի խումբ գյումրեցիներ ապրիլի 7-ին պատրաստվում են 120 կիլոմետր ճանապարհ ոտքով կտրել-անցնել, որպեսզի հասնեն Երեւան եւ մասնակցեն ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքին:

Ինչպես նշված է նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ, առավոտյան ժամը 9-ին Գյումրու Թատերական հրապարակից քաղաքացիները քայլելով հասնելու են Երեւանի Ազատության հրապարակ: Այս ձեւով գյումրեցիները ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների ու պաշտոնական արդյունքների վերաբերյալ: «Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչեւ արդարության հաղթանակը: Ինչպես ասում են` «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ»,-նշված է քայլերթը նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ:

«Չես կռնա, ապ ջան, չես կռնա ինչքան ուզես` ըդքան խփես»

Սատանի մայլեն քյանդրբազ խաղալու տխուր դասերից

Լեւոն Բարսեղյան
Անցել է ավելի քան 20 օր ու ժամանակն է հասկանալ, թե ինչ եղավ Գյումրիում քվեարկության օրը, որ շատերն հակված են հիմա ֆենոմեն կոչել, ինչին համաձայն չեմ: Ի՞նչ մեղք ունեն գյումրեցիք, որ երկրի թիվ 1 պաշտոնյան խայտառակ պարտություն կրեց այստեղ տեղի ունեցած վերջին զանգվածային միջոցառման ժամանակ, որի անունն էր նախագահական ընտրություն:

Գյումրիում փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը` Մուկուչյանի տվյալներով ստացավ 15.476 քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 42.030 քվե, անվավերների թիվը` 2.683 էր: Միայն թեկնածուների օգտին տրված քվեների հաշվարկից Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ 70,52%, իսկ Սերժ Սարգսյանը` 25,97%:

Ինչու վարունգն այստեղ աճեց այդպես հակառակ: Արդյո՞ք այս ամենը հնարավոր էր կանխատեսել, եթե այո` ինչո՞ւ իշխանության մարդիկ, Սարգսյանի շտաբայիններն ու կազմակերպիչները չարեցին այդ: Գուցե կանխատեսելու շնորհք չունեին բավարար:

Առաջին գործոնը, որ գալիս է մտքիս, Գյումրու սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական անհամեմատ ծանր դրությունն է, որ նորություն չէ, ու ամեն անգամ որեւէ ընտրությունների ժամանակ շահարկվում է առասպելական ծավալներով` «ընտրեք մեզ, գանք` փրկենք ձեզ», մոտավորապես: Իրականում սակայն չի ստացվում փրկությունը: 1998-ին նախագահական ընտրությունների քարոզներում Ռ.Քոչարյանը խոստացավ` մինչեւ 2001 թիվը վերականգնել Աղետի գոտին, 2000-ին` նկատելով, որ դա անհնար է, խոստացավ վերականգնել, ավարտել 2002-ին, 2001-ին` նկատելով, որ էլի անհնար է, խոստացավ` փրկել 2003-ին, եւ 2004 թվին Գյումրիում շահագործման հանձնելով մոտ 2400 բնակարան` Լինսի միջոցներով, հայտարարեց, թե աղետի գոտի չկա այլեւս, կա Զարգացման գոտի…, ով չի հավատում` կարող է արխիվները բացել նայել:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter